Վրաստանում հարձակում ծրագրած ադրբեջանցի է ձերբակալվել

Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի, ով մեղադրվում է տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում ծրագրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ձերբակալված ադրբեջանցու մոտ Վրաստանի ոստիկանությունը հայտնաբերել է ատրճանակ: Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանից ժամանած անձը ծրագրել է տարադրամի փոխանակման կետի վրա հարձակում իրականացրել Բաթումում:

Ադրբեջանցին ընդունել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ: Հանցագործին սպասվում է 5-7 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում