AM | RU
USD
EUR
RUB

ANCA-ն դիմել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդին՝ Բաքվի հակահայկական խնդրագրերի հարցով

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կից Ազգային անվտանգության խորհրդին՝ խնդրելով նախքան Բաքվի հեղինակած հակահայկական և հակաարցախյան խնդրագրերին պատասխանելը, նախևառաջ ուսումնասիրել և հրապարակայնորեն վստահեցնել, որ Սպիտակ տան We the People խնդրագրային համակարգն օտարերկրյա կիբերխարդախության փորձերից պաշտպանված է։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով ANCA-ի պաշտոնական կայքին։

Հիշեցնենք, որ խոսքն օրեր առաջ Սպիտակ տան վերը նշված կայքում տեղադրված մի շարք հակահայկական խնդրագրերի մասին է, որոնք, ինչպես պարզվել է, ամենաանմիջական կապն ունեն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ։ Դա է վկայում նաև այն փաստը, որ ի տարբերություն We the People-ում տեղադրված մյուս խնդրագրերի, որոնց տակ նշվում է ստորագրողների բնակության վայրը, հակահայկական խնդրագրերի դեպքում հազարավոր ստորագրողների աշխարհագրական վայրն անհայտ է։

Նախագահ Օբամայի հատուկ օգնական Էլիզաբեթ Շերվուդ Ռենդալին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես գրել է.«Ելնելով այն հանգամանքից, որ We the People-ն ԱՄՆ-ի քաղաքացիների համար կառավարության հետ երկխոսության հարցում անչափ կարևոր հարթակ է՝ Սպիտակ տունը, նախքան որևէ խնդրագրի պատասխանելը, պետք է հրապարակայնորեն լուծի կիբերխարդախությունների հարցը»։

Բացի այդ, ANCA-ն նաև անդրադարձել է 2013թ. փետրվարի 1-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Էլման Աբդուլլաևի ռուսալեզու հարցազրույցին, որի ժամանակ վերջինս հայտարարել էր. «Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, անկախ իր ազգային պատկանելությունից, սոցիալական ծագումից, իրավասու է իր ձայնը բարձրացնել արդարության վերջնական հաղթանակի համար։ Ադրբեջանի Հանրապետության և ադրբեջանցի ժողովրդի կողմից իրականացվող այս քայլն իրենից շատ կարևոր միտում է ներկայացնում»։

Լրահոս
Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan