Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ անձինք բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ: Նրանք պահել են պաստառ «Ժողովուրդը թագավոր չի ցանկանում» գրությամբ, ինչպես նաև ձերբակալված ընդդիմադիր գործիչների լուսանկարներ:

Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխություններից հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում