AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:

Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարին:

Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:

ՀՀ Նախագահին զեկուցել են նաև, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։

Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում:

Հանրապետության Նախագահի այցը Լոռու մարզ շարունակվում է:

Լրահոս
Ղարաբաղ ուղարկված թուրք հատուկջոկատայինների նպատակը ռուս խաղաղապահների դեմ դիվերսիա կազմակերպելն է. ռուս գեներալ ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասադուլ և գործադուլ անել (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները անհնազանդության ակցիա արեցին. (տեսանյութ) «Նիկոլ, դավաճան, հեռացիր»․ քաղաքացիները բանջարեղենով լի արկղերով փակել են Մաշտոցի պողոտան. ՈՒՂԻՂ ԱԱԾ. Աշխատանքից ազատվել է 8 աշխատակից ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հրավիրվել է ԱԱԾ․ ՈՒՂԻՂ Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հյուսիսարևմտյան Իրանում ձերբակալվել է 3 ահաբեկիչ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է «Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին». ՉԺՀ ԱԳՆ Քրեական գործ հարուցել Փաշինյանի դավաճանական գործողությունների փաստերով. դատախազության դիմաց ակցիա տեղի ունեցավ (տեսանյութ) Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ. Շուշիի բնակիչ (տեսանյութ) ԼՀԿ նախագիծը. Գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից ԱԱԾ պաշտոնյան հայտնել է հեռանալու մասին Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan