«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ստացավ խորհրդարանում

«Վրացական երազանք» կուսակցությունից թեկնածուները, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, խորհրդարանական ընտրությունների՝ հոկտեմբերի 30-ին կայացած երկրորդ փուլում հաղթել է 50 միամանդատ ընտրատարածքներից 48-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հոկտեմբերի 31-ի առավոտյան ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալները, որն ավարտել է ընտրությունների երկրորդ փուլի՝ ընտրատեղամասերից ստացված արդյունքների ամփոփումը:

Մնացած երկու ընտրատարածքներում հաղթել են անկախ թեկնածուներ: Այսպիսով, «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն (150-ից 115 տեղ) է ստացել խորհրդարանում:

Ընդամենը խորհրդարանում կաշխատի 150 պատգամավոր. նրանցից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, 73-ը՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Կուսակցական ցուցակներով «Վրացական երազանքն» ստացել էր 44 տեղ, «Միասնական ազգային շարժումը»՝ 27, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 6 տեղ: «Վրացական երազանք»-ից 23 թեկնածուներ հաղթել էին հոկտեմբերի 8-ին միամանդատ ընտրատարածքներում կայացած ընտրությունների առաջին փուլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում