Ռուսաստանը չի բացառում Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի հնարավորությունը

ՌԴ-ն չի բացառում Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի հնարավորությունը, բայց այս հարցում հարկավոր Է հաշվի առնել ԵՄ-ի հետ Թբիլիսիի բանակցությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Դիվանագետը հիշեցրել Է, որ ՌԴ-ն գրեթե մեկ տարի առաջ արմատականորեն դյուրացրել Է Վրաստանի քաղաքացիների կողմից ռուսական այցագրեր ստանալու պայմանները, եւ այսօր Վրաստանի ցանկացած քաղաքացի կարող Է ՌԴ ժամանել մասնավոր հրավերով, որը ձեւակերպված կլինի Ռուսաստանի ցանկացած քաղաքացու կամ ՌԴ-ում մշտապես բնակվող օտարերկրացիների կողմից:

«Սկզբունքորեն չենք բացառում Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի հնարավորությունը: Եվ, դե իհարկե, այս հարցն արծարծելիս հարկավոր Է հաշվի առնել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցող համապատասխան գործընթացները»,-հայտնել Է Կարասինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում