AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ներկայացուցչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը հոգեբանական ազդեցություն կունենա մեր որոշ հարևանների վրա (տեսանյութ)

 

Ամերիկան մարտավարական առումով Մերձավոր Արևելքում իր խնդիրը գուցե լուծեց, բայց ռազմավարական առումով պայքարը տանուլ տվեց: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նկատեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

-Թեպետ Սիրիայի ճակատագրի հարցը դեռևս լուծված չէ, բայց ներկա դրությամբ կարելի է ասել, որ մարտավարական առումով Մերձավոր Արևելքում իր խնդիրը լուծեց ԱՄՆ-ը՝ կարողանալով ստեղծել քաոսային և անկայուն իրավիճակ, որն առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

Սակայն հեռահար՝ ռազմավարական առումով ԱՄՆ-ը տանուլ է տալիս պայքարը, քանի որ սրա արդյունքում Չինաստանը և Ռուսաստանը դարձան աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք իրենց խնդիրներն են փորձում լուծել տարածաշրջանում: Այսինքն՝ Ռուսաստանը դարձավ գեոպոլիտիկ խաղացող, ինչպիսին վերջին անգամ տեսել էինք վրացական պատերազմի ժամանակ. Ռուսաստանի շնորհիվ շուրջ 800 սիրիական բնակավայր միացավ հրադադարի պայմանագրին:

Ի դեպ, դարձյալ ռուսական գործոնը դեր խաղաց, որ ԱՄՆ պետքարտուղար Քերին դեմ չէ Ասադի մասնակցությանն առաջիկա ընտրություններին: Այսինքն՝ Ռուսաստանը ստիպեց հարգել սիրիական պետության գոյությունը, իսկ առանց Ասադի պետություն չկա:

-Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանն անընդհատ պնդում էր, թե Թուրքիան նավթային գործարքի մեջ է ԻՊ-ի հետ, որ վերջինի գողացած նավթը Թուրքիայի միջոցով է հասնում Եվրոպա, բայց մերձեցումից հետո մի տեսակ մոռացավ այս մասին:

-Ռուսական ներկա իշխանությունները շատ քիչ բան են մոռանում, բայց փորձում են ոչ մի բան անհակադարձելի չանել՝ հասկանալով, որ բազմակենտրոն պատերազմ է գնում, որտեղ պետք է բավական ճկուն լինել: Չեմ կարծում, որ մոռացել են:

-Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում կընտրեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, որը դառնալու է Հայաստանի ներկայացուցիչը: Սա մեզ ի՞նչ է տալու, երբ դարձյալ պետք է առաջնորդվել ընդունված կանոնադրությամբ:

-Իրականության մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է անդամ-պետությունների կամքը, բայց Հայաստանի ներկայացուցչի ընտրվելու փաստը հոգեբանական և տեղեկատվական ազդեցություն է ունենալու մեր որոշ հարևանների վրա: Միայն այդ գործոնը հաշվի առնելով սա դրական եմ գնահատում:

-Ռուսաստանը դեռ մեծ ցանկություն ունի՞ Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ի կազմում:

-Ինձ թվում է, որ դեմ չի, որովհետև դրանով Ռուսաստանը կփորձի իր ազդեցության տակ պահել Ադրբեջանին: Ավելին, 19-րդ դարից ռուսական կայսրությունն այդ տարածքները միշտ իր վերահսկողության տակ է պահել, նույնը ԽՍՀՄ-ի ժամանակ: Երկրորդ՝ նման գաղափարները նրանք չեն բացառում՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգը:

-Այսինքն՝ մեր ռազմավարական դաշնակցին բացարձակ չի հետաքրքրում մեր շահն այս դեպքում:

 -Խոշոր պետությունները միշտ պատրաստ են իրենց շահի համար զիջել ամեն բան: Նույնն ԱՄՆ-ի դեպքում է. Իսրայելը թվում է թե հարազատ դաշնակիցն է, բայց Իրանի հետ միջուկային պայմանագիր կնքեց, պատժամիջոցները հանեց: Բայց դատելով այն քայլերից, որն անում է Ռուսաստանը Սիրիայում և Հայաստանում, երբ մեզ «Իսկանդեր» տվեցին, հասկանում ենք, որ նրանց համար Ադրբեջանը, ի վերջո, կորած տեղ է, քանի Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ: Այսինքն՝ Ռուսաստանը փորձում է միատարր դաշինք ունենալ:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan