Բուրջանաձեն հրաժարվում է ճանաչել Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները

Բուրջանաձեն հրաժարվում է ճանաչել Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հրաժարվում Է ճանաչել երկրում անցկացված ընտրությունների արդյունքներն այնքան ժամանակ, քանի դեռ առանձին ընտրատեղամասերում չեն վերահաշվել քվեաթերթիկները, տեղեկացնում Է:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին, «Նինո Բուրջանաձե-ժողովրդավարական շարժում» ընտրադաշինքը չի կարողացել հաղթահարել 5-տոկոսի արգելքը եւ մտնել երկրի օրենսդիր մարմին՝ հավաքելով ձայների ընդամենը 3,53 տոկոսը: Սակայն դաշինքն անցել Է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդ՝ հավաքելով ձայների 6,08 տոկոսը: «Ցավոք, ընտրատարածքների հանձնաժողովների բացարձակ մեծամասնությունը մեզ մերժել Է վերահաշվելու հարցում եւ մեզ վերահասցեագրել Է դատարան, որը, ինչպես մեն? ? հիանալի գիտենք, ազատ եւ անկախ չԷ»,-հայտարարել Է Բուրջանաձեն՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

Քաղաքական գործիչը հայտարարել Է, որ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հայցերը չեն բավարարվել եւ այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերահաշվել քվեաթերթիկները, ընտրությունների օրինականությունը չի կարող ճանաչվել, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում