Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել միամանդատ ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին: Այն բանի կապակցությամբ, որ միամանդատ ընտրատարածքների մեծ մասում (73-ից 50-ում) թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել, դրանցում նշանակվել Է երկրորդ փուլ: Քվեարկությունը կայանալու Է հոկտեմբերի 30-ին:

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս հորդորել բոլոր ընտրողներին՝ հոկտեմբերի 30-ին, երբ անցկացվելու Է ընտրությունների երկրորդ փուլը, ակտիվ մասնակցություն ունենալ երկրի ապագայի որոշմանը»,- ասել Է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում