Վրաստանի նախագահը ներում շնորհեց 168 դատապարտյալների

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին ներում Է շնորհել 168 կալանավորների, որոնցից վեցը կանայք են: Այդ մասին բրիֆինգում հայտնել Է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:

Պետության ղեկավարը համաներման համապատասխան փաստաթուղթ Է հրատարակել, որն արդեն ուղարկված Է պատիժների իրագործման եւ պրոբացիայի նախարարություն:

«Այսօր իսկ բանտից կազատվեն 114 դատապարտյալներ, որոնցից չորսը կանայք են: Մնացած 54 դատապարտյալների նկատմամբ պատիժը մեղմացվել Է տարբեր ձեւերով»,- ասել Է Քորիձեն: Ընդամենը համաներման հանձնաժողովը քննել Է դատապարտյալների 1095 գործ, ինչից հետո համապատասխան հանձնարարականներ Է տվել նախագահին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում