AM | RU
USD
EUR
RUB

ՀՀԿ 16-րդ Համագումար։ Ի՞նչի ականատեսը դարձավ Հայաստանի քաղաքացին

 

Անցնող քաղաքական տարվա վերջին ամենասպասված իրադարձությունը, անկասկած, իշխող հանրապետական կուսակցության համագումարն էր։ Հայրենի լրատվամիջոցներում վաղուց էին արդեն քննարկում ՀՀԿ հերթական Համագումարի հնարավոր ընթացքն ու որոշումները։ Թղթակիցներն առիթը բաց չէին թողնում ժամ առաջ լրացուցիչ տեղեկություններ պարզելու և հանրությանը առաջինը նորություններ փոխանցելու համար։ Ինտրիգն էլ ավելի էր մեծացել Հայաստանում Կառավարության փոփոխությունից և նոր վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա թիմակիցների՝ ՀՀԿ֊ին անդամակցելու մասին լուրերի շրջանառության մեջ հայտնվելուց հետո։ Այս ամենը, իհարկե, հասկանալի է։ ՀՀԿ-ն Հայաստանի ամենակազմակերպված և ծանրակշիռ քաղաքական ուժն է, որի ներսում ընթացող գործընթացներն անմիջական ազդեցություն են ունենում երկրի քաղաքական և տնտեսական զարգացման վրա։ Ուստի և բնական է, որ հասարակությունն այդքան անհամբերությամբ էր սպասում ՀՀԿ Համագումարին։ Բոլորը հասկանում են, որ հենց այդ իրադարձության ժամանակ ընդունված որոշումներն են ընկնելու քաղաքական հետագա գործընթացների հիմքում։ Իսկ մի քանի ամիս անց տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները էլ ավելի մեծ կարևորություն հաղորդեցին այսօրվա Համագումարին։ Հիմա արդեն շատ պարզ է, թե քաղաքական ինչ թիմ է առաջնորդելու իշխող կուսակցությունն այդ ընտրությունների ընթացքում։ Հետևաբար նաև պարզ է, թե ինչ կարելի է ակնկալել բուն ընտրություններից։ Այս ամենի ականատեսը մենք դեռ կլինենք: Իսկ հիմա դեռ փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ներքին տարաձայնություններն ու ուժեղ առաջնորդը

Տևական ժամանակ է, ինչ հայկական մամուլն ու փորձագիտական շրջանակները խոսում են ՀՀԿ ներսում տեղի ունեցող «քայքայիչ գործընթաների» մասին։ Ըստ տարածված կարծիքի, իշխող կուսակցությունում ձևավորվել են երկու քաղաքական թիմ, որոնք պայքարում են միմյանց դեմ։ Խոսքը վերաբերվում է երիտասարդների (ի դեմս Ա. Աշոտյանի, Տ. Մարգարյանի, Է. Շարմազանովի և այլն) և հնաբնակների (Հ. Աբրահամյան, Գ. Սահակյան, Գ. Բեգլարյան և այլն)՝ հաճախ իրապես վատ քողարկվող մրցակցությանը։ Իսկ հիմա, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ին իր թիմով միանում է նաև վարչապետ Կարապետյանը, զրույցները ներքին տարաձայնությունների մասին էլ ավելի մեծ թափ ստացան։

Մեծ հաշվով, չեմ բացառում, որ բոլոր այդ կարծիքները ճշմարիտ լինելու մեծ շանսեր ունեն։ Քաղաքական մեծ կուսակցությունների համար դա ավելի քան սովորական երևույթ է։ Բայց ՀՀԿ Համագումարում այդ մրցակցությունը, մեղմ ասած, այդքան էլ չարտահայտվեց։ Ակնհայտ էր, որ կուսակցական շարքերն ու ներկուսակցկան թիմերը բոլոր վեճերի լուծումը թողել էին իրենց ղեկավարին՝ ՀՀԿ և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Վերջինս էլ՝ իբրև իրական և ուժեղ առաջնորդ, բոլորին, ըստ իրենց արժանիքների և կարողությունների, տեղ է տվել կուսակցական ղեկավար ամենակարևոր օղակում՝ Գործադիր մարմնում։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի գործոնը ոչ միայն ներքին տարաձայնությունները զսպող, այլև ավելին՝ կուսակցական ներքին ռեսուրսները կենտրոնացող լուրջ հատկություններով է օժտված, ինչը պարզ երևաց ՀՀԿ Համագումարում։

Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ Հանրապետական կուսակցությունը միանձնյա ղեկավարվող կառույց է։ Պարզ է, որ ներքին հակասություններն ու մրցակցությունը դեռ երկար կշարունակվի ու, հնարավոր է, անգամ կարևոր հետք թողնի կուսակցության հետագա զարգացման վրա։ Բայց որ Սերժ Սարգսյանը իշխանական ճամբարի անվիճելի առաջնորդն է, կասկածից դուրս է։ Եվ սա հաջորդ կարևոր իրողությունն է, որը նույնպես ապագայում մեծ ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա։

ՀՀԿ֊ն բարձրացնում է քաղաքական նշաձողը

Հանրապետական կուսակցության Համագումարի ամենահետաքրքիր և կարևոր պահը, իհարկե, Նախագահ Սարգսյանի ելույթն էր։ Իր խոսքում ՀՀԿ առաջնորդն անդրադարձավ երկրի ամենակարևոր խնդիրներին՝ սկսած քաղաքական էթիկայի ու համակարգի ապագա զարգացումից, վերջացնելով տնտեսությամբ, բանակաշինության հարցերով և արտաքին մարտահրավերներով։ ՀՀԿ ղեկավարի հաշվետվությունը դուրս էր զուտ կուսակցական շրջանակներից, ինչն ինքնին արդեն նոր մարտահրավեր էր առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանրապետականների հետ մրցակցել ցանկացող այլ քաղաքական ուժերի համար։ Սերժ Սարգսյանը, որը վաղուց է արդեն խոսում երկբևեռ քաղաքական դաշտ տեսնելու իր ցանկության մասին, ի դեմս ՀՀԿ-ի հետևողականորեն ձևավորում է դրանցից մեկը։ Ձեռնոցը նետված է և այն ուժը, ով կընդունի մարտահրավերը, շահելու լավ հնարավորություն է ստանում։

Նաև հետաքրքիր է նկատել, որ դեռևս մինչ նախընտրական փուլի սկիզբը, Հանրապետական կուսակցության ղեկավարը բացահայտում է իրենց մարտավարությունը։ Իհարկե, սա քաղաքական սխալ հաշվարկ չէր։ Ճիշտ հակառակը։ Սերժ Սարգսյանը, կարծես, հուշում է իր մրցակիցներին, թե ինչպես է պետք պայքարել իշխանության համար։ Որոնք են այն մոտեցումներն ու հարցերը, որոնք կարող են ցանկալի արդյունք ապահովել և վերջապես իրական քաղաքական գործընթացների սկիզբ դնել երկրում։ Կստացվի՝ լավ է։ Ո՞չ, ուրեմն պետք կլինի այնքան համբերել, մինչ ընդդիմությունում վերջապես հասկանան, թե ինչ է նշանակում քաղաքականություն։

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan