AM | RU
USD
EUR
RUB

Սահակաշվիլիի կուսակցությունը որոշեց մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին

 

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, որոշել է չբոյկոտել խորհրդարանկան ընտրությունների երկրորդ փուլը եւ մասնակցել դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է կուսակցության ղեկավար Դա վիթ Բաքրաձեն:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվումից հետո խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը» (ձայների 48,67 տոկոսը), «Միասնական ազգային շարժումը» (27,11 տոկոս) եւ «Հայրենասերների դաշինքը» (5,01 տոկոս): Բուրջանաձեի դաշինքը հավաքել Է ձայների 3,53 տոկոսը՝ դրանով իսկ չհաղթահարելով նվազագույն շեմը: ԿԸՀ-ի տվյալներով՝ 50 ընտրատարածքներում պետք է կայանա երկրորդ փուլ:

«Մեր կուսակցությունը մնացել է միակ արեւմտամետ ուժը: Մենք «Վրացական երազանքի» ռեժիմին թույլ չենք տա միակուսակցական կառավարում հաստատել երկրում: Հենց դրա համար էլ մենք որոշում ընդունեցինք, որ, չնայած ընտրությունների կեղծմանը, կուսակցությունը կմտնի խորհրդարան (համամասնական ցուցակներով) եւ կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին»,- հայտարարել է Բաքրաձեն:

Նրա խոսքով՝ չնայած այդ հարցում թիմի ներսում առկա տարաձայնություններին, այդ որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի ձայների մեծամասնությամբ:-0-/31/

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Նինո Բուրջանաձե- Ժողովրդավարական շարժում» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ պահանջում է վերահաշվել ընտրողների ձայները:

«Մենք արդեն պատրաստել ենք ավելի քան 200 գանգատ, որոնք դատարան ենք ներկայացնելու: Իրականում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ ենք հավաքել, արդյունքները պետք է վերանայվեն»,- ասել է Բուրջանաձեն:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունում նույնպես հայտարարել են, որ ընտրությունները կեղծված են: «Դրանք անարդար ու անազատ ընտրություններ Էին… արդյունքները շատ հեռու են իրականությունից»,- ասել է ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան: Կուսակցության հիմնադիր Սահակաշվիլին Facebook-ի իր էջում ընտրությունների արդյունքները համարել է «համատարած զեղծարարություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
«Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել COVID-19-ի և մարդու արյան խմբի միջև եղած կապը Բրիտանիայում նկատվել է «օդում լողացող նավ». ինչպե՞ս են բացատրում երևույթը գիտնականները Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում Ներկայացվել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը (տեսանյութ) Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (տեսանյութ) Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ «Այդ ամենը կեղծ տեղեկատվություն է». Պառավաքարի գյուղապետ Հաշվարկի հաշվիչն այլևս միացված է. Արշավիր Ղարամյան Տառապանքները պետք է դադարեն. Հռոմի պապին մտահոգում է քրիստոնյաների անվտանգության հարցը Նախագահի պահվածքն առնվազն տարօրինակ է, փորձում է երկու կողմերին գոհացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից․168.am Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել Ոստիկանության գնդապետը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան Նախագահը տեղում չէ, չի ընդունել զինվորականներին Սերժ Սարգսյանի օրորք հայկական շախմատը փայլել է. Սմբատ Լպուտյան Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն ընդդիմության հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմեն Սարգսյանը վախեցավ կանգնել բանակի կողքին․ վախն արդարացում չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել Ե՞րբ Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. մանրամասնում է քաղաքագետը (տեսանյութ) Ալիևը լավ բռնել է Փաշինյանի կոկորդից ու նրա դեմ ունի փաստեր. Արփինե Հովհաննիսյան Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ Իշխանությունների մոտ ցայտնոտային իրավիճակ է, և գնալով այդ վիճակը խորանալու է․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan