Իրանից այցելուների աննախադեպ աճ է գրանցվել Վրաստանում

Այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Վրաստան են ժամանել 120,8 հազար այցելուներ, ինչը 513 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Զբոսաշրջության ազգային վարչակազմում:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանից միջազգային այցելուների ցուցանիշը կազմել է 28,9 հազար, ինչը 571 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալները:

Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Գեորգի Չոգովաձեի խոսքով՝ Իրանից այցելուների թվաքանակի աճը պայմանավորված է անայցագիր ռեժիմով, որը սահանվել է երկու երկրների միջեւ:

Իրանի հետ անայցագիր ռեժիմն ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարից: Իրանը Վրաստան այցելող միջազգային այցելուների թվաքանակով զբաղեցնում է վեցերորդ տեղը: Այցելուների քանակով առաջատարների եռյակում են Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում