AM | RU
USD
EUR
RUB

Միթե՞ դժվար է ընդունել սեփական քաղաքական անցյալը

 

«90-ական թվականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգն էր ՀՀՇ»,-ասել է Գալուստ Սահակյանը, կարծես արդարանալով, որ ժամանակին ՀՀԿ-ն աջակցել է ՀՀՇ-ին:

Նախ կարելի էր պարզապես չարդարանալ, ընդունել փաստն ու անցնել առաջ: Դրանից հաստատ իշխող քաղաքական միավորի 7000 նորաթուխ անդամները չէին հիասթափվի ու չէին հրաժարվի իրենց անդամատոմսերից, քանի որ նրանց համար խոշոր հաշվով մեկ է, թե 90-ականներին ինչ է արել ՀՀԿ-ն: Իսկ եթե այնուամենայնիվ արդարանալը պարտադիր էր, ապա կարելի էր դա անել առանց ճշմարտությունն աղավաղելու:

ՀՀՇ հիմնադիր համագումարը եղել է 1989 թվականին, որի ժամանակ էլ հենց հիմք դրվեց շարժման կուսակցական կառուցվածքի ձևավորմանը: Բացի այդ պարոն Սահակյանը հավանաբար մոռացել է, որ 1995 թվականին, երբ ՀՀԿ-ն «Հանրապետություն» միավորի կազմում, որի առաջատար ուժը ՀՀՇ-էր, մուտք գործեց ազգային ժողով, արդեն իսկ այդ տարիներին ու դեռևս դրանից էլ առաջ, ողջ ազգն այլևս ՀՀՇ չէր, թեպետ երբևէ ամբողջ ազգը ՀՀՇ չի էլ եղել, ոչ խոսքի ուղղակի, ոչ էլ անուղղակի իմաստով:

Այդ տարիներին առկա էին տասնյակ կուսակցություններ, կար քաղաքական թեժ մրցակցություն, ձևավորված էր ընդդիմադիր հզոր ուժ: Հասարակության մի ստվար հատված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժգոհ լինելով իշխանություններից, աջակցում էր ժամանակի ընդդիմությանը:

ի դեպ ընդդիմությունը ևս ամբողջությամբ միատար չէր: Ողջ քաղաքական դաշտի դերակատար ուժերը, որոնք բոլորն էլ բնականաբար պաշտպանելով Ղարաբաղը, ինչպես նշել է պարոն Սահակյանը, այնուամենայնիվ հետապնդում էին նաև իրենց նեղ քաղաքական, նեղ կուսակցական շահերը:

Իշխանությունները նույնպես ներսում բաժանված էին մի քանի խմբերի ու յուրաքանչյուր խումբ քաղաքական պայքարում փորձում էր հասնել առավելագույն արդյունքների: Այսինքն 90-ականներին ու հատկապես 1995-ին, երբ պարոն Սահակյանը իշխանությունների մի մասնիկն էր, քաղաքական դաշտը բաժանված էր տասնյակ մասերի: Գուցե այն ժամանակ Գալուստ Սահակյանը մասը կազմելով իշխանության շատ է ցանկացել, որ ողջ ազգը լինի ՀՀՇ, ինչպես հիմա ցանկանում է, որ բոլորը լինեն ՀՀԿ, դա այլ հարց է, բայց մարդու սուբյեկտիվ ընկալումների կամ ցանկությունների արդյունքում իրականությունը չի փոխվում:

Ի դեպ երբ ասում եմ՝ ողջ ազգը միատար չէր ներքաղաքական հարցերում, դա չի նշանակում քննադատություն ժամանակի իշխանությանը և ընդդիմությանը, կամ թերահավատություն մեր հասարակության միասնականության նկատմամբ:
Փառք Աստծո կյանքը ցույց է տվել, որ արտաքին վտանգների դեպքում, մեր հասարակությունը կարողանում է շատ արագ միավորվել, բայց ներքաղաքական հարցերում բաժանումները շատ նորմալ են ու նաև ողջունելի: Միայն միահեծան իշխանության պայմաններում է ողջ ազգը կամ ազգի մեծամասնությունը ներկայացնում մեկ քաղաքական ուժ կամ տոգորվում միայն մեկ գաղափարախոսությամբ: Նման դեպքերում դա նշանակում է, որ այդ մեկ քաղաքական միավորը կամ մեկ գաղափարախոսությունը ընդամենը պարտադրված է, ուրիշ ոչինչ:

Ինչևէ, պարզապես կարելի էր ուղղակի ասել, որ այո, ժամանակին աջակցել ենք ՀՀՇ-ին, քանի որ քաղաքականապես այդպես ենք նպատակահարմար գտել, այդպես են թելադրել մեր քաղաքական ծրագրերը, այդպես է եղել ժամանակի հրամայականը, կամ նման մի այլ բան:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Արտակ Գասպարյանի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan