Վրաստանում Սահակաշվիլիի բռնաճնշումների մերկացման թանգարան Է հայտնվել

Գործարար Վալերի Շոշիաշվիլին, որը պնդում Է, թե Վրաստանի իշխանությունների ճնշման զոհն Է դարձել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության շրջանում, Գրեմիում (Կախեթի տարածաշրջան) բացել Է «Միասնական ազգային շարժում» կուսակցության բռնաճնշումների մերկացման թանգարան, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես Շոշիաշվիլին հայտնել Է Sputnik-ին, ՄԱՇ կուսակցության ներկայացուցիչները, որի գաղափարական ներշնչողը Սահակաշվիլին Է, 2012 թվականին իրեն ստիպել են շենք ձեռք բերել 1 մլն լարիով (415 հազար դոլար): Այդ փողերը հարկավոր Էին Կվարելիի շրջանում (Կախեթ) կուսակցության նախընտրական արշավը ֆինանսավորելու համար: Հենց այդ շենքում Էլ տեղավորվել Է թանգարանը: «Այստեղ ներկայացված են ֆոտոնյութեր, որոնք արտացոլում են «Ազգային շարժման» բռնարարքները: Դրանով ես ցանկանում եմ բնակչությանն ասել, որ «Միասնական ազգային շարժումը» պետք Է մեկընդմիշտ վերա նա քաղաքական ասպարեզից»,-ասել Է Շոշիաշվիլին:

Թանգարանը զարգանալու Է. այստեղ հնարավոր կլինի ոչ միայն լուսանկարներ, այլեւ տեսանյութեր դիտել «Ազգային շարժման» հանցագործությունների մասին, հավելել Է գործարարը: Ներկայում թանգարանում ներկայացված Է շուրջ 30 լուսանկար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում