AM | RU
USD
EUR
RUB

«Թող մարզպետն էլ իր մտերիմին առաջադրի, ի՞նչ անենք»,- Վարուժան Բաբաջանյանը` ԱԺ ընտրություններին իր մասնակցության մասին

 

2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և աստիճանաբար ուրվագծվում են ընտրատարածքների գլխավոր գործող անձիք: Տավուշի մարզում ամենամեծ ինտրիգը, թերևս, ''Փաստ'' օրաթերթի և մի շարք կայքերի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանի` առաջադրվել - չառաջադրվելու խնդիրն է, որի շուրջ Times.am-ի թղթակիցը հեռախոսազրույց ունեցավ նրա հետ:

Պարոն Բաբաջանյան, Դուք համարվում եք Տավուշի մարզում ռեյտինգային ընտրակարգով ամենանացողիկ թեկնածուներից մեկը, բայց առաջադրվելու մասին կարծես չեք հայտարարում...

Ինչու՞ եք շտապում, որոշում չկա դեռ...

Բայց Տավուշի մարզում արդեն թեկնածուների ակտիվություն է նկատվում...

Առաջինը` լուրջ ակտիվություն ես չեմ նկատում, և երկրորդ` թող ակտիվանան, ինձ ինչ է խանգարում ուրիշների ակտիվությունը...

Այսինքն` մտահոգություն չունե՞ք...

Բայց ես ինչու պետք է մտահոգվեմ, եթե առաջադրվեմ` կտեսնեք, թե որքան է իմ վարկանիշը: Միգուցե իմ առաջադրվելը մտահոգիչ է որևէ մեկի համար, ինձ համար մտահոգիչ չէ որևէ մեկի առաջադրումը:

Ասում են` Տավուշի մարզպետը թեկնածու է առաջադրելու իր մտերիմներից մեկին...

Թող մարզպետն էլ իր մտերիմին առաջադրի, ի՞նչ անենք... Որ մարզպետ է` չի կարո՞ղ նախընտրելի թեկնածու ունենալ:

Այդ պարագայում մտահոգություն չունե՞ք, որ Ձեր հայրենի Նոյեմբերյանի տարածաշրջանում ձայները կկիսվեն և չեք ընտրվի:

Առաջինը` ընտրվելու համար պետք է առաջադրվել, ինչի որոշումը չեմ կայացրել: Չեմ ժխտի` այդ թեմայով կան քաղաքական կոնսուլտացիաներ, բայց ես պետք է ծանր ու թեթև անեմ` իմ անձնական խնդիրների ու ծանրաբեռնված աշխատանքի արանքում տեղ մնու՞մ է օրենսդրական աշխատանքի համար, թե ոչ: Երկրորդը` չորս - հինգ տարի է` բոլորը գիտեն իմ առաջադրման հնարավորության մասին, գիտեն, որ ես այս կամ այն կերպ մասնակից եմ լինելու այդ ընտրություններին, հիմա ձայների կիսվելու մասին ես պետք է մտածե՞մ, թե մյուս թեկնածուները: Եթե իրենք այդպիսի մտահոգություն չունեն, ես ինչու՞ պետք է ունենամ:

Անցած ընտրություններին, չնայած պարտվեցիք, բայց բավականին ձայներ հավաքեցիք: Ասում են` ձեր պարտության պատճառը փողի բացակայությունն էր: Ապրիլյան ընտրություններին առաջադրվելու համար բավարար միջոցներ ունե՞ք...

Ես ընտրվելու համար քանի որ փող բաժանելու խնդիր չունեմ, շտաբների ու նմանատիպ ծախսերի գումարը, կարծում եմ, կբավականացնի: Ես ամբողջ կյանքում այդ տարածքում եմ ապրում, մարդիկ ինձ ճանաչում են, եթե արժանի գտնեն` կընտրեն, եթե ոչ` ես փողով հեղինակություն չեմ առնում:

Վերջում` պարոն Բաբաջանյան, երբ կկայացնեք վերջնական որոշում` մասնակցելու եք, թե ոչ:

Միգուցե մարդիկ կան, որ իմ չառաջադրվելու դեպքում կիրացնեն պատգամավոր դառնալու մանկության երազանքը, ինչու՞ եք ցանկանում ժամանակից շուտ փշրել նրանց բյուրեղյա երազները: Թող մի քիչ թրծվեն, պայքարեն, փորձ ձեռք բերեն, ինչու չէ` նաև երազեն: Ի վերջո, առաջադրվելու դեպքում քաղաքական նոր քարտեզ ենք ձևավորելու Տավուշի մարզում, ուժերի դասավորություն է փոխվելու: Կապրենք, կտեսնենք, չառաջադրվելու դեպքում էլ կգտնենք մի արժանավոր մարդ, որին թե բարոյական, թե ֆինանսական աջակցություն ցույց կտանք, որպեսզի մեր տարածաշրջանը կրկին որբի գլուխ չդարձնեն ու վարսավիրություն չսովորեն:

Լրահոս
Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր «Ժամանակ». Նոր իրավիճակ՝ Վենետիկի հանձնաժողովի շուրջ «168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել «Փաստ». Երեք մարզպետ կտեղափոխվի այլ աշխատանքի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 16 Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan