AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանին հիմա շահավետ է մոռանալ ԻՊ-ի հետ Թուրքիայի նավթային գործարքների մասին (տեսանյութ)

 

Ռուսաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: Այն բաղկացած է լինելու երկու խողովակաշարից` ընդհանուր 31.5 միլիարդ քառակուսի մետր ծավալով: Times.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ «Թուրքական հոսք»-ը ոչ միայն տնտեսական կարևորություն ունի Թուրքիայի համար, այլև Թուրքիան հնարավորություն է ստանում ամրապնդել իր դիրքը որպես գազի մատակարարման կենտրոն:

-Պարոն Սաֆրաստյան, երբ մոտ մեկ ամիս առաջ զրուցում էինք «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերջնական ճակատագրի շուրջ, Դուք ասացիք՝ «հարյուր տոկոսով համոզված չեմ, որ Թուրքիան երկրորդ թելի՝ Եվրոպայի ուղղության համար համաձայնություն կտա, որովհետև նրանց վրա ճնշումը մեծ է»: Այժմ կարծես թե տրամադրությունների փոփոխություն է նկատվում:

-Հիմա երբ երկու երկրների հարաբերություններում խնդիրներն ավելի խորն են գնացել, այդ թվում՝ Սիրիայի հարցում, դրա համար համաձայնություն ձեռք բերվեց երկու գիծ կառուցել՝ մեկը ձգվելու է դեպի Թուրքիա և շահագործվելու է այդ երկրի կարիքների համար, մյուս խողովակաշարով նախատեսվում է ռուսաստանյան գազը Թուրքիայի տարածքով տեղափոխել Եվրոպա:

Քննարկվել է նաև լրացուցիչ երկու գծի կառուցումը: Այսինքն՝ ընդհանուր չորս գիծ կարող է լինել: Սա նշանակում է, որ այս որոշումը ռազմավարական նշանակություն ուներ. Թուրքիայի համար այն ձեռնտու է, որովհետև Էրդողանի Թուրքիան ուզում է դառնալ կենտրոն էներգակիրների բնագավառում, և ըստ էության այս խնդիրը նա իրականացնում է:

Պատմականորեն Թուրքիայի քաղաքականությունը միշտ հետևյալն է եղել՝ միշտ մտնում է առևտրի մեջ: Հիմա թուրքական կողմը գնաց այս քայլին, որը ԱՄՆ-ի և Արևմուտքի դուրը չի գա, բայց սա Թուրքիան կարող է դարձնել առևտրի առարկա: Ըստ այդմ՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը թուրքական կողմի համար շատ կարևոր է, բայց եթե Եվրոպան ավելի մեծ բան առաջարկի, որ հրաժարվի, համոզված եմ՝ Թուրքիան կհրաժարվի: Բայց ինչ կարող է Արևմուտքն առաջարկել: Դա է խնդիրը: 

-Արևմտյան որոշ վերլուծաբանների կարծիքով՝ «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» միջոցով ավելի շատ փորձում է աշխարհաքաղաքական, քան տնտեսական խնդիր լուծել, այն է՝ Ուկրաինային զրկել դեպի Եվրոպա գազի տարանցման երկրի կարգավիճակից:

-Իհարկե: Դա և հյուսիսից՝ «Հյուսիսային հոսքը», հիմա էլ երկրորդ մասն են կառուցում, մի մասն էլ հարավից, դա այդպես է:

-Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանն անընդհատ պնդում էր, թե Թուրքիան նավթային գործարքի մեջ է ԻՊ-ի հետ, որ վերջինի գողացած նավթը Թուրքիայի միջոցով է հասնում Եվրոպա, բայց մերձեցումից հետո մի տեսակ մոռացավ այս մասին: Ավելին, երևի այս մասին չի էլ խոսվել վերջին բանակցություններում:

-Շահն է որոշում՝ և աշխարհաքաղաքական առումով, և տնտեսական: Հիմա Ռուսաստանի համար առավել շահավետ է դրա մասին մոռանալ:

-Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան էլ իր հերթին է մոռանում Ռուսաստանին, թե ինչպես է իրեն փրկել կործանումից:

-Միշտ մեր ռուս կոլեգաների հետ հանդիպելիս ասում ենք՝ թուրքերի հետ այդքան մի մոտեցեք, հույս մի դրեք, որովհետև խաբում են, կխաբեն, բայց շահն այնպիսի բան է, որ տեսնում են և անմիջապես մոռանում ամեն ինչ: Երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, միանգամից հիշեցին, հիմա մոռացան, հետո նորից մի բան կլինի ու դարձյալ կհիշեն: Բայց մենք միշտ ասել ենք՝ թուրքերից զգույշ եղեք, մեր պատմական փորձը դա է ցույց տալիս:

-ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա. ո՞վ ներկա դրությամբ ավելի շատ հարց լուծեց Սիրիայում:

-Թուրքիան երկրորդական է, մյուս երկուսից կարծում եմ դեռևս Ռուսաստանն է խնդիր լուծում, որովհետև պահեց Ասադին, երկրորդ՝ եթե Հալեպի գրավումը տեղի ունենա, լավ հնարավորություն ունի կարևոր դեր ապահովել Ասադի համար ճգնաժամային այս փուլում, իսկ ամերիկացիները ջախջախված վիճակում են:

-Տեղեկատվական արտահոսք եղավ, որ ԱՄՆ պետքարտուղարը դեմ չէ Ասադի մասնակցությանն առաջիկա ընտրություններին:

-Նման արտահոսք եղավ, բայց ամերիկյան վերնախավն այս հարցում միասնական չէ. զինվորականներն այլ մոտեցում ունեն, Օբամայի դիրքորոշումը տարբեր է Քերիի դիրքորոշումից: ԱՄՆ-ի համար սա նոր երևույթ է, որ Ռուսաստանն այս ձևով է գործում, դեռ չեն կարողացել հասկանալ՝ ոնց պետք է դրան պատասխանել:

Սառը պատերազմի ժամանակ գիտեին, թե ինչ է Խորհրդային միությունը, իսկ հետո Ռուսաստանն արագ փոխեց իր քաղաքականությունը, որին ԱՄՆ-ն պատրաստ չէր: Նոր ադմինիստրացիան, որ գա չգիտեմ ինչ կլինի, բայց գործողները պատրաստ չեն: Եթե կարճ՝ Պուտինն աչոկներ է հավաքում Օբամայի հետ խաղում:

-Հայաստանն ի՞նչ հետևություններ պիտի անի այս ամենից, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ի՞նչ սրբագրումներ, վերանայումներ պիտի արվեն զուտ շահի վրա հիմնված ռուս-թուրքական մերձեցման ֆոնին:

-Ինչ կարող ենք անել, երբ Ռուսաստանն ապահովում է մեր անվտանգությունը: Եթե Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թուլացնենք, խզենք, դա մեզ բացի վնասից ոչ մի օգուտ չի տա: Մեր հնարավորությունները սահմանափակ են մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով, մյուս կողմից կարող ենք մեր պատմական փորձը ռուսներին ներկայացնել:

-Մեր ազգային շահը չե՞նք կարող ինչ-որ կերպ մեր ռազմավարական դաշնակցի համար օրակարգային դարձնել:

-Միայն եթե մեր և նրանց շահը համընկնում է: Իսկ նման համընկնում կա, և դրա համար է, որ Ռուսաստանը պայմանագրեր է կնքում: Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր է որպես Հարավային Կովկասում իր ազդեցությունն ապահովող գործոն: Եթե ռազմաքաղաքաղական տեսանկյունից նայենք. Ռուսաստանն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական բազան և Սիրիայում՝ Տարտուսում ռուսական կայանը, ամեն ինչ ապահովում է, դա շահ է: Մեզ համար կարևոր է, որ այստեղ լինի ռուսական բազան, ունենանք Ռուսաստանի հետ պայմանագիր, քանի որ Թուրքիայի նկատմամբ ունենք անվստահություն: Եթե չունենայինք այդ պայմանագիրը, «Իսկանդեր» Հայաստան չէր մտնի: Ամեն ինչ կապված է իրար հետ:


Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Լրահոս
Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել Դարի հանցագո՞րծ, թե՝ պարտադրված ծրագիր. Ինչու են ուզում հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնազրկմանը Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում ծառայել որպես Կորեայի դեսպան. Լի Սոկ-Բե Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Այստեղ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ. Նորատ Տեր-Գրիգորյանց Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Քաղաքացին դանակով սպառնացել է Analitik.am-ի լրագրողներին. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Հաջորդը լինելու է քրգործ ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ․ Մելիքյանը՝ ՀՔԾ քննիչի այցի մասին Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հայաստանը ավտորիտար, ոչ իրավական, նեոբոլշեւիկյան պետություն է. Արթուր Ղազինյան «Չէի կարողանում հավատալ». Սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման քրգործի հարուցման մասին Ե՞րբ գազը կէժանանա. Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը. Տեսանյութ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Կառավարության հերթական նիստը. oրակարգում է վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու նախագիծը. Ուղիղ Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում. Reuters
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan