Վրաստանի զինված ուժերը 2017 թվականին կներառեն 37 հազարից ոչ ավելի մարդ

Վրաստանի զինված ուժերը 2017 թվականին կներառեն 37 հազարից ոչ ավելի մարդ

Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն օրենսդիր մարմնի ֆինանսաբյուջետային կոմիտեին ներկայացրել է Վրաստանի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի որոշումը:

Խորհրդի որոշման համաձայն՝ զինված ուժերը 2017 թվականին կներառեն 37 հազարից ոչ ավելի մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Այդ որոշումը ոչինչ չի փոխում, քանի որ ինչպես ընթացիկ, այնպես էլ անցած տարիներին երկրի զինված ուժերի թվաքանակը չի գերազանցել 37 հազարը:

Հանրապետության զինված ուժերի թվաքանակը հաստատելու է խորհրդարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում