AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին

 

Ամերիկահայությունը հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ադրբեջանական ագրեսիային հակազդելու միջոցներ ձեռնարկել և դադարեցնել զենքի վաճառքը Բաքվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ դաժանաբար կացնահարված հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զգուշացրել են Ադրբեջանի կողմից շարունակաբար արվող պատերազմական սպառնալիքների, իրավիճակի ապակայունացման փորձերի ու խաղաղության նկատմամբ ոտնձգությունների մասին:

«Լեյտենանտ Մարգարյանի կանխամտածված և գազանաբարո սպանությունը ինը տարի առաջ և նախագահ Ալիևի ներումը, ապա գովերգումը մարդասպան Ռամիլ Սավարովին արտացոլում և միաժամանակ ամրապնդում է Ադրբեջանի հակայակական թունավոր ատելությունը, որ սնել էր նաև հայկական ջարդերը Սումգայիթում, Խոջալուում, Մարաղայում և Բաքվում»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնահարվել էր 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում ՆԱՏՕ - ի հովանու ներքո անցկացվող անգլերենի ուսուցման ծրագրին մասնակցելու ժամանակ: Մարդասպանը դատապարտվել և խոստովանել է իր հանցանքը, սակայն երբեք ափսոսանք չի հայտնել իր կատարած արարքի համար: 2012 թ. Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանին հանձնելուց հետո նրան անմիջապես տրվել է ազգային հերոսի կոչում: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայատյաց մարդասպանին ներում է շնորհել և ֆինանսական վարձատրություն հատկացրել: Միացյալ Նահանգները դատապարտել է կատարվածը: Սպիտակ տան հայտարարության մեջ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վայթորն ընդգծել էր ԱՄՆ նախագահի տեսակետը. «Այս քայլը հակասում է տարածաշրջանում լարվածության նվազեցման և հաշտության խթաման ընթացիկ ջանքերին». Դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել Ներկայացուցիչների պալատի անդամները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհում:

Լրահոս
«Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա Ռ. Քոչարյանը կմնա կալանքի տակ. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա Կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը. ՈՒՂԻՂ RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին Եղիսաբեթ Երկրորդը «կարճ-կոնկրետ» շնորհավորել է Արմեն Սարգսյանին Եղանակը զգալի կցրտի Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է կոմայի մեջ գտնվող, համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Որո՞նք են աշխարհի ամենահարուստ բնակչություն ունեցող երկրները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan