AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանցիների հերթական սկանդալը՝ միջազգային տուրիզմի ցուցահանդեսին

 

Իտալիայի Միլան քաղաքում փետրվարի 14-17-ը տեղի է ունեցել Միջազգային տուրիզմի հերթական ցուցահանդեսը: Եվ այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայանում էր Հայաստանից զատ՝ ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ և այլ նյութեր: Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը բաղկացած էր 4 անդամներից՝ Պատմական միջավայրի պահպանության և կառավարության զբոսաշրջության բաժնի տնօրեն Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:

Միլանում գործող ՓՅՈՒՆԻԿ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Ադրբեջանի տաղավարը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի համարյա հարևանությամբ: Ադրբեջանցիներն այս անգամ էլ սեփական պարտությունը «արդարացնելու» համար ընկան ինքնախաբեության գիրկը' չկարողանալով անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իր առանձին տաղավարն ունի և աշխարհին է ներկայանում որպես ինքնուրույն միավոր:

Ցուցահանդեսի սկսվելուց հետո հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտենում է ԼՂՀ-ի տաղավարին և գոռոզամտորեն հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին տաղավար ունենալը չի համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Ասկյարը պահանջում է լքել տաղավարը և դադարեցնել Արցախի մասին թերթոնների բաժանումը: Չբավարարվելով միայն հայտարարութուններով, ադրբենցիները նույն գիշերվա ընթացքում (ամսի 15-ին) ներխուժում են ԼՂՀ-ն ներկայացնող տաղավար, առևանգում են գրքույկներ և մեծ պաստառը, որի վրա գրված էր «Լեռնային Ղարաբաղ»:

Հարցին միջնորդում է Միլանում գործող Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոսարանը: Պատվո կոնսուլ Պրն. Պիետրո Քոչուկյանը, որը այս ամենի ականատեսն ու վկան էր, Պր. Շահվերդյանի հետ միասին դիմում են Ցուցահանդեսի մենեջեր Էմանուելա Ֆոռլինին՝ պատմելով կատարվածի մասին և խնդրում են օգնել՝ կանխելու համար ապագա անախորժությունները:

Սակայն պատմությունը այս ամենով չի վերջանում... Հենց հաջորդ օրը Անվտանգության գլխավոր պատասխանատուն Պր. Քուչուկյանին և Պր. Շահվերդյանին իր գրասենյակ է հրավիրում, որտեղ նրանց էին սպասում 4 ադրբեջանցիներ՝ այդ թվում Հռոմից ժամանած Ադրբեջանի նախկին դեսպանը: Ադրբեջանցիները, առաջ բերելով բազմաթիվ անհեթեթ պատճառաբանություններ, շարունակում են պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայությունը իրավական խախտման արգասիք է:

Երկար վիճաբանութունից հետո, երբ Անվտանգության գլխավոր պատասխանատուն հասկանում է ադրբեջանական կողմի անհեթեթ պահվածքը, զայրացած դիմում է վերջիններիս նշելով, որ ադրբեջանցիները ճիշտ վայր չեն ընտրել նման քնարկումներ անցկացնելու համար: Ավելին' նման վարքագծի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ տարվա ցուցահանդեսում ադրբեջանցիները կզրկվեն տաղավար ունենալու հնարավորությունից:

Հաջորդ օրը ադրբեջանցիները, մոռանալով թե ինչի համար են եկել միլանյան ցուցահանդես, իրենց տաղավարում նոր պաստառներ են փակցնում' հետևյալ մակագրություններով.
« 1 միլիոն ադրբեջանցիների փախստականներ», «Հայերը ներխուժել են Ղարաբաղ» և այլն: Պր. Քուչուկյանը անմիջապես դիմում է Էմանուելա Ֆոռլինին, որը խոստանում է միջամտել:

Ցուցահանդեսի փակման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը այցելել են նաև իտալահայ գաղութի մի շարք անդամներ՝ Իտալիայի Հայոց Հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ: Հոգևոր հովվի այցին ի պատասխան, ֆիերայի փակումից հետո, պատվիրակությունը այցելել է նաև Միլանի Սուրբ Քառասուն մանկուք եկեղեցի, որտեղ միասնական աղոթք են բարձրացրել մեր Հայրենիքի զորացման և մեր ազգի բարօրության համար: Հանդիպման վերջում Հայր Թովման Հայրենիքից ժամանած հյուրերին փոխանցել է իր բարեմաղթանքներն ու շնորհակալությունը՝ մեր Հայրենիքի պատիվը բարձր պահելու և քառօրյա քրտնաջան աշխատանքի համար:

Լրահոս
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս երկու անձ է ձերբակալվել.ԱԱԾ Վալերիյ Օսիպյանի վերջին խորհրդակցությունը. Տեսանյութ Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն «Սանիթեք». «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan