AM | RU
USD
EUR
RUB

Թբիլիսիում վստահեցնում են, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսությունն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»

 

Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ միասին նա այցելել Է «ՆԱՏՕ- Վրաստան 2016» վարժանքների շրջան, որոնք մեկ շաբաթ առաջ սկսվել են Թբիլիսիի մերձակա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի վարժանքի եւ գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) զինափորձարանում:

«Մեր նպատակը պաշտպանունակության բարձրացումն է, վրացական բանակի ուսուցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը միտված է տարածաշրջանի կայունության ու խաղաղության ապահովմանը, ինչը պետք Է համապատասխանի բոլոր կողմերի շահերին»,- հայտարարել է վարչապետը:

Իր կողմից նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հավատացրել է, որ Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»:

Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարարությունն օրերս արված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: «Ուշադրություն ենք դարձրել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններին, որոնց ավելի քան 250 զինծառայողներ են մասնակցում 13 երկրներից,- նշել են նախարարությունում:- Ընթացիկ տարում դրանք այդօրինակ արդեն երրորդ վարժանքներն են Վրաստանի տարածքում՝ մայիսին Noble Partner-ից եւ սեպտեմբերին՝ Agile Spirit-ից հետո: Տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի զինված ուժերի օպերատիվ պատրաստման մասշտաբների ու ինտենսիվության պլանաչափ մեծացում՝ դաշինքի հրամանատարաշտաբային կառույցների ակտիվ ներգրավմամբ»:

«Ռուսաստանն այդօրինակ ակտիվությունը լուրջ սպառնալիք է համարում տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

«ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ Թբիլիսիի հետ ներկայիս ռազմական գործընկերությունը դիտարկվում է որպես Ռուսաստանի «զսպման» քաղաքականության բաղկացուցիչ մասը,-նշել են նախարարությունում:- Այդ համատեքստում այն դերը, որն ստանձնել է Վրաստանը, բարդացնում է ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»:

«ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժությունները նոյեմբերի 10-ից մինչեւ 20-ն ընթանում են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի շրջանակներում, որն ընդունվել է դաշինքի՝ 2014 թվականին Ուելսում կայացած գագաթնաժողովում,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում» Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Դատական նիստին Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է Թուրքիան տանկեր է կուտակում սիրիական սահմանին Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր Պապի պատմական ներկայությունը Գյումրիում սոսկ այց չէր Թուրքիայում 7 ահաբեկչի են վնասազերծել Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է Իրանի ԱԳՆ. ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը չեն մասնակցելու Վերաքննիչ դատարանում դատական ակտի հրապարակմանը Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը Իրենց համար հասկանալի չէ պատերազմ հաղթած մարդկանց տեսակը. Ռ. Քոչարյան «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին Ադրբեջանի ԱԳ նախարարի մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Կրկին լարվել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները «Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ «Հրապարակ». Ինչու են «Քաղպայմանագրում» որոշել փակել տարածքային գրասենյակները «Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ «Ժամանակ». ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ-ի դեմ պայքարը տեղափոխել է կոմպրոմատների դաշտ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan