Զուրաբ Պատարաձեն վերստին գլխավորեց Աջարիայի կառավարությունը

Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը Զուրաբ Պատարաձեին վերստին ընտրել Է կառավարության նախագահի պաշտոնում: Պատարաձեի թեկնածության օգտին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2016 թվականի հունիսից, քվեարկել Է 14 պատգամավոր:

Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել գաղտնի քվեարկությանը: Աջարիայի ԻՀ-ի կառավարությունը՝ Զուրաբ Պատարաձեի գլխավորությամբ, լիազորությունները վայր Է դրել Գերագույն խորհրդի առաջին նիստից հետո, որն ընտրվել Է հոկտեմբերի 8-ին: Պատարաձեի թեկնածությունն անցած շաբաթ ներկայացրել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Աջարիայի կառավարության նոր ղեկավարը պետք Է նախարարների կաբինետի կազմը ներկայացնի 10 օրվա ընթացքում: Աջարիայի ԻՀ-ի Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունն ստացել Է 14 տեղ, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»՝ հինգ, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» եւ «Միավորված ժողովրդավարական շարժումը»՝ մեկական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում