AM | RU
USD
EUR
RUB

Մառախուղին 1000-1500 մ հեռավորության վրա դիտարկել թշնամու տեխնիկայի շարժը, Դ-30 հրանոթը դարձնել հիդրավլիկ. «ArmHiTec-2016» (լուսանկարներ)

 

Չարենցավանի հաստոցաշինական գործարանում պահեստամասերի սեփական արտադրությունը, դրանց տեսակարար քանակը գնալով մեծանում է: Այս մասին Times.am-ին հայտնեց «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի արտադրության պետ Գ. Զաքարյանը,  որը նույնպես մասնակցում էր Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսին: 

/disc/13-10-16/1780029003143da959725f7f9e4bf793.jpg

«Հիմա զբաղվում ենք նաև արդիականացման աշխատանքներով: Օրինակ՝ Դ-30 հրանոթը մեխանիկական դանկրատից դարձնում ենք հիդրավլիկ, որը հաշվարկին թույլ է տալիս ավելի արագ  մարտական դիրքի բերել: ԲՄ 21 «Գրադ» կայանքները, բազային մասով մեքենայի բենզինային շարժիչները ձևավափոխում ենք դիզելայինի,  որը բարձրացնում է մեքենայի հզորությունը: Բավականին մեծ պահեստամասեր ենք արտադրում, գործիքներ բանակի տեխնիկաների սպասարկման համար: Գործարանի ուժերով կատարվում են աշխատանքներ զորային պայմաններում: Մասնավորապես՝ ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում մոտ 1.5 ամիս մեր նորոգման  խմբի ուժերով կատարվել է 35 միավոր տեխնիկայի վերանորոգում, որոնք նորից տարվել են առաջնագիծ: Տղաներն աշխատել են առաջնագծից 4-5 կմ հեռավորության վրա: Մենք հիմնականում դրսից  բերում ենք հատուկ մասերը, խոսքը վերաբերում է նշանոցներին, կապի միջոցներին, որոշ շարժիչների պահեստամասերին, որոշները վերջիններից մենք անում ենք: Ասեմ, որ ՀՀ-ում արդեն սկսել ենք կատոկների վերականգնում, առաջներում մենք դա ստանում էինք»,-մանրամասնեց նա՝ պնդելով, որ ոլորտի զարգացումներից հետ են մնում. ներդրումներ են անհրաժեշտ:

Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն:

«ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսին մեզ հետ զրույցում ասաց «Արագած» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանն ընդգծեց, որ սարքը արդեն 5500 մետրի վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա արդեն սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում:

Ընկերությունն արտադրել է նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն է տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինված է, թե ոչ:

/disc/13-10-16/3188f5809c58c33e27719893ecd89fc1.jpg

«Օրինակ, այս սարքով մառախուղի ժամանակ ամենափոքր հեռավորության վրա՝  1000-1500 մետր, կարող ենք դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն՝ ավելի մեծ հեռավորությունից կարող ենք տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռևս համալրված չէ: Այս պահին փորձարկումներ են ընթանում, երբ դրանք ավարտվեն, կարծում եմ, մեր զինված ուժերը կհամալրվեն նաև այս սարքերով: Իրան կարանք խրամատի տակը դնենք և հետո ինչքան պետք է բարձրացնենք նայենք»,- եզրափակեց Մանուկյանը՝ հավելելով, որ համանման սարքավորումները դրսում 4 անգամ թանկ են, բայց մերն իր որակով չի զիջում:

Անօդաչու թռչող սարքեր ու անօդաչու 3 տիպի ինքնաթիռ էլ մշակվել, պատրաստվել եւ շահագործվում են մեր երկրի Ռազմական ավիացիոն համալսրանի կողմից: Դրանք մրցունակ են միջազգային շուկայում եւ չեն զիջում համանման արտադրանքներին, վստահեցրեց ռազմաավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը:

/disc/13-10-16/06b036350a004496934e1a364b2b1b07.jpg

«Դրանք թույլ են տալիս մեզ իրականացնել մոնիտորինգներ, հարկ եղած դեպքում՝ հետախուզական թռիչքներ: Միջազգային շուկայում մերը չի զիջում համանման արտադրանքներին»,-լրացրեց նա:

ArmHiTec-2016 ցուցահանդեսին մասնակցող «Ռոստեխ» պետական կորպորացիայի եւ «ՌոսօբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ:

«Լավ ավանդույթ Է դառնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մասնակցությունը զենքի ու ռազմական տեխնիկայի դեբյուտային ցուցահանդեսներին: Մեզ համար սա հիանալի առիթ Է՝ ցուցադրելու ժամանակակից ռուսական զենքի լավագույն նմուշները, ընդլայնել արտասահմանյան մեր գործընկերների շրջանակը, շարունակել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը Հայաստանի և այլ երկրների հետ»,-ասաց Գոնչարովը:

/disc/13-10-16/c8b9d926e23577cc48f22411ce0af3a3.jpg

Ի դեպ,  «Տրուդ» ռուսական  գործարանը ցուցահանդեսին  առաջարկում էր ՀՀ ԶՈՒ-ի համար արտադրել ռազմական համազգեստ, որը ներկայում կրում են մեր զինծառայողները:

Ընդհանուր առմամբ,  ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացնում է 16 ձեռնարկություն, որոնք պոտենցիալ պատվիրատուներին այս օրերին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք և այլն: Բացի ռուսական ընկերությունից, ցուցահանդեսին մասնակցում են նաև  ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող կազմակերպություններ Ղազախստանից, Չինաստանից, Իտալիայից, Լեհաստանից:

Բացի ծավալուն ցուցադրական մասից, «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:

Ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ, որին նախատեսված է ինչպես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:

 /disc/13-10-16/9b083bd94aafac900678ae82c79133fe.jpg

 

/disc/13-10-16/4dcfa2347d9b0f472b95adf923d1e134.jpg

/disc/13-10-16/11b32f71b7e630aaf06201283f8677fb.jpg

/disc/13-10-16/9ff7a2139ea841aa225548cf0e1a8760.jpg

/disc/13-10-16/22263ef24c1025ed3c0b1388e0e873b5.jpg

/disc/13-10-16/565f3a7dec777dc6aaeb2896dc633da9.jpg

/disc/13-10-16/7c4f08a640661a8eec820cf4a7dcffd8.jpg

/disc/13-10-16/fa24ff8fa28922da7f328a883df8365f.jpg

/disc/13-10-16/1cbad875af4e405bf946c80cca300b73.jpg

/disc/13-10-16/55f0fcdb01946de8e65ab47d62876da2.jpg

/disc/13-10-16/8d98df632a21e9fbe34b92e53ff2a550.jpg

/disc/13-10-16/404871b5ff11cebac916e0ace107e7c7.jpg

 Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լրահոս
ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում. ոտքով աշխատանքի շտապող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ) Հաճույքով կապրեի մի երկրում, որի ղեկավարը լիներ Հրայր Թովմասյանը․ Վազգեն Մանուկյան Թող գաղտնալսեն, ես հանգիստ իմ կյանքով ապրում եմ. ՍԴ նախագահ (Տեսանյութ) Հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները Վիրավոր զինծառայողներից մեկի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Հովհաննիսյան Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի ասուլիսը Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (Տեսանյութ) ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. Փաստաբան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը. Արտակ Զաքարյան Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում Որն է պատերազմի դեպքում ԱՄՆ-ի թույլ տեղը Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը Երևանը նոր ոստիկանապետ ունի Ասուլիս՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման և դրա հետաձգման պատճառների և հետևանքների մասին․ ուղիղ Քննիչները Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Ամրամ Մակինյան Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայան Խուզարկում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տունը. ուղիղ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան Հարկային օրենսգրքում փոփոխություններ կարվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանը բարոյական ինքնասպանության է գնում Սորոսը 1 մլրդ դոլար կհատկացնի ավտորիտարիզմի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ԱԺ նիստը՝ ուղիղ Ահազանգ` ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan