Կարեն Բոթոյան. «Երբ կորոշվեն խաղի կանոնները, ես էլ կորոշեմ»

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանի հետ զրուցում ենք այս` 5-րդ գումարման խորհրդարանում հասարակության շահերի և էլիտայի ներկայացուցչության, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ու անհատական վերադասավորումների ու իր կողմնորոշումների մասին:

– Պարոն Բոթոյան, Դուք 5-րդ գումարմանխորհրդարանում անկախ պատգամավոր եք, որ ժամանակին հեռացել եք ՕԵԿխմբակցությունից: Արդեն խորհրդարանական կառավարման համակարգում, երբընտրությւոնները լինելու են միայն համամասնական ընտրակարգով` կուսակցականընտրացուցակներով, ո՞ր քաղաքական թիմում եք Ձեզ պատկերացնում:

– Դեռ նոր Ընտրական օրենսգիրքը չի լրամշակվել, երբ վերջնական կլրամշակվի և կորոշվեն խաղի կանոնները, այդ ժամանակ էլ կորոշեմ՝ որևէ կուսակցության անդամակցեմ, թե՞ ընդհանրապես չանդամակցեմ ու չառաջադրվեմ: Այսինքն՝ կգա ժամանակը, կորոշեմ:

– Խորհրդարանական կենսագրությունում աշխատելով ընդամենն այս խորհրդարանում, ինչպիսի՞ն կբնորոշեք այն:

– Արդյունավետ: Նորմալ աշխատանքային մթնոլորտ է, օրենքների նախագծերը բազմակողմանի քննարկվում են:

– Քաղաքական էլիտան, որ ներկայանում է այս խորդարանում, ըստ Ձեզ, որքանո՞վ էներկայացնում Հայաստանի հասարակությանը:

– Ես վստահ եմ, որ էստեղ բոլորն էլ ժողովրդի հետ շփվում են, ժողովրդի խնդիրներից էլ են տեղյակ և իհարկե, ժողովրդի շահերից են խոսում, բնականաբար: Ես այստեղ այլ կարծիք չեմ տեսնում:

– Պարոն Բոթոյան, ըստ Ձեզ, ի՞նչ տվեց Հայաստանին Եվրասիական տնտեսական միությաննանդամակցությունը:

– Մեծ հաշվով, Եվրասիական տնտեսական միությունը մեծ շուկա տվեց՝ չնայած այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանի ընդհանուր կամ աշխարհ քաղաքական վիճակը լավ չէ, իսկ մենք չենք կարողանում մեր ուզած ձևով դրսևորվել Եվրասիական միությունում: Ժամանակը կգա, սրա պտուղները կքաղենք:

– Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես եկել անցած ժամանակահատվածում:

– Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եմ, բայց դեռ քննարկման չի դրվել խորհրդարանի լիագումար նիստում:

– Հայաստանում, ըստ էության, արդեն սկսվել է 2017 թ.-ին կայնալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, տեղի են ունենում վերադասավորումներ, ձևովորվում է նորկոալիցիա, դրանք արդյոք բխո՞ւմ են հասարակության շահերից, մարդիկ հավանության արժանացնում են տեղերում:

– Դե, գիտեք, դժգոհողներ էլ կան, հակառակն էլ` կա: Իսկ մնացածը ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր որոշելիքն ասում է քվեարկությամբ:

– Պարոն Բոթոյան, ընտրողների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք և նրանք հիմնականում ինչպիսի՞ հարցերով են դիմում Ձեզ` անձնական սոցիալական օգնության խնդրանքներով, թե՞երկրի ու տարածաշրջանի զարգացմամբ են մտահոգ:

– Կոնկրետ շրջաններում հիմնականում սոցիալական խնդիրն է: Դրանք տարբեր են՝ սկսած ջրի, ոռոգման խնդիրներից, վերջացրած դպրոցից, մշակույթի տներից … Խնդիրները հիմնականում այսպիսին են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում