AM | RU
USD
EUR
RUB

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգությունների դեպքի առթիվ քննիչները մեղադրանք են առաջադրել 14 անձի

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:

Այս մասինտեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավ ելելով. «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ խուզարկություն կատարելու որոշման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները 2016թ. մայիսի 3-ին` ժամը 16-ի սահմաններում, գնացել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենք` թիվ 48 խցում խուզարկություն կատարելու նպատակով:

Նախնական քննության տվյալներով՝ ՔԿՀ-ի նշված խցում պահվող, քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանը, քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է նախատեսված խուզարկության մասին և նպատակադրվել խափանել այն։ Մասնավորապես՝ օգտվելով կալանավորված և դատապարտված անձանց շրջանում ունեցած դիրքից ու հեղինակությունից, խուզարկությունը խափանելու նպատակով՝ 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, անկարգություններ սկսելու բարձրաձայն կոչով դիմել է քրեկատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անձանց՝ ասելով. «Բերդ, ախպերներից դաբռո կա, բունտը սկսեք, դուռ խփեք»:

Ա.Ալեքսանյանի հնչեցրած կոչերից հետո նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում պահվող մի խումբ անձինք մասնակցել են բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին։ Անտեսելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոնները՝ կալանավորված և դատապարտված անձինք վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, այրել և խցերի դռների կերակրադռնակներից միջանցք նետել վառվող բարձեր, ներքնակներ, սրբիչներ և այլ իրեր :

Զանգվածային անկարգության մասնակիցները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կոտրել փականները և դուրս գալով խցերից՝ կոտրել 4-րդ մասնաշենքի բանալիների թաքստոց հանդիսացող մետաղյա խողովակը, տարբեր խցերի կերակրադռնակները, մետաղյա ձողերով ու այլ առարկաներով վնասել տվյալ մասնաշենքի միջանցքում առկա գույքը, բռնություն գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, գործողությունների շրջանակը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ևս 13 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan