Մի լուսանկարի հետքերով

Ազգությունը հիմքն է մարդկային ընկերության
Լևոն Շանթ

«Մարաշլյան» լուսանկարչության կենտրոնը վերջերս իր կայքէջում տեղադրել էր մի գեղեցիկ ընտանեկան լուսանկար։ (Ներդաշնակ բառից զերծ կմնամ) բավականին ուրախ ու երջանիկ տեսք ուներ ընտանիքը, լիահույս եմ, որ իրականում հենց այդպես էլ կա։ Նկարին կից մեկնաբանությունից պարզվում է, որ փոքրիկի անունն էլ Տիգրան է (Աստված պահի ու պահպանի աշխարհի բոլոր բալիկներին)։ 

Ընդհանրապես, Աստված Սէր է, և ցանկացած մարդ այս երկրային կյանքում ունի նաև ընտրության հնարավորություն։ Չգիտեմ, արդյո՞ք բոլորն են զգում պատասխանատվությունը իրենց կատարած այս կամ այն ընտրության նկատմամբ՝ վստահ չեմ, բայց որ այդ կամ այն ընտրությունն ուղղակիորեն պայմանավորում է մարդկանց հետագա կյանքը՝ անտարակույս է։

Նկարը բուռն քննարկումներ առաջ բերեց համացանցում, որոնց գերակշիռ մեծամասնությունը զուտ էմոցիոնալ պորթկումներ էին՝ առանց ըմբռնման ու գիտակցական հենքի։ Ըստ էության, տարբեր տեսակետներ պաշտպանողներից հիմնականում բոլորն էլ և ճիշտ էին, և միևնույն ժամանակ՝ սխալ։ Որովհետև բոլորն էլ քննարկում էին հարցի միայն մեկ փոքր կողմ՝ տեսադաշտից դուրս թողնելով մնացյալ ամբողջը։ Արդյունքում, մեծամասնության ասածի մեջ կարելի էր գտնել ճիշտ, բայց ճշմարտությունն այլ է։
Իսկ հիմա անցնենք բուն նյութին։

Նախ կույր պետք է լինել՝ չտեսնելու, որ թեման արդեն տևական ժամանակ է բավականին հետևողականորեն զարգացնում են։ Դժվարանում եմ հստակ նշել սրացման վերջին ալիքի սկիզբը (թերևս Քարդաշյանների այցն էր, կամ ավելի վաղ՝ Արթուր Բախտամյանի պատրաստած հաղորդումը՝ Աֆրիկայում հայկական հետքի վերաբերյալ), բայց կարող եմ բերել առնվազն մի քանի օրինակ, որոնք չնկատելը, եթե դիտավորություն (մասնակցություն) չէ, ապա ինֆանտիլիզմ է։

Վերջին ամիսներին քննարկման էր դրված ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը, որի դեմ հանրային լուրջ ընդվզում եղավ, և դա առաջ քաշող ուժերը ստիպված էին օրենքը ժամանակավորապես հետ կանչել։ Սակայն դրանով հարցը չփակվեց և մեկը մյուսի վրա խիստ կասկածելի բռնության միջադեպեր գրանցվեցին, որոնց՝ դարձյալ արհեստականորեն նկատելի հնչեղություն էր տրվում։

Այս ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերությունը բավականին ծավալուն հաղորդում է ցուցադրում՝ «Հայկական անհանդուրժողականություն» թեմայով։

Գրեթե նույն ժամանակ՝ համացանցում է հայտնվում տեսանյութ, որտեղ պատմվում է, որ Ֆրանսիայում Սասունցի Դավիթ ներկայացմանը Դավթի դերը (և ոչ միայն) խաղացել է սևամորթ։ Այդ մասին լուր է հրապարակում Հանրային հեռուստատեսությունը:

Կարճ ժամանակ անց համացանցը լցվեց ևս մեկ լուրով՝ Reddit-ի համանախագահ Ալեքսիս Օհանյանի և նրա սևամորթ հարսնացույի վերաբերյալ (վստահ եմ՝ թե՛ Ալեքսիսի, և թե՛ նրա հարսնացուի վերաբերյալ լուրը կարդացողների ճնշող մեծամասնությունն առաջին անգամ էին լսում նրանց մասին, քանի որ վերջիններս բնավ օրակարգային կերպարներ չէին)։

Թեմայի թեժացման պիկը, թերևս «Մարաշլյան» կենտրոնի կողմից հրապարակված այդ նկարն էր, որին հետևեց արդեն տևական ժամանակ ակնկալված ռեակցիան։

Կենտրոնի կողմից նկարի հրապարակումը կարելի էր պատահական համընկնում համարել, եթե գրեթե միաժամանակ ակնհայտ աֆրոամերիկյան դիմագծերով մի գեղեցիկ աղջնակի նկար չհրապարակվեր նույն կայքում, որը վերնագրված էր՝ «հայ մանուկ»։

Այդ ամենի պսակը, սակայն նկարը հանելու մասին գրառումն էր՝ շեշտված դրդապատճառներով, ինչն, ի դեպ, տեղին քննադատվեց շատերի կողմից։

Կարիք կա՞ ընգծելու, որ հանրության իմացությունից դուրս այդ ամենի գոյությունը մեծ հաշվով՝ ոչ տաք-ոչ սառը ազգի համար, թե՝ գենետիկ տեսանկյունից, և թե՝ հասարակական կարծիքի։ Իսկ առանձին էպիզոդիկ դեպքերի խիստ ընդգծված, ցուցադրական ներմուծումը հանրային տեղեկատվական դաշտ, մոտավորապես նույն էֆեկտն է ունենում, ինչ արյան երրորդ խումբ ունեցողին երկրորդ խմբի արյուն ներակես. այո՛, շոկ, անաֆիլակտիկ շոկ, ալերգիկ ռեակցիա՝ օրգանիզմի համար կատաստրոֆիկ դրսևորումներով. գործնականում այն՝ ինչ տեղի ունեցավ համացանցային այս «էքսպերիմենտի» պարագայում։

Կարծում եմ պարզ է, որ ինչ-որ ուժեր (կարող եք համարել՝ «մութ ուժեր») բավականին երկար և հետևողականորեն աշխատել և աշխատում են հայերի և Հայաստանի վրա քսենոֆոբիայի պիտակը կպցնելու ուղղությամբ։ Թե ինչ ուժեր են դրանք, ինչ նպատակ են հետապնդում և այսպիսի այլ հարցերի պատասխանները թողնում եմ համապատասխան մարմիններին և ժամանակին։

Իսկ, այն, որ այդ ուժերը կան և, որ այդ խնդիրը նոր չէ դրված՝ կփաստեմ ևս մեկ օրինակով։
Մի քանի տարի առաջ, գրեթե նույն սցենարով ԱԺ մտցվեց «գենդեռի» վերաբերյալ հայտնի օրենքը։ Եղավ համարժեք ընդվզում, և դարձյալ ստիպված եղան փոփոխություն մտցնել՝ հանելով «պատահական այդտեղ հայտնված» «գենդեռ» բառը։

Բայց կցանկանայի կիսվել այդ օրերին տեղի ունեցած մի քանի ուշագրավ իրադարձություններով։

Գենդեռային փոքրամասնությունների պրոպագանդայով զբաղվող մի կառույցի կայքէջ հայտարարություն էր տարածել, որ պլանավորել են «բազմազանության երթ» կազմակերպել Երևանում և տեղ ու ժամ էին նշել։ Դրան ի պատասխան, մի շարք քաղաքացիներ և ազգային դաշտի ներկայացուցիչներ, որոշել էին զուգահեռ երթ անել՝ ազգային երգեր երգելով։ Երթի ավարտին մի փոքր լարվածություն էր ստեղծվել։ Բայց հետաքրքիրն առջևում էր. Ազգային ճակատը քայլերթի ժամանակ վանկարկում էր «միշտ հայ» եզրույթը, ինչը մամուլում ներկայացվեց իբրև «զիգ հայ» ֆաշիստական վանկարկում։ Ավելին, ընկերներիցս մեկին լուսանկարել էին ոստիկանի հետ և նյութ հրապարակել, թե բերման են ենթարկել ակտիվիտսներից մեկին, ով քաշքշուքի էր բռնվել ոստիկանի հետ, դա այն դեպքում, երբ այդ տղան իր տանն էր ու, որևէ քաշքշուք ոստիկանի հետ չէր եղել և բնավ բերման չէր ենթարկվել (իհարկե նրա զանգից և մի քանի հիշատակի խոսքերից հետո, լուրն հեռացվեց կայքերից, բայց մենք ֆիքսեցինք այդ փատը)։ Երեկոյան լուրերով ցույց տվեցին օրվա անցուդարձը և պարզվեց, որ ազգային դաշտի ակցիայի հիմնական մասնակիցներից զատ, լրատվամիջոցը հարցազրույց էր վերցրել մի երիտասարդից, որին մասնակիցներից ոչ-ոք չէր ճանաչում, բայց որը ներկայացել էր որպես ազգայնական։ Հետաքրքիրն այն էր, որ նրա հետ հարցազրույցը տեղի էր ունեցել ընդհանուր մասնակիցներից քիչ ավելի հեռու և այլ ֆոնին։ Երիտասարդը ներկայանալով որպես ազգայնական, կոչ էր անում վառել, սպանել, վերացնել շեղվածներին։ Նույն երթի ժամանակ, տարօրինակ կերպով աչքի ընկան մի քանի դեռահաս, որոնց ևս նախքան այդ ազգային դաշտից ոչ-ոք չէր տեսել ու չէր ճանաչում, բայց հենց որոնք էլ հայտնվում էին մամուլի էջերում։ Հետագայում նրանց տեսանք հեռուստաեթեր գնալու ճանապարհին, և պարզեցինք որ անչափահասների այդ խումբը ղեկավարվում է մեկի կողմից, ով իրնց թաղամասում հայտնի «գիժ» էր, համապատասխան փաստաթղթով (ինչը, ինչպես գիտեք, ազատում է քրեական պատասխանատվությունից, որպես անմեղսունակի)։

Այլևս ակնհայտ էր, որ նպատակային կերպով աշխատանք էր տարվում ազգային դաշտը որպես ֆաշիստներ ներկայացնելու ուղղությամբ։ Բնականաբար որևէ լուրջ արդյունքի չկարողացան հասնել այդ ուժերը, որովհետև ջախջախիչ էին մեր փաստարկները առ այն, որ Հայաստանում շատ լավ հարաբերություններ են ազգային փոքրամասնությունների հետ, որ բազմազանություն կոչված երթին հրավիրված չէր և որևէ ազգային փոքրամասնություն, և որ այդ երթն իրենից լրիվ այլ բան էր ներկայացնում (այդ օրերին տեղի ունեցած որոշ հարցեր ամփոփել էի մի հոդվածում, որին կարող եք ծանոթանալ այստեղ

Բնականաբար Հայաստանում քսենոֆոբիա փնտրողների մոտ առաջ եկավ բավականին լուրջ խնդիր՝ հրահրել կոնֆլիկտներ ազգային փոքրամասնությունների հետ։ Այդ խնդիրն էլ ավելի է լրջացել նրանց համար, հատկապես ապրիլյան պատերազմական սրացման ժամանակ մեր եզդի (և ոչ միայն) եղբայրների սխրանքներից հետո, երբ այլևս պարզ դարձավ, որ հայն ու եզդին ինչպես 100 տարի և ավելի առաջ, կողք-կողքի ապրում և կողք-կողքի կռիվ են տալիս իրենց ընդհանուր պետության սահմանները պաշտպանելու համար, և մինչև իսկ անգամ կյանքն են զոհում իրենց ծառայակից եղբոր համար։

Հենց այդ է պատճառը, որ ազգամիջյան կոնֆլիկտների հրահրման համար գործի են դրվում ամենատարբեր մեխանիզմներ։ Ավելի առարկայական օրինակով եթե ասեմ, ռուսաստանաբնակ եզդիների շրջանում ինչ-ինչ ուժեր՝ Հայաստանից, լուրեր են տարածում, թե Հայաստանում ճնշում են եզդիներին և դա էլ այն պայմաններում, երբ նոր Սահմանադրությամբ ազգային փոքրամասնությունների համար լրացուցիչ տեղեր են հատկացվում ԱԺ-ում. ինչպես տեսնում եք՝ միտումն ակնհայտ է։

Ապրիլյան սրացումին հաջորդած ազգային համախմբումը բավականին լուրջ վտանգ էր ազգային և տեսակային գիտակցության դեմ պայքարող ուժերի համար, և կարիք կար ջարդելու այդ միասնական ոգին։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում, ինչ-ինչ ուժեր փորձում են ագայնականությունն ասոցացնել հիտլերիզմի հետ, նախորդ սցենարի պես կոնկրետ անձանց միջոցով մի կողմից տանելով ազգայնականության քարոզ, մյուս կողմից՝ հիտլերիզմի՝ ազգային-ընկերավարություն և այլ փաթեթավորմամբ։

Այսքանն այս հարցերի վերաբերյալ. կարծում եմ՝ սա էլ բավական է, որպեսզի ով աչք ունի տեսնի և ով ուղեղ ունի հասկանա, թե ինչ է իրականում կատարվում։

Պատահականություն չէ, որ առանձին էպիզոդիկ դեպքերին (բռնություն, խառնամուսնություն և այլն), ամեն գնով փորձում են մասշտաբայնություն հաղորդել և տևական ժամանակ պահել օրակարգում։

Նպատակներից է նաև, ի սկզբանե պարզ հարցերը դարձնել քննարկելի, իսկ հանրության կողմից տրամաբանորեն մերժվող երևույթները՝ սովորական առօրեա։

Հիմա անցնենք մյուս հարցերին։

 

Համայնքը զորավոր է կամ հասարակության արձագանքը

Ընդհանրապես հասարակության արձագանքն ինքնին հետաքրքիր երևույթ է։ Դրան ժամանակին անդրադարձել էի մի փոքր հոդվածում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սակայն այստեղ էլ կարճ կանդրադառնամ։ Համայնքը տեսակի պահպանման կարևորագույն խնդիր է լուծում։ Համեմատաբար միատարր համայնքը ուժեղ և կարևոր գործոն է։ Եթե չլինի համայնքի դիմադրության ֆակտորը՝ փոքրաթիվ համայնքները շատ արագ կոչնանան։ Դա աշխատում է նաև ազգի և պետությունների մասշտաբով։ Մինչև անգամ բազմազգ և ոչ միատարր պետություններն են օգտագործում սա՝ ստեղծելով ընդհանուր թշնամու գաղափար և տանում բաժանարար գծեր՝ մենք և նրանք։ Դա շատ բնական ու օրինաչափ երևույթ է։ Այդ փաստը պետք է ընդունել այնպես, ինչպես դպրոցում անցնում եք, որ արյան երկրորդ խմբի արյուն չի կարելի ներարկել երրորդ խումբ ունեցողին, որովհետև դրանք տարբեր են։ Այդ իսկ պատճառով, ցանկացած ոք, ով ընդունված տեսակային նորմերին ակնհայտ դիտավորությամբ կամ առանց դիտավորության քայլեր է կատարում, պետք է շատ լավ գիտակցի, որ կլինի լուրջ հակառակում և դիմադրություն իր գործողություններին։ Ավելին, այդ հակառակման բացակայությունը խոսում է տվյալ տեսակի իմունիտետի բացակայության մասին։ Բժշկությունից մի փոքր գաղափար ունեցողները շատ լավ գիտեն, որ գոյություն ունի հյուսվածքային համատեղելիության գործոն։ Դա մեծ դեր ունի օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներում և չի թողնում որևէ օտարածին տարրի մուտք օրգանիզմ, հատկապես այնպիսի տարրի, որն ուղղակիորեն վտանգում է տվյալ օրգանիզմի լինելիությունը։ Օրգանիզմը տալիս է արտահայտված իմուն պատասխան օտար տարրի նկատմամբ, իսկ այդ պատասխանը ճնշելը՝ իմուն համակարգը ճնշելն է։ Բժշկության մեջ դա կիրառվում է երբեմն, խիստ կենսական ցուցումներով, այսինքն օրգանիզմի կյանքը փրկելու համար։ Օրինակ երիկամի կամ որևէ օրգանի փոխպատվաստումից հետո՝ երբ այլ օրգանիզմից օրգան են պատվաստում մեկ այլ օրգանիզմ, դրանից հետո հիվանդը ամբողջ կյանքում պետք է ընդունի իմունիտետը ճնշող դեղեր։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ նման հիվանդները գտնվում են բարձր ռիսկային խմբում և գործնականում անպաշտպան են այլ հիվանդություններից։ Այսինքն, թեկուզ և կենսական նշանակությամբ կատարվել է միջամտություն, բայց և մեծ է ռիսկը՝ մահացության։

Տոլերանտության մասին
Այս թեմային ևս քանիցս անդրադարձել եմ։ Օրգանիզմների համակեցության մի քանի ձևեր գոյություն ունեն։ Բնական փոխշահավետ համակեցության, կամ չեզոք համակեցության տարբերակում տոլերանտության մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ չկա որևէ խնդիր։ Այսինքն երկու օրգանիզմի գոյությունը մեկ կենսամիջավայրում, կամ փոխադարձ օգտակար է, կամ չեն խաչվում սննդառության և կենսական շղթաները և որևէ կերպ չեն դրսևորվում պաշտպանական ռեակցիաներ՝ մեկի կողմից մյուսի նկատմամբ։

Պաշտպանական ռեակցիա առաջ է գալիս, երբ մի տեսակը սպառնում է մյուսի գոյությանը։ Դա լինում է օրինակ պարազիտիզմի պարագայում։ Նման դեպքերում ոչնչացող տեսակը զարգացնում է պաշտպանական մեխանիզմներ, որոնք միտված են իր տեսակի պահպանմանը և խիստ օրինաչափ բնական երևույթ են։ Այստեղ քարոզել տոլերանտություն՝ նշանակում է ճնշել վտանգված տեսակի պաշտպանական համակարգը, այլ կերպ՝ նպաստել նրա ոչնացմանը։ Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու, թե որևէ տեսակի ոչնչացումը խրախուսելն ինչ անվանում ունի։ 

Այսպիսով, համայնքի ռեակցիան կարևոր է տեսակի պահպանման գործում և օրինաչափ է։ Իսկ դրա արտահայտվածությունը պայմանավորված է խնդիրը սրելու արտահայտվածությամբ։ Ցավոք, այս հիմնական պարզ ճշմարտությունն է, որ այս օրերի բուռն քննարկիչները չեն հասկանում (բացառությամբ՝ դիտավորությամբ թեման սրողների)։

Խառնամուսնությունները և տեսակի պահպանումը
Պետք է նշել, որ հարցը նոր չէ, բազմիցս քննարկվել է տարբեր ժամանակներում և ունի տարբեր շերտեր ու նրբություններ։ Կան բազմաթիվ աշխատություններ, և իրապես հետաքրքրվողներն առնվազն մի քանիսը պետք է արդեն կարդացած լինեին։

Նախ պետք է հասկանանք, որ բնության մեջ կան տարբեր տեսակներ և բնությունն հենց ինքն է զանազանում։ Նույն հորից և մորից ծնվող անգամ միաձվանի երկվորյակները ժամանակի ընթացքում իրարից սկսում են տարբերվել, թե ֆենոտիպորեն, և թե գենետիկորեն՝ լոկալ մուտացիաների հաշվին։ Բայց և նույն բնությունը խմբավորում է ընդհանրություններով անհատներին մեծ խմբերի ու պոպուլյացիաների մեջ։ Եւ դա էլ բնական է։ Ինչպես բնական են արյան խմբերի և կամ ռասաների գոյությունը։

Բնական ընտրության ֆոնին առաջ է գալիս մի այնպիսի օրինաչափ երևույթ, որ կոչվում է դոմինանտ՝ գերիշխող տեսակ։ Դա կա թե՛ գեների մակարդակով, և թե՛ ավելի մեծ մասշտաբներով։ Դա ոչ միայն գենետիկ դրսևորում է, այլ նաև տեսակային, քաղաքական սոցիալական և այլն։ Օրինակ Քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում՝ քաղաքական այդժամանակյա գերակայության ֆակտորով պայմանավորված Բագրատունիներն իրենց դոմինանտությունն ընդգծելու համար պատմագրորեն իրենց կապեցին Հրեից երկրի հետ և այդ արմատական սխալը ցայսօր շարունակում են ցիտել շատերը (այդ հարցին անդրադարձել է պատմաբան Արտակ Մովսիսյանը, հետաքրքրվողները կարող են հանգամանորեն ծանոթանալ։ Ընդհանրապես արքայական և իշխանական տոհմերի վերաբերյալ շրջանառվող մի շարք տեսությունները զերծ չեն այսօրինակ խեղումներից և անճշտություններից)։

Նույն պրոցեսներն են տարբեր ազգերի միմյանց մեջ ձուլվելու հիմքում։ Օրինակ մեր հարևան երկրների վարած ասիմիլիացիայի քաղաքականությունը՝ Ադրբեջանի մեջ ձուլվող բազմաթիվ լեզգիների, թալիշների, թաթերի, ավարների, կամ Թուրքիայում՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը և բռնի իսլամացման դրսևորումները։ Ժամանակին հայերի մեջ են ձուլվել նաև այլ փոքր ազգեր։ (Այո, այո, որքան էլ ցավագին կընդունեն ոմանք, բայց Հայ ազգն ու Հայաստանը իր ժամանակի հզորներից են եղել և հայանալը խիստ ցանկալի էր հատկապես մանր ցեղախմբերի համար) (Ի դեպ, ի թիվ վերը հիշատակվածների, պիտի փաստենք, որ վերջերս խիստ ակտիվացել է նաև հայերի մեջ ձուլված այլազգիների թեման՝ հրեաներ, բոշաներ և այլն։ Դա ևս պատահականություն կհամարեի, եթե նույն աղբյուրների հետ կապված չլիներ և խիստ որոշակի շեշտադրություններ չպարունակեր, որոշ փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ։ Տարօրինակ կերպով զուգադիպում են նաև թեմաների զարգացման ժամանակահատվածները։ Արտաքուստ տարբեր թվացող այդ թեմաները, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող անձանց կողմից խաչաձև փոխանցումներով զարգացնում են նույն մարդիկ, որոնք իրականում նույն ակունքից են գալիս)։

Իշխող և իշխվող ազգերի խառնամուսնությունների վերաբերյալ Լևոն Շանթը գրել է. «Եւ ամենէն դժբախտը խառնազգի ամուսնութիւններուն մէջ` տիրող ու հպատակն ազգերու միջեւ կայացածն է. որովհետեւ տիրողի արհամարհանքը, մեծամտութիւնը ու վերէն նայիլը, ինչպէս եւ տիրուածի վիրաւոր, բողոքող ու խայթող հոգին յաճախ կը բախին իրարու ընտանեկան սեղանին վրայ…: Եվ այս տեսակի յարկի մը տակ մեծցող սերունդը երկկենցաղ էակ մըն է, ջուրի ու ցամաքի վրայ միաժամանակ ապրող, բայց ոչ ջուրին մէջ լողալ գիտէ, ոչ ցամաքի վրայ մարդավարի քալել. եւ յաճախ կը վերջանայ անով, որ ջուրն ալ կ’ատե, ցամաքն ալ, թէեւ իր հոգիին խորքը լուռ տենչանք մը կը մնայ միշտ վառ` կամ ջուրինը ըլլալու, կամ ցամաքինը»։ Լևոն Շանթի «Ազգություն հիմք մարդկային ընկերության՝ ժխտում մեր շուրջի ապազգային քարոզչության» աշխատությանը ցանկացողները կարող են ծանոթանալ նաև այստեղ։ Այն վերահրատարակվել է 2008 թվականին և մոտ 100 էջանոց նյութ է։ Թեմայի վերաբերյալ լուրջ աշխատություն է հրապարակել նաև Սփյուռքի նախարարությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իհարկե, համացանցի անգրագետ «ակադեմիկոսների», «ամենինչիմասնագետ» պարապ-սարապների, գրաճանաչ-տհասների համար շատ ավելի հեշտ է իրենց «հեղինակավոր» կարծիքը «ճպցնել» սոցցանցում, սրան-նրան մեղադրել հանցավոր անգործության մեջ կամ ծաղրել տարբեր առիթներով, քան մի քիչ նեղություն տալ՝ ծանոթանալու արված ու արվող աշխատանքներին, էլ չեմ ասում մի 200 էջ իրենցից շատ ավելի տեղյակ ու խելացի մարդկանց գրածներն ընթերցելուն։ Ինչևէ, իրապես հետաքրքրվողները, վստահ եմ, եթե դեռ ծանոթ չեն, ապա կծանոթանան առաջարկածս աշխատություններին, իսկ հատկապես թամբալ ու ամբաղ-զամբաղ խոսացողների համար, մի օրինակ, այնուամենայնիվ կբերեմ՝ ցույց տալու, որ միայն մշակույթը, միայն լեզուն, միայն հայրենիքը բավարար չեն՝ ազգային պատկանելիության համար և այդ երեքի հետ միաժամանակ և լիիրավ տեղ ունի նաև գենոֆոնդը։ «Խառնամուսնությունները և ներքին ամուսնությունները Թուրքիայի հայերի շրջանում» աշխատության մեջ Ռուբեն Մելքոնյանը գրում է. «ծպտյալ հայերն արտաքուստ մուսուլման ներկայանալով` ոչ միայն գաղտնի շարունակում են ազգային-կրոնական որոշ սովորույթներ, այլև ձգտում են ամուսնանալ իրենց նման ծպտյալ հայերի հետ: Ընդ որում` ներքին ամուսնությունների ժամանակ երկրորդ պլան են մղվում տարիքային, դասակարգային, սոցիալական և այլ խոչընդոտներ: Այսինքն` ծպտյալ հայերը, կարելի է ասել, էթնիկ ինքնապահպանման բնազդով ձգտում են պարտադիր ամուսնանալ հայի հետ: Ներքին ամուսնությունների ինստիտուտը ենթադրում է նաև ծպտյալ հայերի շրջանում որոշակի ցանցի առկայություն, որը թույլ է տալիս նրանց, թեկուզ հեռակա, ճանաչել միմյանց: Երբեմն այս վարկածի օգտին է խոսում նաև ներքին ամուսնությունների աշխարհագրությունը, երբ բավական հեռու գյուղերի բնակիչներ ամուսնանում են իրար հետ»… «Գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընի «Քեզնով է ուրախանում սիրտս» փաստագեղարվեստական գրքում քյահթացի ծպտյալ հայի զավակ, Գերմանիայում բնակվող Հաջը Իբրահիմը, խոսելով ներքին ամուսնությունների մասին, ասում է. «Մեր մօտ ամուսնութիւնը միշտ «մերիններուն» (ծպտյալ հայեր Ռ.Մ.) միջեւ տեղի կ’ունենայ: Դուրս ոչ աղջիկ կը տրուի, ոչ ալ դուրսէն աղջիկ կ’առնուի»: Իսկ երբ նրանց դրացի քուրդը խնդրել է Հաջը Իբրահիմի քրոջ ձեռքը, նրա հայրը մերժել է, սակայն վախենալով, որ կարող են աղջկան փախցնել, ամուսնացրել է «մերոնցից» ճաղատ, տգեղ, աղքատ և որբ մի հովվի հետ: Քեմալ Յալչընի նույն գրքում ծպտյալ հայուհի Սուլթան Բաքըրջըգիլը պատմում է, որ իր պապը չորս տղաներին էլ ամուսնացրել է ծպտյալ հայերի հետ, իսկ 12-ամյա աղջկան, վախենալով, որ քրդերը կփախցնեն, ամուսնացրել է 30-ամյա ծպտյալ հայի հետ, դրանով իսկ, ըստ իրեն, փրկել աղջկան»։

Այսինքն, Արևմտյան Հայաստանում ներկայումս բնակվող՝ կյանքը փրկելու համար դավանափոխ եղած ծպտյալ հայերը ամեն գնով պահում են արյան մաքրությունը՝ դա համարելով ազգային պատկանելիության և տեսակի պահպանման կարևոր և անփոխարինելի բաղադրիչ, իսկ անկախ Հայաստանում մի խումբ «խելոքներ» զբաղված են խառնամուսնությունների խրախուսմամբ և գենոֆոնդը անիմաստ և անկարևոր են համարում ազգապահպանության գործում։

Իրականությունն այն է, որ անկախության կարևորագույն ձեռքբերումն հենց այն էր, որ դա ընձեռնում է ազգապահպանության, տեսակի պահպանության լավագույն պայմանները՝ երբ վերևներից պարտադրված չեն օտարազգի վարք ու բարքեր և հայությունն իր Հայրենիքի գոնե այդ 1/10 անկախ կտորի վրա կարո՛ղ է և իրավու՛նք ունի որոշելու՝ ինչպես ապրել։ Բայց, ցավոք, սա ո՛չ բոլորի ուղեղին է հասնում, և մի ստվար զանգված դեռ շարունակում է սրան-նրան կապկելու եռանդով ինքնախարազանման կործանարար ուղին։ (Այդ մասին ավելի հանգամանորեն այստեղ

Քննարկումներին շրջանառվող հիմնական թեզերին փորձեմ անդրադառնալ առանձին-առանձին։

– Հայերը շատ են խառնվել, ինչ մի շուխուռ եք դրել։

Այս թեմայով արշավանքները նոր չեն և պարբերաբար սրացումներ են լինում, մինչև իսկ «գիտական» մակարդակով։ Դրանք տեղավորվում են նաև հայերի բնիկության վերաբերյալ քարոզչական պատերազմների շրջանակներում։ Դրանց մի ալիքն էլ 1800-ականների կեսերին Հայոց պատմության ռեվիզիան էր, որտեղ հայ պատմիչներին կեղծարար հայտարարեցին, հայերին՝ եկվոր, իսկ պատմությունից հանեցին հերոսական դրվագները (կան վկայություններ, օրինակ, երբ Արևմտյան Հայաստանում պեղումների ժամանակ արտասահմանցի հետազոտողի գտած սաղավարտն առգրավվել էր տեղի իշխանությունների կողմից և անհետացել։ Հետագա հարցմանը՝ թե ի՞նչ եղավ այդ իրի հետ, պատասխան էր տրվել, թե հրաման ունենք, ոչնչացնել այն ամենը, ինչն հայերին կհիշեցնի իրենց հերոսական անցյալը)։ Հայերի եկվորության տեսության կողմնակիցների մի մասը պնդում էին, թե հայերը եկել են բալկաններից։ Այդ տեսությունը հերքվեց Լևոն Եպիսկոպոսյանի աշխատանքների շնորհիվ, որտեղ գենետիկ հետազոտություններով նա ցույց էր տվել, որ բալկաններից հայերի մեջ խառնված գեները չեն գերազանցում 5%-ը, այսինքն խոսք է գնում ինչ-որ խմբի միգրացիայի, այլ ոչ ազգի մասին։ Տեսությունը վերջնականապես ջաղջախեց վերջերս Արցախում հայտնաբերված ատամը, որը լրացրեց արդեն իսկ արված մի շարք գենետիկ, պատմագիտական, հնագիտական և լեզվաբանական աշխատանքները։ (Ինչ խոսք, պատմության կեղծարարությունը ունի նաև գլոբալ քաղաքական շարժառիթներ և միշտ էլ կլինեն կեղծարարներ, թեմայով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս դիտել այս տեսանյութերը. https://www.youtube.com/watch?v=avdqcQfl3Vo , https://www.youtube.com/watch?v=chppEv4NOJQ ): Այսպիսով, արդեն իսկ բավականին փաստեր կան, որոնք ապացուցում են հայերի բնիկությունը, որ որևէ այլ տեղից չենք եկել, այլ որպես ազգ ի սկզբանէ ձևավորվել ենք հենց այստեղ՝ Հայկական լեռնաշխարհում՝ Մեր Հայրենիքում։

Մյուս կետը, որի ուղղությամբ աշխատում են՝ ցույց տալ, որ այսօրվա հայերը այլ են, խառնված են և ուրիշ են։ Ինչպես վերը նշեցի, այժմ էլ պարբերաբար հրապարակվում են հոդվածներ՝ հայերի մեջ ձուլված տարբեր փոքր ցեղախբերի, կամ ազգային փոքրամասնությունների մասին։ Պարբերաբար քննարկման դաշտ են նետվում նաև տեսություններ, իբրև թե տարբեր հարձակումների ժամանակ եղել են մասայական բռնաբարություններ և ներկայիս հայերը նաև կրողն են այդ գենետիկ հետքի։

Իրականությունը սակայն այլ է։ Այդ մասին հանգամանորեն խոսվում է Հայերը շարքի Գենը բաժնում, որը կարող եք դիտել այս հղումով (մաս մեկ՝ https://www.youtube.com/watch?v=WfCpZ8HWkjE&t=233s , մաս երկու՝ https://www.youtube.com/watch?v=Uczjokkav7s&t=195s ): Փաստն այն է, որ նման դեպքերը մասսայական բնույթ չեն կրել, դրանց արդյունքում ստեղծված երեխաներին ոչնչացնում էին, իսկ կանայք որոշ ժամանակ ապրում էին եկեղեցական մենաստանում՝ մաքրվելու համար։ Հասկանում եմ, մերօրյա «հումանիստների» համար միգուցե դաժան կհնչի այս ամենը, բայց տեսնելով հայկականության հանդեպ նրանց արտահայտած «հումանիզմից» պայթող մտքի գոհարները, խիստ կասկածում եմ, որ եթե ապրեին այն ժամանակներում, իրենց ծնողին բռնաբարող զավթիչի նկատմամբ ավելի հումանիստ կգտնվեին քան իրենց նախնիներն են եղել։ Ինչևէ, տարբեր ժամանակներում ազգը պայքարել է տեսակի պահպանման համար, և տարբեր ժամանակներում մեթոդները եղել են տարբեր՝ հաճախ նաև պայմաններից կախված։ 

Հարց է առաջանում, այդ դեպքում չե՞ն եղել խառնամուսնություններ։ Իհարկե՝ եղել են։ Սակայն պետք է տարբերել դեպի դուրս ձուլումը դեպի ներս ձուլումից։ Ընդհանրապես միգրացիաները բնորոշ են բոլոր ժողովուրդներին։ Դրանք կարող են լինել տարբեր դրդապատճառներով, տարբեր մասշտաբներով և տարբեր դրսևորումներով։ Մեր ազգն էլ զերծ չի մնացել միգրացիաներից, թերևս՝ ստեղծման իսկ օրից. բրիտանական Քրոնիկոնը (748թ) վկայում է, որ Բրիտանիայի առաջին բնակիչները բրիտներն էին (ոչ անգլոսաքսերը), որոնք եկել են Արմենիայից, տարբեր ազգերի էպոսներում կարելի է գտնել Հայաստանի և հայերի հետ ունեցած գենետիկ կապի մասին վկայություններ (օր.՝ բասկերը)։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ նրանք հայ են. իհարկե՝ ոչ։ Բայց այդ փաստերի իմացությունը և գրագետ գիտական և դիվանագիտական կիրառումը կարող է խիստ բարենպաստ դեր ունենալ տարբեր երկրների հետ մեր ունեցած հարաբերություններում։ Արտագաղթի ալիքները մեր երկրից եղել են տարբեր ժամանակներում, տարբեր ուղղություններով և տարբեր պատճառներով։ Միջնադարում կար ձևավորված շատ ակտիվ առևտրական ցանց՝ Ջուղայի վաճառականության ստեղծած ցանցը, որն, ըստ էության, առևտրի համաշխարհային կազմակերպության նախատիպն էր։ Ավելորդ չէ հիշեցնել Մետաքսի ճանապարհը և Հայ վաճառականների արտոնությունները ծովային առևտրում (Անգլիական հայտնի նավապետերից մեկին կախաղան բարձրացրեցին միայն նրա համար, որ հայկական նավ էր խորտակել. Հայկական նավերը նույն իրավունքներն ունեին ինչ բրիտանական նավերը)։ Կարծում եմ՝ պարզ է, որ ամիսներ տևող այդ ճանապարհորդությունների ժամանակ չէր բացառվում տարատեսակ կապերը՝ համապատասխան հետևանքներով։ Քիչ չեն դեպքերը, երբ ամբողջական հայկական գաղութներ ձուլվել են այլ ազգի մեջ։ Որոշ դեպքերում ձուլմանը խանգարում էր կրոնական միջավայրը, մեկ այլ դեպքում՝ միասին՝ թաղամասերով, գյուղերով ապրելը, մեկ այլ տեղ՝ համքարությունները, այլ պարագային՝ ինչպես վերը հիշատակել եմ ծպտյալ հայերի օրինակով՝ գեները, իմա՝ խառնամուսնությունների բացառումը։ Ինչևէ, փաստն այն է, որ դեպի դուրս մեր ձուլումը բազմաթիվ անգամ գերազանցել է դեպի ներս ձուլմանը։ Միևնույն ժամանակ, օրինակ, սովետական տարիներին խառնամուսնությունները հայերի շրջանում չէին գերազանցում 6%-ը, մինչդեռ այլ ազգերի համար դրանք հասնում էին մինչև 40%, անգամ 50%-ից ավելին։ Սա ևս մեկ անգամ փաստում է տարատեսակ պաշտպանական համակարգերի բավականին առողջ ու ամուր լինելը։ Համակարգեր, որոնք արդարացրել են իրենց հազարամյակների թոհ ու բոհի միջով անցնելով։

Հաջորդ ուշագրավ կետը՝ ծնելիության մակարդակն էր։ Որքան էլ տարօրինակ կթվա, բայց Հայաստանում վերջին մոտ 100 տարվա մեջ բնակչության թիվը գյուղական համայնքներում գրեթե չի փոխվել։ Մինչդեռ կտրուկ տատանումներ է գրանցել քաղաքային բնակչությունը (http://kornelij.livejournal.com/1254088.html)։ Այսինքն տեսակի պահպանման գործում կարևորագույն դեր ունի գյուղը և հատկապես գյուղական բնակչության շրջանում ծնելիությունը։ Քանի որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում այդ հարցին, այսօր կանգնել ենք դեմոգրաֆիկ խնդիրների առջև։ Ցավոք, դարձյալ տարատեսակ պրոպագանդաների հետևանքով մեր լավ երիտասրադությունը կուլ է տվել խայծը և քիչ երեխաներ է ունենում։

– Ի՞նչ գիտեք դուք մաքուր հայ ե՞ք, կամ ո՞րն է հայի գենը։
Այս հարցերին պատասխանելու համար, նախ պետք է ձևակերպել, թե որն է հայը։ Այդ մասին ավելի ուշ։ Իսկ հիմա ցանկանում եմ ցույց տալ այս հարցը շրջանառողների վառ դրսևորվող անգրագիտությունը։ Ինչպես հայությանը վերաբերվող այլ թեմաներում, այստեղ ևս՝ իրենց բնորոշ ցինիզմով նշում են, թե չկա հայի գեն հակացություն, և, որպես կանոն, շարունակում են՝ թե «եթե հիմա անալիզ անենք, կարող է պարզվի աֆրիկայից եկած հույն ես» կամ նման այլ բաներ։ Ամբողջ զավեշտն այն է, որ նույն մարդը ով գրում է, թե չկա ազգը բնութագրող գեն, շարունակում է, թե «միգուցե գենետիկ անալիզ անես ու պարզես այլ ազգից ես»։ Տրամաբանական հարց է առաջ գալիս. եթե չկա ազգը փաստող գեն, ապա ինչպե՞ս պիտի պարզել, այլ ազգից լինելու հանգամանքը։ Թե՞ այդ ազգը փաստող գենը չկա միայն հայերի համար, իսկ մյուս դեպքերում դրա փաստերը հայտնվում են։ Եւ քանի-որ բանավիճող կողմերում, որպես կանոն, մարդիկ են՝ ովքեր կիլոմետրերով հեռու են, թե՛ գենետիկայից, և թե՛ ազգագրագիտությունից, էլեմենտար ապուշության այս դրսևորումը մնում է օդում առկախ և չի ստանում համարժեք պատասխան։

Ծիծաղելի է և այն, որ ազգային պատկանելիությունը ցուցող գենը ժխտողները, ակտիվ ցիտում են հոդվածներ, որտեղ հրապարակված են թե, որ ազգի մեջ այլ ազգից ինչ չափով գեներ կան և այլն։

Իսկ խնդիրն, ինչպես նշեցի՝ անգրագիտությունն է, որը, որպես կանոն, բնորոշ է համացանցային «ամենինչիմասնագետներին» և գրաճանաչ-անգրագետներին։ Սեփական անձի բացառիկության ընկալման գերդոզավորումը և մարդկության և այլոց կյանքում ունեցած դերի վերաբերյալ գերադրական խեղընկալումը, ցավոք, նրանց թույլ չեն տալիս հասկանալու իրենց իրական տեղն ու դերը, իսկ իրենց ասածների համար պատասխան տալու նախկին մեթոդների թուլացումը բերում է մի վիճակի, երբ հասկանում ես, որ դեմոկրատիայի այս ձևը, անարխիայի ամենաուղիղ ճանապարհն է, որը սակայն դարձյալ պիտի ծնի՝ դոմինանտ տեսակի բռնապետություն։ Ինչպես ասում են՝ դարձ ի շրջանս յուր, բայց այս մասին մի ուրիշ անգամ։

Եթե համեմատաբար պարզ ասենք՝ ազգային պատկանելիության վերաբերյալ խոսելիս, խոսք է գնում ոչ թե կոնկրետ գենի, այլ որոշակի գենոտիպի, գենոֆոնդի, գեների խմբի, դրանց դրսևորվման հաճախականությա՛ն մասին՝ տվյալ պոպուլյացիայում։ Խոսք կարող է գնալ ժամանակագրորեն և տեղայնորեն հայտնի առանձին մուտացիաների և տարբեր ազգերի մոտ դրանց դրսևորման մասին։ Օրինակ, եթե հայտնի է, որ այսինչ մուտացիան տեղի է ունեցել այսինչ ժամանակահատվածում, այսինչ վայրում, ապա այդ մուտացիան հայտնաբերելով տարբեր առանձնյակների մոտ, կարելի է ենթադրել, որ նրանց նախնիները կապ են ունեցել տվյալ վայրի հետ՝ խիստ կոնկրետ ժամանակահատվածում։ Իսկ այդ մուտացիայի դրսևորման խտությունը պոպուլյացիայում, արդեն կարող է ցույց տալ տեսակային ընդհանրություններ։ Վառ օրինակ է՝ պարբերական հիվանդությունը, որի վերաբերյալ համապարփակ տեղեկություն կարող եք ստանալ՝ այստեղից:

Սակայն պետք է փաստենք, որ այստեղ էլ կան կարևորագույն սխալներ։ Մասնավորապես գենետիկ քարտեզները կազմելիս, միշտ չի որ հաշվի են առնվում պատմական միգրացիաները։ Ավելի կոնկրետ, քարոզչական նպատակներով համացանցում շրջանառվում էր մի մասշտաբային սոցիալական տեսանյութ, որտեղ տարբեր մարդկանց նախ հարցնում են իրենց ծագման վերաբերյալ, և հետո ցույց տալիս իրենց գենետիկ տեստի արդյունքները՝ նշելով թե ինչ գեներ են կրում և ինչ խտությամբ։ Տեսանյութում քուրդ աղջկա տեստն հրապարակելիս ներկայացվում է՝ Կովկաս, որը եղել է թուրքական (տեսանյութում 3:00 ր-ից https://www.youtube.com/watch?v=NwHtq4UKQus): Այսինքն, առնվազն մեկ ցայտուն օրինակ, երբ Կովկասը, որ բնավ կապ չունի Թուրքիայի հետ՝ ներկայացվում է թուրքական և, փաստորեն, կովկասյան գեներ կրող աղջկան ներկայացնում են որպես թուրք։ Խնդիրն այն է, որ դիտմամբ, թե այլ պատճառներով հաճախ խեղաթյուրվում, կամ անտեսվում է ազգերի պատմական հայրենիքի փաստը։ Թուրք էթնոսի հայրենիքն ամենևին Բյուզանդիան չէ, և ոչ էլ Կովկասը։ Եւ ինչքան էլ փորձ է արվում շրջանառությունից հանել Արևմտյան Հայաստան, Հայաստան կամ Արմենիա եզրույթները, դրա փոխարեն կիրառելով, ասենք, Անատոլիա, Հարավային Կովկաս և այլն, միևնույն է՝ դրանից պատմական իրականությունը չի փոխվում։ Հետևաբար, այս և այլ փաստեր ուղղակիորեն ցույց են տալիս, որ ժամանակակից գիտությունը զերծ չէ քաղաքականությունից, և տեսակների պայքարը վաղուց սպրտել է նաև գիտական շրջանակներ, և, շատ հաճախ, գիտությունը սպասարկում է քաղաքական շահերը այլ ոչ՝ ճշմարտությունը։ Այլ հարց, որ մենք դեռ բավարար չափով չենք զբաղվում մեր տեսակային շահերի պաշտպանությամբ նաև գիտական շրջանակներում, և թույլ ենք տվել ու թույլ ենք տալիս, որպեսզի մեր պատմությունը գրեն այլազգիները, մեր պատմության մասին ֆիլմեր նկարահանեն այլազգիները և մեզ ներկայացնեն այլազգիները՝ բնականաբար իրենց շահեկան դիրքերից (էլ չեմ խոսում, սեփական տեսակից խորշող մտավոր տհասների առկայության մասին)։ Որպեսզի ամբողջական լինի պատկերը, ի լրումն հայկական և ոչ հայկական ազգանուններով Հայոց պատմությունը խեղաթյուրողների առկայությանը նաև գենետիկայի ոլորտում, հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ, կոնֆերանսներից մեկի ժամանակ ԱՄՆ Բոյզելի պետական համալսարանի մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի վարիչ ոմն Գրեգ Համփիկյանը, հայտարարում էր, թե հետազոտել է հայերի և թուրքերի գեները, և պարզել, որ Աստված նրանց նման է ստեղծել և չկան տարբերություններ։ Իսկ զավեշտն այն է, որ հայկական ազգանվան «յան» վերջավորություն կրող և նման հայտարարություն անող «գիտնականը» առնվազն չէր կարող տեղյակ չլինել, Բյուզանդիայի անկումից հետո տարածաշրջանում ձևավորված նոր թյուրքական կայսրության ասիմիլիացիոն քաղաքականության մասին, այն մասին, թե ինչպիսի հետևողականությամբ էին այլ ազգերից բռնի զավթված կանանց միջոցով փոխում իրենց գենոֆոնդը (ի դեպ, «հայկական ֆաշիզմից» ճամարտակող «մեր» «հումանիստ» ակտիվին կոչ եմ անում զբաղվել տվյալ թեմայով. ինքնադրսևորման համար անսահման, անսպառ նյութ կգտնեք, ընդհուպ մինչև մեր օրերը, և չի բացառվում նաև՝ սեփական տոհմածառերը)։
Այսպիսով, գենետիկ հետազոտություններն, իհարկե, լավ են, բայց բավարար չեն՝ ազգային պատկանելիության որոշման գործում։

Մյուս թեզը, որը շրջանառվում է. «Հայի գեները շատ են հնացած ու ծերացած, նոր արյուն է պետք, պետք է խառնել, որ թարմանա ու առողջանա գենը»։

Ընդհանրապես գենետիկայից ճամարտակող «ամենագետների» բազմությունը թերևս խոր հիասթափություն կապրեր, եթե տեղեկանար, որ մարդուն գենետիկորեն բավականին մոտ են կանգնած, օրինակ, սպիտակ մկները, որոնց մոտ նմանությունը մարդկայինին հասնում է մոտ 80%-ի։ Հենց այդ պատճառով էլ դրանք օգտագործվում են լաբորատոր փորձարկումների համար։ Ընդհանրապես մարդկության գենոֆոնդը 98%-ով գրեթե նույնն է բոլորի մոտ և առանձին պոպուլյացիաներ միմյանցից տարբերվում են այդ 2%-ի շրջանակներում։ Եթե համեմատաբար պարզ ու մակերեսային լեզվով բացատրենք, ապա խոսելով որևէ տեսակի գեներից, խոսք է գնում հավաքական հասկացության մասին, և տվյալ տեսակի շրջանում որոշակի տիպի գեների հաջորդականության, հանդիպման խտության և հաճախականության մասին։

Գենետիկային քիչ թե շատ ծանոթ մարդիկ, հասկանում են, որ մասնագիտական շրջանակներում երբեմն շրջանառվող տեսությունը, թե գեները պետք է խառնել, առողջ սերունդ ունենալու համար, հիմնականում վերաբերվում է ռեցեսիվ (ոչ գերիշխող, ոչ դոմինանտ) հիվանդությունների կանխարգելմանը։ Դոմինանտ գենի պարագայում, անկախ մյուս ծնողից ստացած համարժեք գենից, տվյալ գենն արտահայտվում է։ Ռեցեսիվ գեների պարագայում, որպես կանոն, երկու ծնողներից ստացած նույն գենի առկայությունն է պայմանավորում այս կամ այն երևույթի՝ տվյալ դեպքում հիվանդության դրսևորումը։ Զուտ գենետիկ տեսանկյունից ճշմարիտ այս դրույթը, սայակ տարածվում է, առանց հաշվի առնելու դեմոգրաֆիկ մի շարք նրբություններ։ «Հայերը» շարքից վերը տեղադրածս տեսանյութերում, արդեն իսկ անդրադարձ կա այս հարցին։ Կարճ եթե ձևակերպենք. պատմականորեն այնպես է ստացվել, որ տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի առանձին մասեր տևական ժամանակ հայտնվել են մեկուսի միմյանցից։ Օրինակ, Հայաստանի բաժանումը Արևելյան և Արևմտյան մասերի, թե առաջինում և թե երկրորդում առկա աշխարհագրական և այլ պատճառներով առաջացած շրջանները (վառ վկայությունն է մեր ազգում եղած հարուստ բարբառային կազմը), Արցախի, Նախիջևանի և Ջավախքի բռնի պոկումն Հայաստանից և այլն։ Այս ամենը նպաստում էին և նպաստել են նույն ազգի մեջ առանձին միկրոպոպուլյացիաների ձևավորմանը, որոնք ժամանակ առ ժամանակ մեծ կամ փոքր հոսքերով միախառնվել են միմյանց, այդպիսով լուծելով նաև վերը հիշատակած խնդիրը։ Կարելի է թվել տարբեր օրինակներ, Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից մեծ խմբով հայերի հոսք դեպի Արևելյան Հայաստան, սովետական տարիներին կազմակերպված մեծ հայրենադարձության ալիքը, Բաքվի, Սումգայիթի ջարդերի հետևանքով Ադրբեջանում ձևավորված հայկական միկրոպոպուլյացիայի հոսքը Հայաստան, բոլորովին վերջերս՝ Սիրիայից և մերձավոր արևելքից Հայաստան ներգաղթը։ Ներկայումս կարելի է փաստել, տարբեր երկրների հայկական գաղութներում ձևավորվող միկրոպոպուլյացիաները, որոնք վստահաբար մի օր դարձյալ ստիպված կլինեն լքել իրենց գաղութը և տուն դառնալ՝ այդպիսով լուծելով նաև վերը հիշատակված «արյան խառնվելու» խնդիրը։ Ըստ էության պատմությունն ինքնին կարգավորել է այդ պրոցեսները և արհեստական միջամտությունների կարիք ամենևին չկա։ Այսինքն ազգը պահպանելով իր ընդհանրական գենոֆոնդը, միևնույն ժամանակ լուծել է «խառնվելու» հարցը ինքն իր ներսում խառնվելով միկրոպոպուլյացիաների մակարդակով։ Պետք է նշենք նաև, որ այդ խնդիրը մասամբ լուծել է նաև եկեղեցին, ուխտագնացությունների ժամանակ, երբ մի շրջանից այլ շրջան մեկնող ուխտավորները ուխտ էին կապում պսակել իրենց զավակներին, այդպիսով ակամա «թարմացնելով» առանձին միկրոպոպուլյացիաներում ձևավորված «գենետիկ միակերպությունը»։ (Ընդհանրապես բավականին կարևոր և դիտարժան է եկեղեցու դերը ազգապահպանության գործում, ինչին կարիք կա անդրադառնալ թերևս այլ հոդվածի շրջանակներում։ Պարզապես թեմային առնչվող մի ուշագրավ դրվագ. Հայաստանյաց Առաքելական եկեղեցին հրաժարվեց մկրտել Քիմ Քարդաշյանի դստերը։ Նույն եկեղեցին մերժում է նաև իր հոտի մեջ ընդունել առաքելական մի քանի եկեղեցիների՝ որոնց հետևորդների թիվը գերազանցում է մի քանի միլիոնը՝ պատճառաբանելով, որ ինքն Ազգային եկեղեցի է (հավանաբար նախորդ փորձառությունը, իր մեջ ընդունելու այլազգիների մեծ խմբերի, լուրջ հետևությունների տեղիք է տվել)։ Չեմ կարծում, թե մոտ 2000 ամյա պատմություն ունեցող եկեղեցին հենց այնպես կհրաժարվեր բազմապատկել իր հետևորդների թվաքանակը, եթե չունենար ազգային տեսակի պահպանման կարևոր առաքելություն և չստորադասեր հետևորդների սոսկ թվաքանակը ազգահապանության նկատմամբ)։

Ինչ վերաբերվում է գեների ծերանալուն և հնանալուն. նվազագույնը ծիծաղ են առաջացնում նման ձևակերպումները։ Բացատրեմ. բնության մեջ տարբեր վտանգավոր իրավիճակներում, որպես կանոն, հաղթում և ապրում է առավել կենսունակ տեսակը։ Որևէ տեսակի հնությունը վկայում է այն մասին, որ նա ավելի շատ փորձություններ է հաղթահարել, հասնելով մեր օրեր և հետևաբար առավել կենսունակ է։ Խոսելով ազգի մասին, որպես հավաքական գենետիկ պոպուլյացիայի, կարող ենք պնդել, որ հայ ազգի հնությունը, ոչ թե ծերության, այլ բացառիկ կենսունակության վկայությունն է։ Շատերն են հաճախ շեշտում, թե քանի-քանի հզոր ազգեր, անհետացել են մարդկության թատերաբեմից, իսկ մարդկությանն հայտնի հնագույն քարտեզի վրա պատկերված պետություններից միայն Հայաստանն է ցայսօր առկա աշխարհի քաղաքական քարտեզում։ Կենսունակության և լավ ձևավորված իմուն համակարգի գենետիկ հիմքի մասին պատմվում է նաև վերը հիշատակված պարբերական հիվանդության վերաբերյալ շարժանկարում, որտեղ ցույց է տրվում, որ գենետիկ փոփոխությունը պատճառ էր հանդիսացել մրցունակ իմուն համակարգի ձեռք բերման, ինչն ի դեպ, ակամա դարձել է նաև ազգային ծագումնաբանությունը վկայող անուղղակի գենետիկ գործոն։ Հարկ է նշել, որ կան նաև վկայություններ, որ տարբեր ազգեր իրենք են նպատակային կերպով ձուլել հայերի՝ իրենց տեսակային կենսունակության բարելավման համար։ Այսպիսով, հայ ազգի հնությունը վկայումն է ոչ թե ծերության, այլ խիստ կենսունակության մասին։

– Խառնամուսնություններից ավելի լավ ու խելացի երեխաներ են ծնվում
Սա ևս ասպարեզ նետված անհիմն մի թեզ է, որն առանց տրամաբանական ֆիլտրման շրջանառվում է հանրության կողմից։ Բերվում են խառնամուսնություններից ծնված հաջողության հասած տարբեր անհատների օրինակներ՝ համոզելու համար, որ հենց խառնամուսնությունն է գլխավոր կամ միակ պատճառը։ Տրամաբանական հարց է առաջանում, իսկ որտե՞ղ են խառնամուսնությունից ծնված Տիգրան Պետրոսյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի և այլ մեր ազգային հանճարների էլ ավելի հանճարեղ զավակները։ Բանն այն է, որ հաջողության հասած մարդկանց մասին (թե խառնամուսնություններից ծնված, և թե՝ ոչ) մենք իմանում ենք, իսկ որևէ հաջողություն չգրանցած անհատների ճնշող մեծամասնությունն այդպես էլ անհայտ է մնում մեզ։ Իսկ մնացած քննարկումները՝ քարոզչական մանիպուլյացիաների արդյունք են, և ուրիշ ոչինչ (կարող եմ բերել հայ գիտնականների մի հսկա ցուցակ, ովքեր «եղանակ են փոխել» համաշխարհային պատմության մեջ)։

Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ խառնամուսնությունից ծնված երեխաներն ըմբոստանում են ծնողներից մեկի կամ երկուսի ծագմանը։ (օր. Տես վերը հիշատակված Լևոն Շանթից մեջբերումը)։ Դա հատկապես ընգծվում է իշխող և ճնշված ազգերի ներկայացուցիչներից կազմված ընտանիքներում։ Պատմությունը լի է նման դեպքերով, կարծում եմ ավելորդ չէ հիշեցնել, թե Տիգրան Մեծ Հայոց արքան ինչպես իր ձեռքով սպանեց իր իսկ որդիներին, որոնք հերթով իր դեմ էին դուրս եկել։ Այդ երևույթը, կարմիր թելով անցնում է Հայոց Սասնա Ծռեր էպոսում, որտեղ Հայոց տան դեմ ելնող հիմնական ախոյանները հայ հորից և օտար մորից (որպես կանոն՝ ապօրինի) ծնված և օտար մոր կողմից՝ իր արժեհամակարգով դաստիարակված կերպարներն էին։ Ընդհանրապես, մենք կարիք ունենք վերաարժեվորելու մեր Էպոսը, որտեղ կարելի է գտնել մեր ազգի առջև ծառացած հիմնական խնդիրները և դրանց լուծումները, սակայն, ցավոք սրտի ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում, երբ դիտավորություն հիշեցնող հետևողականությամբ մեկը մյուսի հետևից վարկաբեկվում են բոլոր ազգային արժեքները, այդ թվում և Էպոսը՝ այն ծաղրանքի և պարսավանքի առարկա շինելով։ (Ազգային արժեքները ծաղրելու միջոցով պետություններ քանդելու, և ազգերին ղեկավարելու բազմաթիվ տեսություններ կան, որոնցից կարելի է հիշատակել Անտոնիո Գրամշիի Հեգեմոնիայի տեսությունը, ինչպես նաև Գնդապետ Դանի Նոթերը՝ ինչպես փլուզել օտար երկիրը ներսից, հետաքրքրվողներին առաջարկում եմ ծանոթանալ հղումներով)։

– Էդ նույնը, որ հայտնի դառնա կասեք հայ է։ Քիմ Քարդաշյանի մասին ինչի՞ բան չեք ասում։
Այո, բայց կարևոր է նաև թե ինչպես է հայտնի, և ինչ դիրքորոշում ունի ազգի նկատմամբ։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց դա ևս տեղավորվում է տեսակի պահպանման և կատարելագործման ձևաչափում։ Նույն Քիմ Քարդաշյանը պարսավանքի էր ենթարկվում Հայաստանում, քանի դեռ չէր սկսել Ցեղասպանության վերաբերյալ իր հայանպաստ գործունեությունը, միևնույն ժամանակ կարելի է բերել այլ օրինակ, օրինակ Ֆիլիպ Կիրկորովին, ում նույն ազգն արգելեց ելույթ ունենալ Հայաստանում, իր ընդգծված պրոթուրքական վերաբերմունքի պատճառով։ Տարօրինակ չէ՞ արդյոք, որ ծնկաչոք ազգային երգ կատարող Կիրկորովի հոր նկատմամբ չկա նույն բացասական վերաբերմունքը։ Ընդհակառակը՝ ոմանք դա անգամ որդու մեղքերը ազգի առջև քավելու տարբերակ են ընկալում։ Ավելի ցցուն օրինակներ են, վերջերս թշնամի երկիր փախած, իսկ մինչ այդ հասարակական ակտիվություն ցուցաբերող մի քանի հոգու նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը։ Նույն մարդը, ով մի քանի տարի առաջ կարծես վայելում էր հասարակական որոշակի համակրանք, քանի-որ պաշտպանում էր ժողովրդի շահերը, բարձրացնելով, ասենք, գազի վերաբերյալ մի խնդիր, վայրկենապես վեր ածվեց ազգային անեծքների և հայհոյանքների թիրախի՝ քանի-որ դավաճանեց ազգը։ Ավելի քան վստահ եմ, եթե վաղը նա որոշի շտկել իր անունը պատմության մեջ և իր տոհմի ու սերունդների ճակատից դավաճանի պիտակը ջնջելու համար մի հայանպաստ հերոսական քայլ անի, նույն հասարակությունը դրականորեն կփոխի վերաբերմունքը նրա նկատմամբ։ Սա է իրականությունը։ Ազգը հայացնում է նրանց, որոնք ազգի համար համախմբող, ամբողջացնող՝ տեսակի պահպանման և կատարելագործման խնդիր են լուծում։ Նույնիսկ եթե տվյալ անհատի վերաբերմունքն հանդեպ ազգին նեյտրալ է, նույնիսկ եթե տվյալ անհատն արդեն իսկ ողջ չէ, միևնույն է, եթե չկա տեսակի դեմ ընդգծված դիրքորոշում, և եթե տվյալ մարդու հայանալը համախմբող էֆեկտ է ունենում ազգի համար, ապա տեսնում ենք, այո՛, որ մարդիկ ասում են՝ հայ է։ Եւ դա նորմալ է։ Խնդիրն այլ է. ցավոք հարցի էմոցիոնալ կողմը գերակշռում է գիտակցականին։ Հենց այդ է պատճառը, որ նման երևույթ կարելի է տեսնել նաև սպորտում. օրինակ, վրա-վրա տանուլ տվող ֆուտբոլի հավաքականի հասցեին թափվող լուտանքները վայրկենապես փոխվում են ազգային պարծանքի և գովասանքի հրավառության, որովհետև առաջին դեպքում խոսում է ազգային նվաստացումը, իսկ երկրորդ դեպքում՝ հպարտությունը։ Քանի որ տվյալ դեպքում չկա գիտակցական անալիզ և միայն էմոցիոնալ շերտն է, ստացվում է այնպես, որ առաջին դեպքը չունի համախմբող, միավորող էֆեկտ, այդ պատճառով ամբողջն իրենից օտարում է, իսկ երկրորդ դեպքում կա ընդգծված միավորման ու տեսակային բարձր էգո, այդ իսկ պատճառով ունենում ենք այն՝ ինչ ունենում ենք։ Նույնը և այլ բնագավառներում՝ բանակ, բժշկություն, գիտություն, արվեստ, քաղաքականություն և այլն։ Այնինչ գիտակցված, և ո՛չ միայն էմոցիաների վրա հենված ազգասիրությունը տէր է կանգնում ոչ միայն հաղթանակներին, այլ նաև պարտություններին։

Հայու գեն
Պետք է նկատենք, որ այս եզրույթը շրջանառության մեջ դնողներն հենց նրանք էին, ովքեր և տարատեսակ առիթներով ծաղրի առարկա են դարձնում ամեն հայկականը։ Նույն մարդիկ էին, ովքեր ժամանակին ծաղրում էին Հերունուն, նույն մարդիկ՝ ովքեր ծաղրում են ավանդական հայ ընտանիքը, նույն մարդիկ՝ ովքեր ծաղրում են օջախի աղջիկ կամ հայուհի հասկացությունները, նույն մարդիկ՝ ովքեր զզվանք են ապրում ամեն տեսակ հայկականից, մարդիկ՝ ում ճակատին սեպագիր աքադերենով դաջված է իրենց գենոտիպը, և որոնք բնավ հայ չեն։ Հավանաբար դեռ մեր թվարկությունից առաջ Հայկական միացյալ թագավորությունների կողմից ջաղջախված Սարգոն Աքադացու կամ ժամանակի մեջ վերացած Հայոց պետականության այլ ախոյանների հետնորդներն են, որոնք, պարտություն կրելով հայկական պետության կողմից, աստիճանաբար ձուլվել են հայ ժողովրդի մեջ, պահպանելով սակայն գենետիկ ատելությունն ու մի օր վրեժխնդիր լինելու ծածուկ նպատակները՝ իրենց «գենի» ծածուկ խորքերում։ Նույն մարդիկ, ովքեր երազում են, որ «Հայաստանը կոչվի Բելստան, իսկ Հայաստանում ապրեն բելերը…»… նույն մարդիկ՝ ովքեր վաղուց ի վեր տևական և հետևողական աշխատանք են տանում հանրային ենթագիտակցության հետ՝ հենց այդ ուղղությամբ։

Եթե տարիներ առաջ, այդ «ընկերախումբը» սահմանափակված էր ֆորումների և բլոգների շրջանակներում, ապա ներկայումս նրանք իրենց ցանած սերմերով լցվել են ավելի մեծ ու պարարտ դաշտ և շատերի համար դեռևս անճանաչելի են։ Որպես կանոն, ունեն գործունեության մշակված ծրագիր, պետությանն անհրաժեշտ որևէ ոլորտում օգտակար գործ կատարելով՝ ձեռք են բերում պիտանի մասնագետի համբավ, և դա ևս օգտագործում մնացած բոլոր ասպարեզներում ապազգային լայնածավալ գործունեություն իրականացնելու մեջ։ Նրանք նույն ձեռագրով հայտնվում են ցանկացած հայամետ քննարկման մեջ՝ խիստ բնորոշ ագրեսիվ հակահայ ցինիզմով։ Այս ամենից անտեղյակ հասարակությանը սա կամ տարօրինակ է թվում, կամ վանում է, քանի որ շատերը չեն ցանկանում հայտնվել խմբով աշխատող ագրեսիայի թիրախում։ Այդպիսով, ժամանակի տևական ընթացքում, սույն տեսակը ձեռք է բերում քարոզչական դոմինանտություն և ընդլայնում ազդեցության տիրույթը։

Այս ամենի համար, որոշ ծառայությունների անգործության հետ միաժամանակ, պարարտ հող է ստեղծում հանրային խոր անգրագիտությունը և ինքնաճանաչողության ցածր մակարդակը։ Որն, ինչ խոսք, պետական կոպտագույն բացթողում է։
Ինչ վերաբերվում է «հայու գեն» և նման եզրույթների նկատմամբ ծաղրական և բացասական ֆոն ստեղծելու՝ այդ ուժերի (կարող եք անվանել «մութ ուժեր») նպատակներին.

Վերջերս գործունեություն ծավալող «Լրատվական ռադիոն», ըստ էության, բավականին լուրջ հակակշիռ էր ստեղծել ապազգային շերտի դեմ տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Լրատվական ռադիոյի շրջանակներում բացված «Հայու տեսակ», «Սա Հայաստան է և Վերջ», «Հետախույզի օրագիրը» և այլ հաղորդումներ ընդգծված պրոհայկական և գերազանց արդյունքներ տվող պրոպագանդա էին պարունակում, ինչը բնականաբար հունից հանել էր հակահայկական ներքին և արտաքին տարրին։ Խնդիր էր դրվել, ամեն գնով վարկաբեկել շրջանառվող եզրույթները, որոնք համախմբող և հայապահպան դերակատարում ունեն, Եւ ցանկացած առիթ օգտագործվում էր (եթե անգամ չէր լինում՝ ստեղծվում էր) այդ նպատակով։ Նկատած կլինեք, որ վերջերս հաճախացել էին ոմանց կողմից պարբերաբար ազգայինի թեման ծաղրելու դեպքերը՝ դա վերածելով մոդայիկ երևույթի։ Իսկ ինչպե՞ս են աշխատում. հետևողականորեն սոց ցանցերում աճեցնում են այսպես կոչված հեղինակությունների՝ նրանց գրառումները ակտիվ մեկնաբանելով, կիսվելով, տարածելով, գովելով, իսկ հետագայում՝ արդեն նրանց միջոցով ազդում ավելի մեծ լսարանի վրա։ Ընդ որում, աճեցնում են տարբեր տարիքային խմբի և տարբեր «սորտի» դեմքերի՝ համարժեք լսարանների համար. համեմատաբար վուլգար ցինիզմով աչքի ընկնողներին՝ ջահելների ու դեռահասների վրա ազդելու համար, մի քիչ միջին կամ մեծ տարիքի «փորձագետների»՝ ավելի հասակով լսարանի համար։ Կարճ ասած, բավականին լուրջ թիմ է աշխատում, ինչպես աղանդավորական կառույցներն են աշխատում՝ թիրախ խմբերի ուղեղների և հոգիների համար։ Տարատեսակ երևույթների նկատմամաբ հանդուրժողականություն քարոզող այդ խմբերը, որպես կանոն խիստ անհանդուրժող են ամեն տեսակ հայկականի նկատմամբ, իսկ այդ անհանդուրժողականությունը ժամանակ առ ժամանակ ծայրահեղ ագրեսիվության է հասնում, որն արդեն սկսել է վտանգավոր շեմին մոտենալ, հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի համար։
Ինչևէ, այդ տեսակի դեմ պայքարելու փոխարեն, կարծում եմ կարիք կա պարզապես ավելացնելու հայապահպանությանը և հայաճանաչողությանը միտված միջոցառումների ծավալը և հաճախականությունը։ Դրա պակասն ու ցածր մակարդակն է նպաստել այս հակահայկական և հայատյացության քարոզիչների հոծ խմբի բուծմանը տեղեկատվական դաշտում։

Իսկ «հայու գենից» զզվողներին առաջարկում եմ արագ կերպով տեղափոխվել իրենց բնական միջավայրը՝ այնպիսի երկիր, որտեղ բացահայտ զզվում են հայերից և սպառնում ոչնչացնել բոլորին՝ թողնելով մեկ նմուշ՝ թանգարանի համար, երկիր, որտեղ հերոսի կոչում են տալիս քնած հային սպանելու համար։ Այնտեղ իսկական պարարտ հող է՝ հայերից հանգիստ զզվելու համար. պետական մասշտաբով աշխատում են դրա համար, ի տարբերություն մեր երկրի՝ որտեղ նման տեսակները ցորենի դաշտում աճող մոլախոտի պես բազմանում են, քանի որ արտատերը արտը քաղհան անելու փոխարեն զբաղված է չգիտես ինչով։

– Գեներն ի՞նչ կապ ունեն բնավորության, խառնվածքի հետ, մարդս մարդ լինի

Ես մարդ գիտեմ, ում տատը (նաև նախատատը և ավելին), ժողովրդական լեզվով ասած «ման եկող էր», նրա աղջիկներից բոլորն էլ գնացին տատու ճամփով, հիմա նույնն են անում և թոռները (չնայած՝ բոլորն էլ ամուսնացած և ընտանիքի տեր են)։ Գյուղում այդ տոհմն ունի «ման եկողների» համբավ։ Իզուր չեն ասում՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Կարելի է բերել սա փաստող բազմաթիվ օրինակներ։ Գեների մասին մեր գիտելիքներն այնքան են, որ ամենից ճիշտ տարբերակը, թերևս, ժողովրդական իմաստություններն հասկանալն ու ըմբռնելն է, այլ ոչ թե սեփական անգրագիտության պատճառով՝ ժողովրդական իմաստությունն հետամնացություն անվանելը։

Ենիչերիների մասին
Ինչ խոսք, պատմության մեջ առկա են փաստերը, թե՛ ենիչերիների վերաբերյալ, և թե՛ դավաճանության (վերջինիս մասին բավականին ուռճեցված են տվյալները)։ Սակայն կցանկանայի ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա։ Սույն նկարից ծնված քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում գոյություն ունի մերօրյա ենիչերիների մի բազմություն, որը պատրաստ է առաջին իսկ հարմար առիթի դեպքում կտրել ցանկացած հայրենասերի կոկորդը՝ միայն նրա համար, որ նա հայ է և ցանկանում է հայ մնալ։ Սակայն ամենից սարսափելին այն է, որ նրանք ոչ թե դաստիարակվել են Թուրքիայում, այլ նորանկախ Հայաստանի Հանրապետության տարիքակից են, ծնվել ու մեծացել են Հայաստանում։ Այս պայմաններում խոսել հայկական անհանդուրժողականությունից, առնվազն ծիծաղելի է։ Թերևս տեղին է խոսել հայկական հիվանդագին հանդուրժողականության մասին, այլապես անհնար է բացատրել, թե ինչպես կարող է մարդը, ով բացահայտ հայտարարում է, որ զզվում է հայի գենից, ոչ միայն համերաշխությամբ ապրել հայերի մեջ, այլ նաև դաս տալ հայկական դպրոցում՝ հայ երեխաներին։ Սա, իհարկե ցայտուն կերպով ցույց է տալիս դաստիարակության դերը՝ ազգապահպանության գործում, և ևս մեկ անգամ փաստում, որ նորանկախ մեր պետությունը, ցավոք, թերացել է ամենից գլխավոր գործում, և կարծես դեռ միտում չկա՝ շտկելու իր քառորդ դարյա բացը։ (Այս թեմայով հետաքրքրվող ընթերցողին առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ նյութերին. http://times.am/?p=187101&l=am , http://times.am/?p=184167&l=am , http://times.am/?p=96356&l=am ):

– Խտրականությունը շատ վատ բան է
Նախ հասկանանք՝ ինչ է խտրականությունը։ Հայերեն հոմանիշներից են՝ զանազանելը, տարբերակելը, տարբերություն դնելը։ Հարց. իրարից ոչնչով չտարբերվող երկու բան, ինչպե՞ս կամ ինչի՞ պետք է զանազանել։ Եթե բնության մեջ չլինեին տարբերություններ, ապա այն վաղուց վերացած կլիներ։ Այսինքն բնությունն ինքն է ծնում տարբերություններ և բնությունն հենց դրանով էլ կատարյալ է։ Սա նախ և առաջ վերաբերվում է կենդանի նյութին, որը իր տեսակի պահպանման մշտանորոգման ու մշտական կատարելագործման խնդիր ունի։ Բնությունն ինքն է ստեղծել տարբեր ռասաներ, տարբեր մարդկանց, տարբեր հնարավորություններով ու հատկություններով, տարբեր արյան խմբերով, տարբեր արտաքինով և ներքինով… եթե մարդ հաշվի չառնի այդ տարբերությունները, ուրեմն կամ տգետ է, կամ բնությանն հակառակ է շարժվում։ Օրինակ, եթե բժիշկն հաշվի չառնի արյան տարբեր խմբերի գոյությունը, ապա սխալ արյուն ներարկելիս կարող է սպանել հիվանին։ Եթե մարդ ու կին հաշվի չառնեն ռեզուս գործոնի դերը, ապա ոչ միայն կարող են չունենալ երեխաներ, այլև հնարավոր է կնոջ կամ երեխայի մահվան պատճառ դառնան։ Եթե հասարակությունն հաշվի չառնի տեսակային շատ նրբություններ, ապա իր գլխին կարող է առաջնորդ կարգել մի տհասի, ով բոլորին կործանման կտանի, ինչպես քշել չիմացող վարորդն է դժբախտ պատահարների առիթ դառնում։ Վերջ ի վերջո, բնության մեջ կան շատ տարբեր բաներ, որից մարդիկ կամ տեղյակ չեն, կամ մոռացել են՝ դրանց գոյության մասին։ Օրինակ կան ֆերոմոններ՝ հատուկ նյութեր, որոնք հակառակ սեռի վրա գրավիչ ազդեցություն են թողնում, և դա իմանալով, տարբեր ֆիրմաներ դրանք կիրառում են օծանելիքի արտադրության մեջ։ Կենդանական աշխարհում զույգվելիս կարող է մեծ դեր խաղալ կենդանու հոտը, մեծ տեղ ունի նաև տեսքը, այդ պատճառով էլ կենդանական աշխարհում տարբեր առանձնյակներ օժտված են տարբեր հատկություններով՝ նաև հակառակ սեռին գրավելու և այդպիսով սեփական տեսակը պահպանելու նպատակով։ Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, ցույց տալու համար, որ բնությունը լի է տարատեսակ տարբերություններով և դրանք չնկատել և հաշվի չառնելը կատարյալ տգիտություն կլինի։ Իսկ այդ հակաբնական տգիտությունը կարող է շատ թանկ արժենալ տվյալ տեսակի համար՝ ընդհուպ մինչև յուր տեսակի վերացում։ Բավականին հետաքրքիր է Գաբբինոյի աշխատությունը տեսակային տարբերությունների թեմայով։ Հետաքրքրվողները կարող են կարդալ։

Այստեղ, սակայն, խնդիրը զանազանությունը չէ, այլ ՝ այլատյացությունը։ Երբ մի տեսակն իրեն վեր է դասում մյուսներից։ Մի տեսակը ինչ-որ հատկություններով, այո՛, կարող է գերազանցել մեկ այլ տեսակի, բայց այլ հատկություններով՝ զիջել նրան։ Իսկ որակական դոմինանտությունը խիստ պայմանավորված է նաև միջավայրի հատկություններով։ Իր բնական միջավայրում դարերի ընթացքում ձևավորված տեսակը, իհարկե, գերազանցապես ուժեղ է այդ միջավայր ներմուծված, բայց այլ միջավայրում և այլ պայմաններին հարմարված այլ տեսակից։ Իսկ գլոբալ մրցակցության մեջ ուժեղագույնի պատասխանը, թերևս, կարող է տալ միայն ժամանակը։ Համենայն դեպս, հայ ազգը ունենալով հազարամյակների պատմություն, ունի բոլոր իրավունքներն հպարտանալու իր կենսունակությամբ։ Հպարտանալու, բայց ոչ դրանից արխայնանալու կամ գոռոզանալու։ Այս հարցը թերևս փայլուն կերպով ներկայացրել է Պարույր Սևակը իր՝ «Քիչ ենք բայց Հայ ենք» և «Ազգային արժանապատվություն, թե ազգային սնապարծություն» աշխատությունների մեջ։
Այսպիսով, զանազանումը բնական և օրինաչափ պրոցես է, վտանգավորն այլատյացությունն է։ Եւ, ցավոք, Հայաստանում սկսել է գլուխ բարձրացնել հայատյացությունը։

– Հայերը շատ անհանդուրժող են, գենի մեջ թարախ կա
Հայերը ոչ թե անհանդուրժող են, այլ հայերն օտարամոլության աստիճանի հասնող հանդուրժող են։ Այլապես մենք չէինք ունենա՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու վերաբերյալ այդ հայտնի արտահայտությունը։ Այլապես մենք չէինք կորցնի մեր հայրենիքի 9/10-րդ մասը։ Այդ օտարամոլությունը, սեփականը չհարգելը, չգնահատելը, չճանաչելն է մեր ազգի դժբախտությունների մեծ մասի պատճառը։ Այն, որ հայերը չափից դուրս հանդուրժող են, կարող են փաստել, որ մի քանի հազարից մի քանի տասնյակ ֆիդայի կարող էր դուրս գալ պայքարի և, ցավոք, այսօր էլ հաճախ ենք ականատես լինում այդ երևույթին ամենատարբեր բնագավառներում։

Իսկ հայերի հանդուրժողականության և խաղաղասիրության փայլուն վկայություններն են մեր հետ, մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունները։ Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրները իրենց ֆիլմերի մեծ մասն օտար ազգերի մասին են նկարել։ Հայկական ինտելիգենցիան դարերով շենացրել և ծաղկեցրել է այլ պետություններ և ազգեր, կառուցել քաղաքներ, ստեղծել համակարգեր… մոռանալով նաև սեփական երկիրը շենացնելու անհրաժեշտության մասին։ Լինելով առաջին Քրիստոնյա երկիրը՝ մենք մեր մայրաքաղաքում ունենք «Կապույտ» մզկիթը, ավելին, այն ժամանակ, երբ ոչ բարով հարևանները մեր եկեղեցիներն ու խաչքարերն են ավիրում, մեր մոտ նախագիծ է պատրաստվում՝ վերականգնելու նաև Շուշիի մզկիթը։ Եւ վերջապես, Հայաստանում հայերին ատողները հանգիստ կարող են կարևոր պաշտոններ զբաղեցնել, դաս տալ դպրոցում և միևնույն ժամանակ անթաքույց արտահայտվել, որ զզվում են հայի գենից։ Եւ այս ամենից հետո խոսել, թե հայերն անհանդուրժող են, առնվազն ծիծաղելի է։ Հայերը հիվանդագին աստիճանի, օտարամոլության հասնելու աստիճանի հանդուրժող են։ Ցավոք, բայց դա է իրականությունը։

– Ինչ է, էն սահմանին զոհվող եզդի զինվորները պակա՞ս հայ են
Նման արտահայտություն անողներն ևս ի ցույց են դնում իրենց կատարյալ տգիտությունը։
Եզդի ազգը, լինելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից մեկը, ապրելով Հայկական պետության մեջ, հաճախ կրելով հայկական ազգանուններին բնորոշ «յան» վերջավորություն, միևնույն ժամանակ ամուր է պահել իր մշակույթը, իր հավատքը, իր լեզուն, իր կենցաղը և իր գենոֆոնդը։ Հենց տեսակի պահպանման համար էլ բավականին խիստ է դրված եզդի ազգի մոտ խառնամուսնությունների հարցը։ Այլապես, նրանք, ինչպես շատ այլ ազգեր, վաղուց վերացած կլինեին։ Իսկ եզդի ազգը, լինելով Հայաստանի լիիրավ քաղաքացի, Հայաստանի այլ քաղաքացիների հետ իր պետության սահմաններն է պաշտպանում՝ այդպիսով պաշտպանելով նաև իր ազգի լինելիությունը, քանի որ հենց Հայաստանն է տվել ու տալիս այն բնական պարարտ միջավայրը, որտեղ եզդի ազգը, որպես ազգային փոքրամասնություն կարողացել է և կարողանում է լիարժեք պահպանել իր ազգային ինքնությունը։ Ազգային փոքրամասնությունների համակեցության փայլուն օրինակներ են մալականների և այլ ազգային համայնքների գոյությունը։ Համայնքներ, որոնք փոխկապակցված լինելով տնտեսական, կենցաղային կապերով, միևնույն ժամանակ գործնականում փակ են մնում տեսակի պահպանման տեսանկյունից՝ չխառնվելով միմյանց կենցաղի մեջ և չպարտադրելով սեփական նիստուկացը մյուսին։ Հենց այդ է պատճառը, որ երբեք տեղի չի ունենում կոնֆլիկտ ազգային հողի վրա, քանի որ տարբեր տեսակային միավորներից և ոչ մեկը չի սպառնում մյուսի տեսակի ոչնչացմանը։ Հակառակը՝ ստեղծված են նպաստավոր պայմաններ տեսակի պահպանման համար։ Մինչև իսկ օրենսդրական բացառություններ են արվում այդ պատճառով (օրինակ՝ ամուսնության տարիքի շեմքի մասին օրենսդրական փոփոխությունը): Մեր երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացնում է Սիրիայում և հարևան երկրներում եզդիներին ցեղասպանությունից պաշտպանելու հարցը։ Այո՛, որովհետև մենք մի պետություն ենք և պաշտպանական ներքին և արտաքին հարթակներում հանդես ենք գալիս միասին։

Եւ ուրեմն, եզդի զինվորները, ովքեր կռվում են պետության սահմանին, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի եզդի են, եւ մյուսներն էլ պարտավոր են ճանաչել և հարգել իրենց հենց այդպիսին։ Նույնը վերաբերվում է և մյուս ազգային փոքրամասնություններին (մոլոկաններ, ասորիներ, հույներ և այլն):

– Նորմալ հայ տղամարդ չի մնացել կամ շատ քիչ են տղաները՝ աղջիկների համեմատ, դրա համար էլ ուրիշների հետ են խառնվում
Որպես կանոն, նման միտք արտահայտողները գերազանցապես իգական սեռի ներկայացուցիչներ են, ընդ որում՝ նրանց գերակշիռ մեծամասնությունը պատկանում է այն աղջիկների թվին, ովքեր օրվա մեջ մի քանի անգամ նկարներով իրենց մարմինն են ի ցույց դնում՝ տարբեր դիրքերից։ Որպես կանոն, աղջիկների հենց այդ տեսակն է հրաժարվում մեկ-երկուսից ավել երեխա ունենալ, ինչի արդյունքում էլ ունենում ենք դեմոգրաֆիկ խնդիր, որից էլ հաճախ բողոքում ենք։ Գլամուրային այդ «դասակարգը» սակայն բուծում է համարժեք տղաների մի զանգված, որոնք կամ «փաբային» կամ «պապայի բալա» որակական շերտն են ստեղծում՝ այս կամ այն ծայրահեղության մեջ։ Որպես կանոն, միմյանց պիտակավորելով, այդ երկու տեսակերն էլ ընտանիք կազմելու տարիքում անգամ աղջիկների մեծ մասին դիտում են որպես զուտ զվարճանքի օբյեկտի, և հաշվի առնելով, փոխադարձ առաջարկի առկայությունը ստեղծվում է մի միջավայր, երբ երկար տարիներ իրար հետ «քեֆ անելուց» հետո, բոլորն էլ մնում են առանց ընտանիքի, քանի որ ընտանիքն, ըստ էության հետին պլան էր մղված բոլորի մոտ, իսկ առաջին պլանում՝ «կայֆեր-կայծերն» էին։ Բնականաբար, այստեղ մեղքի բաժին ունեն բոլորը։ 

Կա նաև խնդրի այլ կողմը. ներկայումս շատ աղջիկներ իրենց կրթությամբ և հաջողություններով առավել աչքի են ընկնում, ի տարբերություն իրենց հասակակից շատ տղաների։ Այո, որքան էլ տարատեսակ ուժեր փորձեն հայ կնոջը ներկայացնել ճնշված և այլն, իրականությունն այն է, որ մեր աղջիկներն ուսման և բազմապիսի հասարակական ծրագրերում շատ ավելի ընդգրկված են, և հաճախ գերազանցում են իրենց սերնդակից տղաներին։ Այդ պատճառով ստեղծվում է աշխարհընկալումների որոշակի դիսբալանս, ինչն էլ պատճառ է դառնում փոխադարձ չհասկացվածության։ Ցավոք, աղջիկների այս տեսակն էլ ունի մի կարևոր բացթողում. տարված լինելով կարիերիզմի «հովերով», նրանք ևս ընտանիքը մղում են երրորդական պլան՝ սկզբնական շրջանում։ Իսկ ավելի հասուն տարիքում՝ բախվում արդեն ընտանեկան երջանկություն չունենալու խնդրին։ Այստեղ մեծ դեր ունեն տարատեսակ ՀԿ-ները, որոնք դեռահաս տարիքից զբաղված են հատկապես երիտասարդ աղջիկների ուղեղը՝ մի կողմից լիդերության և կարիերիզմի գաղափարներով լցնելով՝ «թե պետք չի շուտ ամուսնանաք, կայացեք զարգացեք, հետո կմտածեք էդ մասին», մյուս կողմից՝ քարոզելով, «թե կարևոր է շուտ սկսել սեռական կյանքով ապրել, որ առողջական խնդիրներ չունենաք»։ Դրա հետևանքով, այսօր եթե հարց տանք որևէ աղջկա, թե ի՞նչն է պատճառը, իր ուսումնատենչության և կարիերիզմի, հաճախ պատասխանում են այսպես. «ուզում եմ կայանամ, որ եթե ամուսնանամ, հանկարց չստացվի էնպես ինչպես ուսում եմ, ու բաժանվեմ՝ կարողանամ ինձ պահել»։ Այսինքն, դեռ չամուսնացած, աղջիկն արդեն մտածում է բաժանվելու մասին։ Եւ, ցավոք, շատ քիչ կլսեք այնպիսի պատասխան, թե աղջիկը կարիերա է անում, որ կայանա, որպեսզի, եթե Աստված մի արասցե, ընտանիքում դժվարություններ լինեն՝ կարողանա օգտակար լինել ամուսնուն՝ ընտանիքի ֆինանսական և այլ ապահովման գործերում։

Այսինքն, տարատեսակ ՀԿ-ների քարոզները, գերազանցապես ուղղված են ընտանիքի ինստիտուտը քայքայելուն, և ոչ թե դրա առողջացմանը։ Սրա պարզ վկայությունն են ստատիստիկ տվյալները։ Ինչքան ավելի ընդլայնվում է նման կառույցների գործունեությունը, այդքան կրճատվում են ամուսնությունները, ծնելիությունը և այդքան ավելի մեծանում են ամուսնալուծությունները և դժբախտ միայնակների քանակը։
Ի՞նչ պետք է անել. Առողջացնե՛լ միջավայրը՝ նպաստել, որ զինվորական ծառայություն անցած պատանին բանակից հետ վերադառնա, որպես հասուն տղամարդ, միաժամանակ ունենալով որոշակի պրակտիկ գիտելիքներ և ինքնակրթվելու մոտիվացիա։ Ինչպես նաև նպաստել, որ տղամարդկանց այդ տեսակը գնահատող, նպատակասլաց, կրթված և ընտանիքի տեղն ու դերը քաջ գիտակցող աղջիկների համեստ մեծամասնությունը դառնա իրական իդեալ, և կուլ չգնա ընտանիք և բարոյականություն ծաղրող ագրեսիվ փոքրամասնությանը։ Ըստ էության, մեր ազգային արժեհամակարգային որակները հենց դրան էլ միտված են, ինչի դեմ էլ հենց պայքարում են տարատեսակ թշնամի ուժեր։

– Հայրենասիրությունն ու хайренасирутюны պետք չի խառնել
Վերջերս մոդայիկ դարձած այս արտահայտությունը ևս մտորելու տեղիք է տալիս. անուղղակի կերպով հարվածում են հայրենասիրություն եզրույթին՝ ենթագիտակցական մակարդակում այս երկուսը կապելով ու նույնացնելով իրար, որքան էլ առաջին հայացքից այդպես չթվա։

Նախ, որպեսզի հասկանանք այս երկուսի տարբերությունները, կարիք կա հասկանալու՝ թե ինչպիսի դրսևորումներ ունենք։

Ոմանք գտնում են, որ հայրենասիրությունը օրինապաշտ քաղաքացի լինելն է և միայն դա բավարար է։ Իրականում, օրինապաշտ քաղաքացի լինելն անհրաժեշտ է, բայց՝ ո՛չ բավարար։ Օրինապաշտ քաղաքացին պետական ինստիտուտի կայացման կարևոր միավոր է, բայց որևէ անձի համար պետությունը և հայրենիքը կարող են տարբեր լինել։ Վառ օրինակ է, պատերազմական իրավիճակներում այլ երկրի օրինապաշտ քաղաքացի հայերի ներհոսքը կամ օժանդակ օգնությունն Հայաստանին՝ իրենց հայրենիքին։ Հետևաբար սրանք տարբեր հասկացություններ են և չի կարելի խառնել և ներկայացնել որպես մեկ հասկացություն։

Մի մասի համար հայրենասիրությունը նախ և առաջ մշակույթն է և դրա պահպանումը։ Սակայն մենք կարող ենք տեսնել ազգային պարեր պարող երիտասարդ աղջիկների, որոնք միևնույն ժամանակ կարող են ծխել և տարբեր ակումբներում հարբեցողության խնջույքների մասնակցել՝ իրենց հաշիվ չտալով, թե ինչ երեխաներ պիտի ծնեն՝ այդպիսի կենսակերպ վարելով։ Սակայն, միևնույն ժամանակ՝ ի՞նչ ազգ՝ առանց մշակույթի։ Հետևաբար մշակույթը անհրաժեշտ, բայց միա՛յն մշայկույթը՝ ո՛չ բավարար է։

Մի մասի համար հայրենաիրության գաղափարն ասոցացվում է զինվորականության հետ, սայակն զինվոր պաշտող որոշ անհատներ, բացարձակ անտեսում են մշակույթ, գենոֆոնդ և այլ ազգապահպան հասկացությունները։ Այս խնդիրը ևս նոր չէ, այն հրաշալի ներկայացրել է Վահան Տերյանը՝ իր Հոգևոր Հայաստան հոդվածում, որտեղ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ եթե չկա մշակույթ, չկա ազգ, չկա հայրենիք, ապա էլ ի՞նչն է պաշտպանում զինվորը։ Նա իրավմամբ պնդում է, որ ազգապահպանության հայրենասիրության գործում ոչ պակաս դեր ունի մտավորականը, ով ևս զինվոր է՝ քիչ այլ ասպարեզում (այսօրվա գիտնականն էլ, առկա պայմաններում ոչ պակաս անձնազոհությամբ է պաշտպանում իր բաժին «պահակակետը»)։ Բայց արդյո՞ք հնարավոր է զբաղվել գիտությամբ, ստեղծել և պահել մշակույթ՝ առանց հզոր բանակի, իհարկե՝ ոչ։

Ընդհանրապես հասկանալու համար Հայրենասիրությունը, նախ պետք է հասկանալ Սէր և Հայրենիք գաղափարները։ Վստահ եմ, հայրենասիրությունը հեգնողների ճնշող մածամասնությունը շատ աղոտ պատկերացումներ ունեն այս հարցում։

Ի՞նչ է Սէրը։ Ընդհանրական ընկալմամբ՝ դա զոհաբերելու, ինքնազոհաբերվելու պատրաստակամությունն է՝ հանուն Սիրո։ Հանուն Հայրենիքի ոմանք պատրաստ են զոհաբերելու կյանքը, ոմանք՝ որդուն, ոմանք՝ ժամանակը, ոմանք այլ՝ իրենց համար թանկ, բայց նյութական արժեք, մյուսները՝ մեկ այլ բան։ Դրա դրսևորումները տարբեր են, և մեծապես կախված են սիրողի արժեհամակարգից, բայց հիմքում՝ զոհաբեր(վ)ելու պատրաստակամությունն է։ Նույնն է նաև ծնողի, զավակի և այլ դեպքերում։ Չես կարող սիրել ինչ-որ բան, և պատրաստ չլինել հանուն նրա կորցնել մեկ այլ թանկ բան։ Հենց այստեղ է հասկացվում տարբերությունը գովազդի և իրական նվիրումի միջև, երբ առաջին դեպքում տվողը տալիս է այն ինչ ավելորդ է իրեն, իսկ երկրորդը՝ կտրում է իրենից։ Առաջինները «հայրենասիրությամբ» են զբաղվում, երբ ազատ ժամանակ ունեն, երկրորդները՝ նվիրում են հայրենիքին իրենց ժամանակը և կյանքը։ Շարքը երկար կարելի է շարունակել, բայց անցնենք առաջ.

Հայրենիք և Ազգ գաղափարները
Ներկայումս «նոր աշխարհակարգի գլոբալ ճարտարապետները» ջանք չեն խնայում խեղելու Հայրենիք և ազգ հասկացությունների ընկալումները։ Հենց այդ պատճառով տրվում են տարատեսակ սահմանումներ, ազգը նույնականացնելով քաղաքացիությանը, իսկ հայրենիքը՝ բնակության վայրին։ Այս հասկացությունների վերաբերյալ տարբեր հրապարակումներ կան, բայց հետաքրքրվողներին հաստատապես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ այս նյութին:

Ըստ էության, ինչպես ամեն մարդ ունի իր ծննդավայրը, Հայրենիքն էլ՝ ազգի ծննդավայրն է։ Այն միջավայրը՝ որտեղ ծնվել – ձևավորվել է ազգը։ Հայ ազգի ծննդավայրը Հայկական Լեռնաշխարհն է։ Հենց այդ է պատճառը, որ օրինակ Ֆրանսիայում, Ռուսաստանում, կամ Ամերիկայում ծնված հայի համար ծննդավայր կարող է լինել, օրինակ Փարիզը, բայց Հայրենիքն Հայաստանն է։

Ազգը էթնիկ ինքնագիտակցություն ունեցող ժողովուրդն է։ Ազգ հասկացությունն իր մեջ ներառում է ընդհանուր Գենոֆոնդ, Լեզու, Հայրենիք և Մշակույթ հասկացությունները հավասարապես և միաժամանակ։ Տեղին չէ քննել այդ բաղադրիչներից և որևէ մեկի գերազանցությունը մյուսի նկատմամբ, քանի որ դա նույնն է, եթե քննենք, թե տան կտուրը պահող չորս սյուներից ո՞րն է առավել կարևորը։

Ըստ էության, ազգը ժողովրդից տարբերվում է տեսակային պատկանելիության և դրա նկատմամբ ընդգծված պարտավորությունների բարձր գիտակցությամբ։
Ըստ այդմ, կարելի է տարբերել հայկական ծագում ունենալը՝ հայ լինելուց։ Երկրորդն առաջինից տարբերվում է հայապահպանության և հայրենապաշտպանության նկատմամբ ընդգծված պատասխանատվությամբ։ Իսկ առաջին, իրեն ասոցացնում է ազգի հետ հիմնականում անձնական էգոյի դրսևորմամբ (սնապարծություն)։

Ի վերջո, ո՞վ է հայը
Կան տարբեր տեսակետներ։

Ավանդապատման համաձայն մենք Հայ ենք կոչվում Հայկ Նահապետի անունով, ով, հաղթելով Բելին, սկիզբ դրեց Հայ ազգի կազմավորմանը։

Ըստ պատմագրական այլ տվյալների, ժամանակի ընթացքում հզորանալով, Հայկական լեռնաշխարհի պետություններից մեկն իր մեջ է ձուլել համեմատաբար փոքր ցեղախմբերը՝ ստեղծելով մեկ միասնական թագավորություն, որն էլ հանդիսացել է հայ ազգի կազմավորման հիմքը։ Ժամանակի տարբեր շրջաններում, տարբեր հետազոտողներ տարբեր պետություններ են նշել՝ … Ուրարտու, Արատտա… (կան արժանահավատ վկայություններ, որ խոսք է գնում միևնույն պետության մասին, որի անունը միտումնավոր խեղվել էր), օր-օրի կատարվող հնագիտական, պատմագիտական, գենետիկ բացահայտումներն է՛լ ավելի են լրացնում և ամբողջացնում ժամանակի շղարշով պատված մեր հերոսական պատմության էջերը։ Եւ ուշագրավն այն է, որ բացահայտումների ճնշող մեծամասնությունը միայն ավելացնում է ազգի տարիքը և հարստացնում տարիների հետ կուտակվող հպարտության արժանի էջերը։

Մեկ այլ մեկնաբանությամբ ազգի ծագումը կապվում է Բիբիլական Նոյի և նրա որդիների հետ։

Կա նաև տեսություն, համաձայն որի՝ մենք Հայ ենք կոչվել Հայ Աստծո անվամբ, որը Շումերական գլխավոր աստվածությունն էր, և, ըստ էության, Հայն ի սկզբանե կրոն էր, որն հետագայում վերակազմավորվել է որպես ազգ։

Ինչևէ, պարզ է, որ դժվար է դատողություններ անել, և պնդել այս կամ այն տեսության բացարձակ ճշմարտացիությունը՝ բացառելով մյուսները։ Տրամաբանությունն հուշում է, որ առնվազն մ.թ.ա. 4-5 հազարամյակներին հասնող մեր ազգի պատմությունը ներառում է մշակութային և արժեհամակարգային մի այնպիսի բագաժ, որը տարանջատելը, բաղդատելը, և մաս-մաս ուսումնասիրելը առանց հաշվի առնելու ամբողջը՝ անիմաստ զբաղմունք է։ Մենք կրողն ենք թե՛ մեր թվարկությունից առաջ, և թե՛ մեր թվարկության ողջ պատմության՝ իր բոլոր հաջողություններով և դժվարություններով, իր բոլոր վերելքներով և վայրէջքներով, իր բոլոր թերություններով և առավելություններով։ Եւ մենք վստահաբար կարող ենք հպարտ լինել մեր կենսունակությամբ, միևնույն ժամանակ՝ մենք պարտավորված ենք և մեծ պատասխանատվություն ենք կրում մեզ հասած գենետիկ, մշակութային, լեզվական և Հայրենիքի ժառանգության նկատմամբ։ Մենք պարտավոր ենք այդ ժառանգությունը փայփայել, կատարելագործել և փոխանցել հաջորդ՝ է՛լ ավելի կենսունակ ՄԵՐ սերունդներին։ Այդ մասին թերևս լավագույնս գրել է Ամենայն Հայոց բանաստեղծը.

ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Ամփոփելով
Կարևո՞ր է արդյոք ազգի համար գենոֆոնդը, անշու՛շտ կարևոր է։

Արդյո՞ք ծերացած է հայկական գենոֆոնդը, իհարկե՝ ոչ։ Այս դեպքում՝ ճիշտ հակառակը. խոսք է գնում գերազանց կենսունակության մասին։

Պե՞տք է արդյոք պահպանել գենոֆոնդը, իհարկե՛ այո։ Դա ազգը պայմանավորող կարևորագույն սյուներից է, ինչպես Լեզուն, Մշակույթը և Հայրենիքը։

Պե՞տք է խրախուսել խառնամուսնությունները, իհարկե՝ ոչ։ Փոքրաթիվ (մեր դեպքում՝ ո՛չ փոքր) ազգերի համար մեծ մասշտաբներով դա կարող է կործանարար լինել։ Առանձին էպիզոդիկ դեպքերը միշտ էլ եղել են և էական ազդեցություն չունեն գենոֆոնդի վրա։ Այլ հարց է, որ խիստ կասկածելի և մտահոգիչ են այսպիսի թեմաների արհեստական և մտումնավոր էսքալյացիաները (սրացումները) և դրանց դրդապատճառներով պետք է զբաղվեն համապատասխան ծառայությունները։

Կարելի՞ է խառնամուսնությունից ծնված մանուկին համարել հայ. մեծապես կախված է դաստիարակությունից։ Հատկապես կարևորվում է մոր դերը, ով էլ երեխային մեծացնում է որպես այս կամ այն մշակույթի և արժեհամակարգի կրողը։

Օրինաչա՞փ է արդյոք հանրության ռեակցիան խառնամուսնությունների և այլ՝ նմանատիպ դրսևորումների նկատմամբ։ Կարծում եմ՝ այո՛։ Հատկապես փոքրաթիվ ազգերի համար դա ժամանակի ընթացքում ձևավորված պաշտպանական ռեակցիա է, որը միտված է տեսակի պահպանմանը։ Հանրության կողմից դիմադրության բացակայությունը կհանգեցներ արագ ձուլման և տեսակի վերացմանը։ Ըստ այդմ՝ հանրության նման ռեակցիան պետք է դիտել որպես դրական և առողջ իմունիտետ։ Խնդիրն այստեղ դրա դրսևորման էմոցիոնալ շերտի գերակշռման մեջ է գիտակցական շերտի նկատմամբ, ինչը պայմանավորված է ինքնաճանաչողության և կրթության ոչ բավարար մակարդակով։

Կա՞ արդյոք Հայաստանում անհանդուրժողականություն։ Ցավոք, հատկապես վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում հայատյացության խիստ վտանգավոր տենդենց կա, և նման ռեակցիան առնվազն մտահոգիչ է։ Ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետևում, ինչո՞վ է պայմանավորված նման տենդենցը՝ դա հատուկ ծառայությունների պարզելիք գործն է։

Հանդուրժո՞ղ է հայ ազգը։ Ցավոք, հայկական հանդուրժողականությունն հասնում է վտանգավոր օտարամոլության մակարդակի, և երբեմն դրսևորվում նաև ինքնախարազանմամբ։

Եւ այնուամենայնիվ…

…Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում,
Բայց մեզ էլ գիտենք՝ մեզ Հա՛յ են ասում…
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք, պիտի լինե՛նք… ու դեռ շատանա՜նք….

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում