ՀԵԱԽ-ը մասնակցել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքին

ՀԵԱԽ-ը մասնակցել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Սևծովյան զարգացող տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը: Ծրագրին մասնակցել են երիտասարդության ազգային խորհուրդների ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից և Բուլղարիայից: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացրել են Աննա Մկրտչյանը, Հասմիկ Մարուքյանը և Հռիփսիմե Հովսեփյանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդից՝ հավելելով. «Հավաքի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները իրենց կազմակերպությունների գործունության վերաբերյալ ելույթներ են ունեցել, կատարել են SWOT վերլուծություն երիտասարդության ազգային խորհուրդների ուժեղ ու թույլ կողմերի և հնարավորությունների ու սպառնալիքների վերաբերյալ:

Հաջորդիվ խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները փորձել են բացահայտել տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտները և առաջարկել տարածաշրջանային համընդհանուր խնդիրների հիմնավոր լուծման ուղիներ:

Ծրագրի ավարտին կատարվել է համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային բաժանում մասնակից երկրների ներկայացուցիչների միջև և կազմվել է առաջիկա ծրագրերի և աշխատանքների օրակարգը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում