Թբիլիսիում հարձակում Է կատարվել Liberty Bank-ի վրա. ոստիկան Է վիրավորվել

Թբիլիսիի Գլդանիի շրջանում հրազենային վերք Է ստացել ոստիկանության աշխատակիցը, որը փորձել Է խափանել ավազակային հարձակումը Liberty Bank-ի մասնաճյուղի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությանը հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:

Ավազակային հարձակումը տեղի Է ունեցել սեպտեմբերի 29-ի առավոտյան: Չարագործը, որը զինված Էր հրաձգային զենքով, ներխուժել Է բանկի շենք եւ փող Է պահանջել: Բանկի աշխատակցուհիներից մեկը հասցրել Է ոստիկանություն կանչել: Ավազակը կրակ Է բացել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա եւ հեռացել անհայտ ուղղությամբ:

Ներկայում ոստիկանը հոսպիտալացված Է, եւ նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Կատարվում են հանցագործին բռնելու օպերատիվ-որոնողական աշխատանքներ: Կարողացել Է նա արդյոք բանկից փող տանել, ՆԳ նախարարությունում չեն ճշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում