AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետը պետք է իմանա, որ կարող է չհաջողել. կխանգարեն և կասեն՝ տեսար, որ չստացվեց (տեսանյութ)

 

Նոր կառավարության աշխատանքը գնահատելու համար պետք է սպասել գոնե 100 օր. եթե ինչ-որ բան փոխվեց, ապա դա կբերի նոր իրողության: Ի վերջո, պետք է հասկանալ ՝ հները, որոնք հեռացվեցին, հաշտվելու՞ են այդ մտքի հետ: Իսկ այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևոր տեղերում նշանակումներ է կատարում «ՀայՌուսգազարդից», նորմալ է. բերում է նրանց, ում վստահում է: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նկատեց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը:

-Ինքը կամիկաձե է, այսինքն՝ նոր վարչապետը, որ գալիս է այսօրվա պայմաններում աշխատելու, պետք է իմանա՝ կարող է մեծագույն անհաջողության հասնել, որովհետև եթե իրեն խանգարեն, իր ուզածը չարվի, ապա 6 ամիս հետո ասելու են՝ տեսար, որ չստացվեց, չեն ասելու՝ չթողեցինք, որ դուք այդ ամենն անեք: Դրա համար ինքը հիմա պետք է ընտրի այն մարդկանց, ում վստահում է իրականում, դա նորմալ եմ համարում: 

Այլ հարց է, թե ինչ արդյունք կտա նրանց աշխատանքը: Այս պարագայում շատ կարևոր է՝ արդյո՞ք իրենք միասնական մոտեցում ունեն փոփոխությունների նկատմամբ: Պատահական չէ, որ ասում եմ՝ դեկտեմբերին դեռ պետք է հասկանանք, թե իրականում ինչ-որ բան փոխվում է, թե՞ ոչ: Եթե փոխվում է, դա կբերի մի նոր իրողության:
Պետք է հասկանալ նաև այն հները, որոնք հեռացվեցին, արդյո՞ք հաշտվելու են իրենց կարգավիճակի հետ, թե՞ ոչ: Այսինքն՝ խնդիրն այստեղ շատ կարևոր է՝ որքան է միասնական լինելու իշխանությունը, եթե իսկապես գնում է բարեփոխումների ճանապարհով:

Մեր կուսակցությունը համարյա բոլոր վարչապետներին ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին 2 տարի առաջ, երբ դեռ մեկ ամիս էր աշխատում, ներկայացրել եմ մեր փաթեթը, ասեց՝ Սարգսյան ջան ամեն ինչի հետ համաձայն եմ, պատասխանեցի՝ դե լավ է, որ համաձայն եք: Բայց այդպես էլ մնաց և որևէ բան չփոխվեց, ավելին՝ պետական պարտքն ավելի շատացավ:

Հիմա նորից լուրջ փաթեթ ենք ներկայացրել՝ միայն 21 կոնկրետ առաջարկ: Մենք առաջին հերթին առաջարկել ենք գույքագրում անել՝ հասկանալու, թե ինչ է մնացել, որի վրա կարելի է ինչ-որ բան կառուցել: Եթե չգիտեք տանն ինչ ունեք՝ չեք կարող ոչինչ ավելացնել կամ պակասեցնել:

Երկրորդ՝ առաջարկում ենք ամբողջովին փոխել վարկային քաղաքականությունը, քանի որ ժողովրդի 90 տոկոսը տքնում է վարկերի բեռի տակ, հատկապես գյուղական վայրերում: Առաջարկներ ենք արել նաև կրթության և առողջապահության վերաբերյալ, այսօր առողջապահության ոլորտում առկա իրավիճակը նույնպես պատճառ է, որ մարդիկ հեռանում են, քանի որ 1.5 միլիոն դրամ են պահանջում վիրահատության համար:

-Երբ դեռ Հարկային նոր օրենսգիրքը չէր ընդունվել, կարծիք կար, որ այն փորձաքար է Կարեն Կարապետյանի համար, բայց այն ընդունվեց, որից տուժելու է փոքր ու միջին բիզնեսը: Փաստորեն փորձությունը չհաղթահարվե՞ց, թե դա այլ բացատրություն ունի:

-Քաղաքական փորձից ելնելով և քաղաքական օրենքներին ծանոթ լինելով կարող եմ ասել, որ այստեղ գլխավոր խնդիր կա. դուք կարող եք քայլեր անել, բայց եթե հանկարծ այդ տեմպը շատ արագացնեք, ոչինչի չեք հասնի, որովհետև դիմադրությունը միանգամից կմեծանա: Չպետք է մոռանալ, թե ինչ իրողությունում ենք մենք ապրում. եթե որևէ մեկին թվում է թե Սուրիկ Խաչատրյանը պիտի համակերպվի...

-Այսինքն՝ հասկացել են, որ խոշորին միանգամից և կտրուկ չպետք է նեղել, այլապես...

-Եթե հիմա միանգամից այդպիսի քայլեր արվեն, դուք կարող եք ձեր սեփական «գլուխը կոտրել»: Դրա համար գոյություն ունի քայլերի առաջնայնություն և հետևողականություն, և եթե դա ընդհատվի, ամեն ինչ կավարտվի: Հաջողություն կլինի, եթե քայլ առ քայլ եք գնում դրան:

-Նախքան Կարեն Կարապետյանի պաշտոնական նշանակումը, ռուսական շրջանակներում խոսակցություններ եղան, թե նրան ընտրելը վարչապետի պաշտոնում կնպաստի ՀՀ-ում ռուսական կապիտալի, ներդրումների ավելացմանը՝ հաշվի առնելով նրա կապերը ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ:

-Կապիտալը ոչ հարազատի, ոչ էլ բարեկամի է նայում, փողը, բիզնեսը նայում է, թե ինչ պայմաններ կան՝ կարո՞ղ է շահ ստանալ, թե՞ ոչ: Հիմա եթե այդ պայմանները ձևավորվեն, ներդրումային քաղաքականությունը զարգանա...Մեր առաջարկներից մեկն էլ հենց սրան է վերաբերում՝ ստեղծեք պայմաններ, որ հատկապես Սփյուռքը ներդրումներ անի:

Այսօր Համահայկական բանկը ԿԲ-ի փողերով է աշխատում, մենք առաջարկում ենք հայկական կապիտալը ներգրավել համապատասխան պայմաններ ստեղծելով, այն է՝ այնտեղ շահույթը 3.5 տոկոս է, դարձրեք 4.4: Այսինքն՝ երաշխավորը դուք եղեք, որ ձեր կապիտալը պաշտպանված է լինելու, որ հայը համ հայրենասիրական գործ է անելու, համ շահույթ ունենալու:

-Հայաստանի ներկայացուցչի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալն ի՞նչ է մեզ տալու, երբ կանոնադրություն չի փոխվելու, երբ կա Ղազախստան, որի նախագահն ամեն ինչ անում է, որ չնեղացնի Ադրբեջանին:

-Ոչ մի բան առանձնապես: Գիտեք, որ Նազարբաևը չի գալու, սա մեսիջ է իր «արյունակից ցեղերին»: Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչի ընտրությանը, Տիգրան Սարգսյանի ներկայությունը ԵԱՏՄ-ում ինչ-որ բան տալի՞ս է, չինովնիկ է պիտի աշխատի: Մյուս կողմից՝ եթե փորձառու և հայրենասեր մարդ լինի ՀՀ ներկայացուցիչը...

-Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը լինի:

- Իր մասին ես մեծ կարծիք ունեմ, նա մեծ փորձ ունի այդ ասպարեզում աշխատելու:

-Իսկ Արա Աբրահամյանի ձևավորած քաղաքական ուժը վերջնական որոշում կայացրե՞լ է 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու:

-«Ազգային միասնություն» շարժումը գործում է, իսկ քաղաքական որոշում դեռ չի կայացվել:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Լրահոս
Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 16 Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan