Ադրբեջանից փորձել են ապօրինի կերպով ոսկի տեղափոխել Վրաստան

Ադրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի ճանապարհով ոսկի տեղափոխել Վրաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Մաքսանենգը ադրբեջանա-վրացական սահմանային անցակետով փորձել է անցկացնել 5,1 կգ ոսկի:

Մաքսանենգը ձերբակալվել է վրացական սահմանապահների կողմից, նրան սպառնում է 5-7 տարի ազատազրկում:

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի 2 քաղաքացիներ փորձել էին ապօրինի ճանապարհով Ադրբեջանից 557 միավոր չհայտարարագրված ադամանդ տեղափոխել Վրաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում