AM | RU
USD
EUR
RUB

Չի եղել այնպիսի պահ, որ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել. այսօրվա շփման գիծն ամենաօպտիմալն է

 

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինն ընդունվել է 2007թ, Ազգային անվտանգության ռազմավարությունը ևս հաստատվել է այդ թվականին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Times.am-ի հետ զրույցում պնդեց՝ այս փաստաթղթերը պետք է համապատասխանեցվեն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակին: 

- Բնականաբար, այն պետք է բերվի և համապատասխանեցվի այն վիճակին, ինչն այսօր գոյություն ունի: Օրինակ՝ սիրիական պատերազմ, որն ազդում է մեր անվտանգության և արտաքին քաղաքականության վրա, երկրորդ՝ մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, դա նույնպես ազդում է: Այնպես որ խնդիրն ակտուալ է, ավելին՝ ժամանակ առ ժամանակ որոշակի խնդիրների դեպքում այն պետք է վերանայվի: Իսկ ի՞նչ խնդիրներ է լուծելու Ռազմական դոկտրինը՝ վերանայել երկրի շահերը, գնահատել սպառնալիքները, որից հետո մշակել դրանք չեզոքացնելու մեխանիզմները: Այսինքն, եթե իրավիճակն ու սպառնալիքները, շահերը փոխվում են, բնական է պետք է փոխվեն նաև դրանց չեզոքացման քայլերը: Իհարկե, ընթացիկ դրանք վերանայվում են, բայց ոչ հայեցակարգային: Այստեղ ուզում եմ շեշտել, որ Ռազմական նոր դոկտրինը նորից պետք է լինի պաշտպանողական, ինչպես գործողը:

- Երևանյան զորահանդեսին, որի ժամանակ ներկայացվեց «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, հաջորդեց Բաքվի ADEX-2016 միջազգային երկրորդ ռազմական ցուցահանդեսը: Իրականում այդտեղ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում եղա՞ն գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք մեզ պիտի անհանգստացնեն:

- Եղան հայտարարություններ բալիստիկ հրթիռների արտադրության հետ կապված, բայց այդպիսի զենք տրվում է միայն դաշնակիցներին: Հիմա ի՞նչ է անելու Ադրբեջանը. նա փորձում է Իսրայելից վերցնի հակահրթիռային համակարգ, դա կոչվում է «Երկաթե գմբեթ», որի շուրջ բանակցություններ է վարում, բայց այդ համակարգը չի գործում բալիստիկ հրթիռների դեմ, այլ ոչ ղեկավարվողի, որոնց հեռավորությունը 70 կմ է: Այնպես որ սա չի կարող լինել հակամիջոց մեր հրթիռներին՝ և «Սկադին», և «Տոչկային», և «Իսկանդերին»: Բնականաբար, Ադրբեջանը հիմա փորձում է գտնել այդ համակարգը, որը կա ԱՄՆ-ում և ՌԴ-ում, բայց դա իրենց չի վաճառվելու: Դա շատ բարդ համակարգ է, շատ թանկ, և եթե նույնիսկ գնան դրան, ապա կսպառեն իրենց ռեսուրսները: Սա Ադրբեջանին կգցի սպառազինության մրցավազքի մեջ, մեծ ծախսերի կտանի, բայց դրանց էֆեկտիվությունը կլինի շատ ցածր:

- Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական պոտենցիալ կա՞, որը դեռ չի օգտագործվել:

- Այո, կա: Դեռ 1992-ից փորձեցինք ստեղծել համատեղ գործարաններ, արտադրություն: Բայց ըստ իս՝ կա լրջագույն պոտենցիալ, որը պետք է օգտագործել և՛ սպառազինության ոլորտում, և՛ զինամթերքի, և՛ առանձին զինատեսակների արտադրության: Սա բարդ հարց է և կախված է նաև մեր ունեցած միջոցներից:

- ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը վերջերս ասաց, որ ՀՀՇ-ի իշխանության օրոք իր՝ որպես վարչապետ առաջին գաղտնի հրամանը եղավ ռազմարդյունաբերական հանձնաժողով ստեղծելը, և որ այն ժամանակ մենք արտադրում էինք ավտոմատ, ականներ, նռնականետ, հետո սկսեցինք արտադրել փամփուշտներ, բայց ինչ-որ տեղից այս ամենը կանգնեց: Ինչու՞, ի՞նչ խնդիր կար:

- Նաև իմ ժամանակ է եղել ու կան բաներ, որոնք կանգնեցրել եմ: Պատճառը հետևյալն է. եթե մի բան արտադրում ես, պիտի հաշվարկես դրա գինը, երկրորդ՝ ինչքանով է այն ռազմավարական զենք, զինամթերք, երրորդ՝ երբ գումար ես դնում և մի բան արտադրում, ապա պիտի հասկանաս, որ դրանով քո բանակն ապահովում ես երկու տարվա ընթացքում, իսկ հետո պիտի արդեն շուկա դուրս գաս, որ ներդրածդ գումարը չկորցնես: Այս բոլոր որոշումները բերում են նրան, որ որոշես՝ ինչ արտադրես, ինչ՝ ոչ: Այսինքն՝ առաջինը տնտեսական հաշվարկով է պայմանավորված, երկրորդը՝ ինչը չես կարող պատերազմի ժամանակ ձեռք բերել դրսից:

- Այսօր հնարավորություն ունե՞նք ռազմարդյունաբերությունը տնտեսությանն օգուտ բերող ճյուղ դարձնել:

- Ոչ: Այսօր տնտեսությունը պիտի այնքան հզորանա, որ դա մենք ստեղծենք և դրանով նպաստենք գիտության զարգացմանը: Ափսոս, բայց մեր ֆինանսական միջոցները դեռ դա թույլ չեն տալիս:

- Մեկ անգամ չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար ռազմական արտադրանքի ձեռքբերման որևէ սահմանափակում գոյություն չունի, դաշտն ազատականացված է: Ի՞նչ զինատեսակ այսօր կարող ենք գնել այլ երկրից:

- Ռուսաստանից տանկերը մենք գնում ենք 10 անգամ էժան գնով, իսկ այդ կարգի տանկեր կան գերմանական, ֆրանսիական, իսրայելական և ամերիկյան: Եթե մենք այս երկրներից վերցնենք, մեր տնտեսությունը կպայթի: Իհարկե, կան զինատեսակներ, որոնք էֆեկտիվ կլինի գնել այլ երկրից, որն արվում է, օրինակ՝ էլեկտրոնային: Այստեղ որևէ սահմանափակում չկա, այլ միայն հաշվարկ, որ գինը համապատասխանի էֆեկտիվությանը: Այսօր մարտունակ բանակ հաջողվում է ունենալ ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ:

- Ի դեպ, Դավիթ Տոնոյանն ուժերի հավասարակշռության մասին խոսելիս հայտարարեց, որ ոչ թե պետք է բալանսի խնդիր լուծենք, այլ գերազանցենք մեր հակառակորդին: Ըստ նրա՝ բալանսը միշտ հնարավորություն է տալիս հակառակորդին մտածել, որ ինքը փոքր-ինչ ուժեղ է:

- Ուժերի հավասարակշռությունը որոշելը բարդ մեթոդիկա է. այն իր մեջ պարունակում է տեխնիկայի քանակ, որակ, անձնակազմի մարտական պատրաստություն, ապահովման հնարավորություններ, արտաքին քաղաքականություն, դաշնակիցների, հակառակորդ պետությունների, չեզոք պետությունների առկայության փաստեր: Սրանց հանրագումարն է ձևավորում ուժերի հավասարակշռություն: Սա չի նշանակում հավասարություն, այլ որ բանակը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրը: Իսկ մեր խնդիրը ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանների անվտանգության ապահովումն է: Հիմա ինքը գուցե ինչ-որ զինատեսակների առումով մի քիչ առավելություն ունի, բայց մենք էլ ռազմավարական առումով դա ունենք. մեր ՀՕՊ-ն իրեն հավասարը տարածաշրջանում չունի:

-Ապրիլյան պատերազմը, ամեն դեպքում, լուրջ թերություններ «ջրի երես» հանեց, դրանք շտկվե՞լ են այսօր:

- Այն, որ եղել են բացթողումներ, ակնհայտ է, որից հետո կադրային որոշումներ ընդունվեցին: Իրավապահների գործն է, թե որքանով նրանք պատասխանատվության ենթարկվեցին, բայց մի բան պարզ է՝ այդ թերությունները չեն ազդել բանակի ընդհանուր մարտունակության վրա. թուլացրել են, բայց հիմնականում խնդիրը կատարվել է: Ես համոզված եմ, որ լուրջ եզրակացություն արվում է:

- 25 տարվա մեջ ե՞րբ է եղել ամենահարմար պահը, երբ կարող էինք կոշտացնել մեր մոտեցումները ԼՂ հարցում և չենք արել:

- Այստեղ կա դիվանագիտական և ռազմական հարց. ռազմական առումով չի եղել այնպիսի պահ, որ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել, և ես համարում եմ, որ այն շփման գիծը, որը կա, ամենաօպտիմալն է: Իհարկե, լավ կլիներ, որ Քուռի վրա «նստեինք»: Ես կարող եմ ասել, որ այն, ինչ ունենք այսօր, դա համապատասխանում է մեր հնարավորություններին: Ինչ վերաբերում է հարցի դիվանագիտական կողմին, տարբեր ժամանակներում տարբեր մոտեցումներ են եղել՝ դրական և բացասական, հիմա կոշտացման պահն է, կոշտացել է: Շատ ճիշտ հարցադրում է արվել մեր կողմից՝ չի լինի որևէ բանակցություն, քանի դեռ չկան հրադադարը խախտողին պարզող մեխանիզմներ շփման գծում:

-Ճի՞շտ է, երբ մենք ասում ենք, որ տարածքային խնդիր չունենք, այլ միայն ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման: Ի դեպ, վերջինի հետ կապված միջազգային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում, ինքներդ էլ լավ գիտեք:

- Ճիշտ եք ասում, մենք դա պետք է գիտակցենք. Կոսովոն ճանաչեցին, Ղարաբաղը չեն ճանաչում, կամ Ղրիմը: Քերին, որ ասեց, թե չկան նախապայմաններ, նաև այս պահն է՝ միջազգային հանրությունից ամեն մեկն իր շահն ունի, եթե բխում է շահերից՝ կճանաչի, չի բխում՝ չի ճանաչի: Այսօր ԼՂՀ ճանաչման նախապայմաններ չկան. բանակցային գործընթացի շրջանակում Ադրբեջանը չի համաձայնում դրան: Սա կլինի, եթե ռազմական պարտություն կրի պատերազմում, կամ ինքնակամ հասկանա, որ պիտի դա անի: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, կարելի է հիմա նաև այդ հարցերը դնել:

Նշենք, որ Times.am-ը սկսում է «Ռազմագիր» վերտառությամբ նախագիծ, որը հարթակ է դառնալու ռազմագիտական և ռազմաքաղաքական ոլորտի մասնագետների կարծիքների համար: Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցը այս շրջանակում է:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan