Իրավապահ ոլորտում հայ-վրացական համագործակցությունը վերաճել է համատեղ աշխատանքի. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հայ-վրացական գործընկերային հարաբերությունները իրավապահ ոլորտում՝ նշելով, որ համագործակցությունն արդեն իսկ վերաճել է համատեղ աշխատանքի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն վստահեցրեց, որ դեսպանությունը պատրաստ է առավելագույնս աջակցելու գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ երկու իրավապահ կառույցների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքը նախանշված ծրագրերի իրագործման լավագույն ուղին է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում