ԵՄ-ում հայտարարել են, որ Վրաստանի համար այցագրերի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքականությունից

Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքական նկատառումներից, դա զուտ ընթացակարգային հարց է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ես չեմ կարող ձեզ ամսաթիվ ասել, որովհետեւ այժմ խորհրդարանը եւ ԵՄ-ի խորհուրդը պետք է ավարտեն ընթակարգը: Ես խոսում եմ ընթացակարգի, այլ ոչ թե որոշման ընդունման մասին, որովհետեւ ես համարում եմ, որ դա քաղաքական կամքի հարց չէ, դա Վրաստանի հետ կապված հարց չէ: Դա հարց է, որը կապված է Եվրամիության ներսում այցագրային ռեժիմի գործողության կասեցման մեխանիզմի վերաբերյալ որոշման ընդունման հետ»,- լրագրողներին ասել է Մոգերինին Վրաստանի եւ Եվրամիության ասոցիացման խորհրդի նիստից հետո:

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ այցագրերի չեղարկումը տեղի կունենա մոտ ժամանականերս, ընդ որում նա հավելել է, որ ստույգ ամսաթիվ նշել չի կարող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում