AM | RU
USD
EUR
RUB

Ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել չօգտագործել իր ունեցած զինատեսակը. քաղաքագետը՝ «Իսկանդերի» մասին

 

Դեկտեմբերի 16-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ռոգոզինն Ադրբեջան է մեկնել ռազմարդյունաբերական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ միասին: Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Ռոգոզինն ասել է. «Մենք շատ ժամանակ ծախսեցինք բանակցությունների վրա, լուծում ենք տվել մի շարք հարցերի, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս»:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռոգոզինն Ադրբեջանում քննարկում է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համակարգեր վաճառելու հարցը:

Հայկական մամուլում էր մտավախություն էր ներկայացվում, որ գուցե փորձ է արվում բանակցել Հայաստանին զինատեսակը օգտագործելու թույլտվություն չտալու հարցում, կամ Ադրբեջանին «Իսկանդեր» վաճառելու շուրջ, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է սպառազինությունների մրցավազք, Ադրբեջանին «Իսկանդերի» պես ճշգրիտ ու հեռահար հրթիռներ են պետք։

Tert.am–ի հետ զրուցում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն ընդգծեց, որ Բաքվում Ռոգոզինի հետ հանդիպումների քննարկումների վերաբերյալ ռուսական լրատվամիջոցները քննարկվող թեմաների վերաբերյալ ներկայացնում են հիմնականում ենթադրություններ։ «Ենթադրությունները բխում են Ադրբեջանի իրական վախերից, ակնհայտ է, որ «Իսկանդեր-Մ»-ի մեր զինված ուժերում հայտնվելուց հետո Ադրբեջանը բավականին անհանգստացել է»,- մանրամասնեց քաղաքագետը։

Ինչ վերբերում է մտավախությանը, թե Հայստանին կարող են պարտադրել չօգտագործել զինատեսակը, Հրանտ Մելիք Շահնազարյանը արձագանքեց, որ դա բացառվում է։ «Ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել չօգտագործել իր տրամադրության տակ գտնվող զինատեսակը, հատկապես եթե լինի արտաքին սպառնալիք, ով ուզում է տրամադրողը լինի, հայկական կողմը ձեռք է բերել, դա արդեն պատկանում է ՀՀ զինված ուժերին»։

Քաղաքագետի դիտարկմամբ Ադրբեջանը այսօր չէր էլ կարող բանակցել «Իսկանդերի» ձեռքբերման համար, քանի որ ՌԴ–ին հին պարտքեր ունի, ուստի առավել տրամաբանական է, որ Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական ոլորտը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ Բաքվի ղեկավարությունը քննարկել է հին պարտքերի հարցը։

«ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հենց ռազմական մատակարարումների հարցում բավական լուրջ խնդիրներ կան, ընդամենը երկու-երեք ամիս առաջ, լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ Ադրբեջանը չի կարողանում նախկին պայմանագրերի հետ կապված գումարները մարել, մեծ քանակությամբ զինատեսակներ մնացել են ճանապարհին, չեն հանձնում այն Ադրբեջանին, հնարավոր է այս հարցերն են փորձել քննարկել, «Իսկանդեր» ստանալն այդքան հեշտ չէ, դժվար Ադրբեջանը կարողանա այս պահին այդ մեծ խնդիրն իր համար լուծել»,- եզրափակեց Հրանտ Մելիք Շահնազարյանը։

Լրահոս
Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի համատեղ ասուլիսը.Ուղիղ Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ միացում Արցախից Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan