AM | RU
USD
EUR
RUB

«Գրաբարյան օրեր» ծրագիրը կնպաստի հայ հին գրական մշակույթի տարածմանը

 

Գրաբարը հայկական ժառանգության գրավոր հուշարձանների բանալին է: «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում Մատենադարանում անցկացվող միջոցառումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Մատենադարանում այս ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումները համակարգող, գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանի հետ: 

-Ո՞րն է գրաբարի կարևորությունն այսօր գիտության մեջ և, մասնավորապես Մատենադարանում:

- Հայերեն առաջին գրավոր բնագրերի արձանագրումից մինչև 1870-ական թթ., այսինքն՝ 20-րդ դարին նախորդող հայերեն բոլոր գիտությունները հիմնականում գրաբարով են վկայված, այդ ամբողջ գրավոր ժառանգությունը հասկանալու նախապայմանն է գրաբարը: Մեր գրական ժառանգությունը ամփոփված է ձեռագրերի մեջ, և այդ ամենի ուսումնասիրության և բնագրերի հրատարակության համար առաջնահերթ է գրաբարի և հնագրության իմացությունը: Երևանի Մաշտոցյան Մատենադարանը, լինելով գրավոր հուշարձանների գանձարան, աշխարհի հնագույն և ամենահարուստ ձեռագրատներից մեկն է: Նրա գրչագիր գանձերը ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության և մշակույթի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են` պատմությունը, քերականությունը, փիլիսոփայությունը, գեղարվեստական գրականությունը, իրավունքը, բժշկությունը, աշխարհագրությունը, կրոնադավանական գրականությունը, մաթեմատիկան, քիմիան, տիեզերագիտությունը, մանրանկարչությունը և այլն: Գրաբարի իմացությամբ մեր հին գրական մշակույթը հասու է դառնում ներկա սերնդին: Եվ ի վերջո, գրաբարը մեր ազգային ոգին է, ազգային հիշողության պահպանությունը, այդ նույն հիշողության ոգեշնչումը, հնարավորություն նոր սերունդներին` գ րագետ հայերեն իմանալու և գեղեցիկ հայերենով խոսելու:

-Ինչպե՞ս է Մատենադարանը համագործակցում Արարատյան հայրապետական թեմի հետ, և որքա՞ն ժամանակ է այն գործում:

-«Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում Մատենադարանը առաջին տարին է համագործակցում Արարատյան հայրապետական թեմի հետ՝ իր մասնակցությունը բերելով ծրագրին: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ավագ և հիմնական դպրոցների աշակերտների այցելությունները Մատենադարան: Այն տևում է շուրջ երկու ամիս, մեկնարկն արդեն տրվել է:

-Իսկ ի՞նչ բնույթ են կրում այցելությունները, և կարևորը, ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Այս այցելությունները սոսկ թանգարանային այցելություններ չեն. դրանք ուղեկցվում են Մատենադարանի գիտաշխատողների հետ հանդիպումներով, նրանց կողմից անցկացվող դասախոսություններով, Մատենադարանում կատարվող աշխատանքների վերաբերյալ նկարահանված ֆիլմերի դիտումներով: Հանդիպում-այցելություններից յուրաքանչյուրն ունի մասնագիտական որոշակի ուղղվածություն, որոնց նպատակն է, որ հայ պատանին ճանաչի Մատենադարանը ոչ միայն որպես թանգարան, հնագույն ու հարուստ մշակույթի բացառիկ հուշարձան, այլև գիտության, քերթության, արվեստի հոյակապ գանձարան, հայ պատա նին հոգով հաղորդակից լինի դարերի խորհրդին, քանի որ այստեղ է ապրում հայ ժողովրդի մշակույթը: Այս հանդիպում-դասախոսությունների միջոցով ուզում ենք ցույց տալ, որ ամենահարուստ նյութերը պարունակող բազմալեզու և բազմաբովանդակ ձեռագրերը ուսումնասիրության հնարավորություն են տալիս պատմաբանին, արվեստաբանին, բանասերին, արևելագետին, բժշկին ու բնագետին, ցույց տալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպես կարող է իր մասնագիտական կյանքում օգտվել այս անծայրածիր ժառանգությունից:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս հանդիպում-այցելությունները կօգնեն դպրոցականներին մասնագիտության ընտրության հարցում:

-Ավագ դպրոցների աշակերտներից շատերը արդեն ընտրել են մասնագիտություններ, մի մասը դեռևս փնտրտուքների մեջ է: Այս հանդիպում-դասախոսությունների նպատակներից մեկն էլ այն է, որ այն գուցե մեծ դեր կատարի նրանցից յուրաքանչյուրի մասնագիտական կողմնորոշման հարցում, և ինչու չէ նրանցից շատերին ապագայում տեսնել որպես Մատենադարանի գիտաշխատողներ, հայրենի ժառանգությունն ուսումնասիրող գիտնականներ:

Հարցազրույցը վարեց Անի Դանիելյանը:

Լրահոս
Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 16 Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan