AM | RU
USD
EUR
RUB

«Հաջող սկիզբ». Սիրիահայերը Հայաստանում նոր բիզնես կսկսեն

 

Փետրվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության դահլիճում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար «Հաջող սկիզբ» դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում են Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից, 2012թ. դեկտեմբերին դասընթացները կազմակերպվեցին ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով՝ հայաստանում գտնվող և ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մի խումբ սիրիահայերի համար: Երկու դասընթացին մասնակցեցին շուրջ 40 սիրիահայեր՝ հնարավորություն ունենալով ծանոթանալ հայաստանյան տնտեսական օրենսդրությանը, բիզնես միջավայրի առանձնահատկություններին:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանն իր խոսքում սիրիահայերին շնորհակալություն հայտնեց մասնակցության համար՝ փաստելով, որ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով՝ սիրիահայերը նաև նոր աշխատատեղեր են ստեղծում, ներդնում նոր բիզնես- մշակույթ. «Այնքան, որքան պետությունն է ձեզ համար հնարավորություններ ու արտոնություններ սահմանում, կրկնակին վերադարձնում եք դուք՝ բերելով ձեր յուրահատուկ գործելաոճը, աշխարհի մեծագույն շուկաներ մուտք գործելու ձեր հնարավորություններն ու հաջողակ փորձը»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց սիրիահայերին՝ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունների կողմից դասընթաց անցկացնելու առաջարկին վստահելու և այն ընդունելու համար. «Դասընթացին մասնակցելով և բիզնես-ծրագիր պատրաստելով՝ դուք, արդեն իսկ հսկայական աշխատանք եք կատարել, մնում է իրականացնել ծրագրերը: Դուք ճիշտ ուղի և գործընկեր եք ընտրել: Ուրախ եմ նաև, որ ձեր ձեռնարկատիրության արդյունքում թեկուզ 3 սիրիահայի կկարողանաք ձեր ընկերությունում աշխատանքի վերցնել: Այսպիսով ձեր աշխատանքի սկիզբն է դրվում, և մեր պետությունը, մասնավորապես երկու կառույցները՝ ՀՀ սփյուռքի և էկոնոմիկայի նախարարությունները կշարունակեն անել ամեն ինչ, որ դուք ճիշտ կողմնորոշվեք և կայանաք»: Նախարար Հակոբյանը հիշեցրեց, որ ի տարբերություն Սիրիայի ազգությամբ արաբների, ովքեր պատերազմի պատճառով այլ երկրներում են գտնվում, Հայաստանում գտնվող սիրիահայերը իրենց թիկունքում հայրենիք ունեն, պետություն, որը կանգնած է յուրաքանչյուր սիրիահայի թիկունքին: Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ շարունակում են աշխատել, որպեսզի սիրիահայերի կենսագործունեությունը Հայաստանում հնարավորինս ընդունելի և մատչելի դառնա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ պետությունը պետք է հնարավորինս աջակցի, որպեսզի սիրիահայերը Հայաստանում կարողանան ոչ միայն իրենց Հայրենիքը գտնել, այլև՝ տնտեսական ու բիզնես գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան. «Ուրախությամբ եմ հայտարարում, որ ևս մեկ ծրագիր հաջողությամբ իրականացվեց: Կարևոր է, որ մենք շարունակական և կայուն աջակցություն ցուցաբերենք սիրիահայերին: Մենք կշարունակենք այնպիսի քայլեր իրականացնել, որոնց արդյունքում դուք ոչ միայն ապրեք ու աշխատեք Հայաստանում, այլև ներդրում ունենաք Հայաստանի տնտեսության մեջ՝ դառնալով երկրի զարգացման կարևոր մասնիկն ու բաղադրիչը»:

Դասընթացների ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելել մարզերում գտնվող մի շարք ձեռնարկություններ, ծանոթանալ հայկական բիզնես միջավայրին, օրենսդրությանն ու տնտեսական ծրագրերին: ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչները տեղեկացրին, որ ծրագրի ընթացքում սիրիահայերին խորհուրդ է տրվել գործունեություն սկսել նաև ՀՀ մարզերում:

Դասընթացների այս փուլում բիզնես-ծրագիր ներկայացրած 7 սիրիահայերից յուրաքանչյուրը կստանա շուրջ 5 միլիոն ՀՀ դրամի վարկ՝ մարման արտոնյալ պայմաններով: Առաջիկայում 20 սիրիահայի ևս վարկավորում կտրամադրվի: Ընդհանուր առմամբ սիրիահայերի տարբեր բիզնես նախաձեռնությունները վարկավորելու համար պետությունը նախատեսում է 100 միլիոն ՀՀ դրամ, թիվը կմեծանա ըստ անհրաժեշտության: Հատկանշական է, որ ՓՄՁ ԶԱԿ ներկայացված ծրագրերում գերակշռում են հիմնականում արտադրական, նորարարական, արտահանման լայն հնարավորություններ ունեցող բացառիկ նախաձեռնությունները: Արդյունքում՝ առաջիկայում ստացված վարկերի շնորհիվ կհիմնվեն արդյունաբերական, գյուղատնտեսական ու Հայաստանում դեռևս գոյություն չունեցող սարքավորումների արտադրություն, ռեստորանային ցանց, կաշվե բաճկոնների, արևելյան քաղցրավենիքի արտադրության ձեռնարկություններ, տաքսի ծառայություններ, խանութներ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ սեղմ ժամկետներում պետության կողմից վարկավորում ստացած սիրիահայերը հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հիմնած գործը, և վստահեցրեց, որ պետությունը սիրիահայերի կողքին կլինի իրենց բիզնես գործունեության ողջ ընթացքում:

Լրահոս
«Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա Ռ. Քոչարյանը կմնա կալանքի տակ. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա Կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը. ՈՒՂԻՂ RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին Եղիսաբեթ Երկրորդը «կարճ-կոնկրետ» շնորհավորել է Արմեն Սարգսյանին Եղանակը զգալի կցրտի Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է կոմայի մեջ գտնվող, համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Որո՞նք են աշխարհի ամենահարուստ բնակչություն ունեցող երկրները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan