Էդգար Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ է հանձնել Էլիժբետա Պենդերեցկային

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Վարշավայում տեղի է ունեցավ տոնական համերգ և ընդունելություն, որը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, սենատորներ, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, անվանի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. ««Լեհաստանի ապագան ներկայացնում է Հայաստանի պատմությունը» խորագիրը կրող միջոցառման ընթացքում Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունն? ?րի կատարումներով:

Երեկոյի ընթացքում ունեցած իր ելույթում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ներկայացրել է միջոցառման խորհուրդը, անդրադարձել հայ և լեհ ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Միաժամանակ հանդիսասրահում կազմակերպվել էր Բիեժուն քաղաքի լեհ երեխաների՝ Հայաստանին նվիրված նկարչական մրցույթում հաղթող ճանաչված գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն:

Միջոցառմանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկային հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի 20-ամյակի կապակցությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում