AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի հայերեն ուսուցմամբ 130-ից ավելի կրթօջախներում սովորում է 13.9 հազար աշակերտ

 

Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է նոր՝ 2016-17 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչել է նաև Թբիլիսիի և Վրաստանի տարածաշրջանների հայկական դպրոցներում: Վրաստանում ներկայումս գործում է 130-ից ավելի հայերեն ուսուցմամբ կրթօջախ, որտեղ սովորում է 13 հազար 900 աշակերտ: Այս մասին  տեղեկացրի ն Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից՝ հավելելով. «Այսօր քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին հայոց դպրոցի կարգավիճակով թիվ 104 դպրոցը, հայկական բաժիններով թիվ 132 և թիվ 103 դպրոցները:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:

Սպիտակ վերնաշապիկներով զուգված, գեղեցիկ ծաղկեփնջերով աղջիկներն ու տղաներն իրենց ուսուցիչների հետ հանդիսավորապես շարվել էին դպրոցի մարզադաշտում, իսկ բակում հավաքվել էին ծնողներ, տատիկներ ու պապիկներ, հյուրեր:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով, նշեց որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների, ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:

Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և նոր ուսումնական տարվա մեկնարկը շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը արժևորեց հայոց դպրոցի և եկեղեցու դերը Սփյուռքում հայի ինքնությունը, ազգայինը պահպանելու գործում: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց սերունդների կրթության և դաստիարակության գործին նվիրված ուսուցիչներին, ծնողներին, թեմի կրթության բաժնին, որտեղ գործող Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները իրենց ուսումնառությունը շարունակում են մայրենի լեզվով կրթօջախներու մ, «Հայարտուն» կենտրոնին, որտեղ հայ դպրոցականը իր գիտելիքները լրացնում է ազգային մշակույթով: Վազգեն Սրբազանը առանձնապես կարևորեց Վրաստանի պետության կողմից ընձեռված մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը: Թեմի հոգևոր առաջնորդը կոչ արեց դպրոցականներին՝ լավ սովորել, չխնայել ուժերը և եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է լավ ապագայի գրավականը:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային դպրոցների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը փոխանցեց Վրաստանի կրթության և գիտության նախարար պարոն Ալեքսանդր Ջեջելավայի շնորհավորնքները և ներկայացրեց այն նորույթները, որ իրականացվելու են այս ուսումնական տարում:

Դժվարություններից չվախենալու, լավ սովորելու, հայեցի դաստիարակություն ստանալու, այս երկրի արժանի քաղաքացի և իսկական մարդ մեծանալու պատգամով դպրոցականներին բարեմաղթանքի խոսք ասացին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի Հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, Վիրահայերի միության փոխնախագահ Մարի Առաքելովան, այս դպրոցի նախկին ուսուցիչ Նորայր Բաղդասարյան ը և ուրիշներ:

Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին, աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները: Նոր ուսումնական տարին այս դպրոցում սկսվեց շուրջ 300 աշակերտով, որոնցից 16-ը սովորում է 12-րդ դասարանում: Առաջին դասարան ընդունվածների թիվը հասնում է 20-ի, որից 10-ը Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի շրջանավարտներ են:

Նոր ուսումնական տարին հանդիսավորապես սկսվեց նաև Թբիլիսիի թիվ 103 հայ-վրացական դպրոցում, որը գործում է թիվ 156 դպրոցի շենքում: Դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորեց տնօրեն Արչիլ Չխաիձեն և հաղորդեց, որ նոյեմբեր ամսից դպրոցը կտեղափոխվի իր նախկին, բայց վերանորոգված ու բարեկարգված շենքը: 12-րդ դասարանցիների անունից շնորհավորեց Աննա Հովհաննիսյանը և առաջինդասարանցիներին բաժանեց հուշանվերներ:

Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Թբիլիսիի, Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների բոլոր տիպի հայկական կրթօջախները»:

 

Լրահոս
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչ անդամությունից հրաժարվելու դիմում է գրել Այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին Ռոբերտ Քոչարյանը ՄԻՏՔ Ազգային Խորհրդի հետ քննարկել է քաղաքական զարգացումների հեռանկարները «Շքեղ». Սոնա Ռուբենյանի վառ կերպարը Պիտի համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ. Զոհրաբյան Դավադիրներին պետք է իշխանազրկել . քաղաքագետ Քանի որ մեծ մասը «մոռացել» է, որ եղել է պատերազմ, հարսանիք կազմակերպողից այլ բան մի սպասեք Թողնելով պարապմունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan