ՀՀ Նախագահը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին

ՀՀ Նախագահը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ուղերձում մասնավորապես նշված է. «Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին:

Հայ և արտասահմանյան հեղինակների գործերի Ձեր բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի հանդիսատեսի կողմից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում