AM | RU
USD
EUR
RUB

Անհեթեթ տեխզննման ավանդույթը

 

Ահա և վերջ, ասաց ծեր և իմաստուն ձին, տեսնելով առաջին ավտոմեքենան։ Իհարկե ձին տխրեց, քանի որ տարիներ շարունակ նա կրում է մարդուն իր մեջքին ու հպարտ էր իր առաքելությամբ։ Իրավամբ իրեն համարում էր մարդու ընկերն ու օգնականը։ Ծառայում էր մարդուն և որպես բեռնակիր, և որպես տրանսպորտային միջոց։ Շատ հաճախ հեծյալի կյանքը կախված էր լինում ձիուց։

Ավտոմեքենայի հայտնագործմամբ ձին ավարտեց իր հազարամյակների պատմություն ունեցող նշանակությունն ու վերածվեց սոսկ ընտանի կենդանու, որը հանգրվանում է կամ հեռավոր գյուղում կամ ձիերի սիրահար որևէ մեկի ախոռում։

Ի տարբերություն ձիերի՝ մարդիկ հավանաբար ուրախացան, քանի որ ավտոմեքենան ավելի հարմարավետ էր, ավելի արագընթաց, ավելի հուսալի․․․բայց ավաղ կյանքւմ ոչինչ կայուն չէ և ուրախության գլխին սառը ջուր լցվեց այն պահին, երբ ներդրվեց այնպիսի հասկացություն, ինչպիսին տեխզննումն է։

Եթե ձիու պարագայում կենդանուն տանում էիր գյուղի դարբնի մոտ, վճարում ու նալում, ապա տեխզննման դեպքում գնում ես բանկ, վճարում ու․․․ու բարի ճանապարհ։ Նալելու դեպքում գիտեիր ինչու ես վճարում, տեխզննման պարագայում վճարում ես հանուն վճարման։

Նալելու դեպքում դարբինը առանց անհեթեթ հարցերի ու երբեն էլ առանց դեմքիդ նայելու կատարում էր իր աշխատանքն ու քեզ ճանապարհում։ Տեխզննման ժամանակ բանկի աշխատակցուհին նայում է դեմքիդ ու շատ լուրջ տոնով հարցնում՝ մեքենան կատալիզատոր ունի՞։

Քո պատասխանից կախված է միայն գումարի չափը ու եթե մեքենայի վրա չի լինում կատալիզատոր, ապա վճարն ավելի է թանկանում։ Բնականաբար, եթե բանկի դիմաց կանգնած լինի քեզանից նույնիսկ մի 20 տարով մեծ ջորի (ՎԱԶ 21011) ու դու վստահ տոնով ասես այո, միևնույնն է խեղճ աղջիկը առանց մի բան հասկանալու քեզանից գանձելու է ասածիդ համապատասխան գումարն ու ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ Легким движением руки брюки превращаются в элегантные шорты, այնպես էլ քո մեկ բառով կարող է ջորու վրա հայտնվել կատալիզատոր։

Բանկից հետո այցելում ես տեխզննման կայան ու կայանի աշխատակիցը կտրոնը կնքելուն զուգահեռ հարցնում է՝ մեքենան ունի՞ խնդիրներ։ Եվ մինչ դու բերանդ կբացես պատասխանելու, կտրոնն արդեն կնքված է լինում։ Կարող ես նաև ոչինչ չասել, քանի որ հարցը զուտ ձևական է, ունի հռետորական բնույթ ու պատասխանում ես միայն ասել-խոսալու համար։ Ըստ էության նա չի էլ կարող չկնքել, քանի որ դու արդեն վճարել ես այդ հիմար կտրոնի համար։

Այս ամենին այլ անվանում, քան դրամաշորթություն դժվար է տալ։ Եթե ձիու պարագայում դարբինը որևէ պատասխանատվություն չի կրում քո ճակատագրի համար, քանի որ վճարիդ դիմաց բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը, ապա տեխզննման պարագայում պետությունն ուղղակի պատասխանատու է վթարների այն մասի համար, որոնց պատճառը մեքենայի անսարքությունն է։

Հետաքրքիր է ի՞նչքան վթարներ, մարդկային քանի՞ կյանք պետք է զոհաբերվի, մինչև կատարվեն իրական բարեփոխումներ այդ ոլորտում։ Մինչև ե՞րբ պետք է վճարը գերակայի մարդկային կյանքի նկատմամբ ու կարևորվի սոսկ գումարի հավաքագրումն՝ առանց ծառայություն մատուցելու։ Ինչ խոսք հասկանալի է, որ կա նաև սոցիալական գործոնը, քանի որ իրական տեխզննում անցնելու դեպքում ավտոմեքենաների մեծամասնությանը գուցե արգելվի շահագործել մինչև նորոգելը, իսկ նորոգելը գումարներ է պահանջում ու մարդկանց ուսերին հավելյալ ծախս ու հոգս։ Բայց ավելի լավ է ժամանակավոր զրկվել մեքենայից, քան ընդմիշտ կյանքից, ու պետության առաջնային խնդիրը պետք է լինի քաղաքացիների կյանքի պահպանումը։

Այնպես, որ կամ պետք է վերացնել այդ ներկայումս անհեթեթ տեխզննումն իր առավել անհեթեթ կտրոնով, կամ տեխզննումը դարձնել տեխզննում։

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Երկրաշարժ` Շիրակի մարզում Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը Հրե առյուծը՝ մարզադաշտում (Տեսանյութ) Խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են. Մելիք-Շահնազարյան Երկրորդ զորամիավորումը անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն Այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է. Միհրան Հակոբյան ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ նախարարության շենքի դիմաց հանրահավաք է․ ուղիղ Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկեցնենք ասֆալտին. Փաշինյանը զայրացավ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ) ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan