Վրաստանը եւ ԱՄՆ-ը համագործակցության նոր մակարդակի են անցնում պաշտպանության ոլորտում

Վրաստանը եւ ԱՄՆ-ը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում անցնում են համագործակցության նոր մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Մայքլ Քարփենթերի՝ Թբիլիսի այցին:

«Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն անցնում Է նոր մակարդակի, այդ մասին նշվել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Մայքլ Քարփենթերի հանդիպմանը: Կողմերը նշել են, որ համագործակցության միանգամայն նոր շրջանակներ է ստեղծում այն հուշագիրը, որը ձեւակերպվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ: Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացական կառավարությունը գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի անվտանգության ու պաշտպանունակ ության ուժեղացմանը»,– ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գրասենյակի ներկայացուցիչները, Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ նախարարների կաբինետի այլ անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում