Վրաստանի իշխանություններին դժվար կլինի հաղթահարել նոր գլոբալ մարտահրավերները. Բուրջանաձե

Վրաստանի իշխանություններին դժվար կլինի հաղթահարել նոր գլոբալ մարտահրավերները. Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին Է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո կսկսվեն գլոբալ փոփոխություններ, իսկ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերները:

«Վրաստանը կարող է հայտնվել մեծ մարտահրավերների առջեւ… Բայց ես խիստ կասկածում եմ, որ ներկայիս իշխանությունները եւ այն թիմը, որն այսօր ղեկավարում է երկիրը, գլոբալ հեղաշրջման այս կարեւոր գործընթացում կկարողանա ճիշտ ուղու վրա դնել մեր երկիրը: Քանի որ այն աշխարհը, որը մենք մինչ այժմ գիտեինք, պարզապես ավերված է Թրամփի ընտրվելուց հետո»,– ասել է Բուրջանաձեն «Իբերիա» հեռուստաալիքի եթերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում