Վրաստանում պաշտոնյաների աշխատավարձը կկրճատեն 10 տոկոսով

Վրաստանի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում է վարչական ծախսերի եւ պաշտոնյաների աշխատավարձի կրճատում 10 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգեւավճարները քննադատության օբյեկտ են ընդդիմության կողմից, որը գտնում է, որ պաշտոնյաները նախեւառաջ հոգ են տանում իրենց գրպանների, այլ ոչ թե մարդկանց մասին:

«Մենք պլանավորում ենք կրճատել բյուջետային ծախսերը: Մենք ակտիվորեն աշխատել ենք եւ բյուջետային կազմակերպությունների մեծ մասում աշխատավարձը կրճատում ենք 10 տոկոսով»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Բյուջեի 2017 թվականի նորացված նախագիծն արդեն ուղարկված է Վրաստանի խորհրդարան, եւ առաջիկա օրերին կսկսվի դրա քննարկումը, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում