AM | RU
USD
EUR
RUB

Մարդիկ են հարկավոր, որոնց ժողովուրդը կհավատա. Գևորգ Գևորգյան

 

Հարցազրույց ազատամարտիկ, «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանի հետ.

-Պարոն Գևորգյան, բազմիցս արտահայտել եք Ձեր դիրքորոշումները ներքաղաքական գործընթացների շուրջ, այսօր մենք նախընտրական շրջան ենք թևակոխում, Ձեր դիտարկմամբ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել:

-Ես իմ դիրքորոշումները արտահայտել եմ, որպես ՀՀ քաղաքացի, հասարակության անդամ, քաղաքագիտական տեսանկյունից չեմ կարող դիտարկումներ, առավելևս կանխորոշումներ անել, դարձյալ որպես այս երկրի քաղաքացի պետք է կարծիքս հայտնեմ: Իմ համոզմամբ այս ընտրությունները էապես տարբերվելու են նախորդներից առաջին հերթին նրանով, որ այլևս քաղաքական ուժերն են գնահատվելու ընտրողի կողմից, իրենց տարիների գործունեության վարկանիշով. Իսկ վարկանիշ որպես այդպիսին ձեռք է բերվում ոչ միայն առաջարկած ծրագրերով և գաղափարական հենքով, այլև անձերով; Ցավոք սրտի հասրակությունը՝ ժողովուրդը այլևս չի հավատում ոչ մի ծրագրի և խոստման, հետևապես ասպարեզ պետք է գան անձեր, անհատներ, որոնց կհավատան, մարդիկ ովքեր իրենց անցյալով և ներկայով վարկաբեկված չեն, քաղաքական հասունություն ունեն, գաղափարակիրներ են: Մեր ժողովուրդի մենթալիտետն այնպիսին է, որ մենք ամեն ինչ ենք անձնավորում, մարդկանց մասին կարծիքով ենք առաջնորդվում: Ցանկացած գործի, նույնիսկ այս կամ այն քաղաքական ուժի կուրսին վստահում ենք կամ ոչ, առաջնորդվելով առաջնորդների մասին ունեցած կարծիքով;

-Ձեր հիմնադրած կենտրոնում գործում է նաև «Ազատամարտի մասնակիցների միավորումը», ազատամարտիկները իրենց վերաբերող հարցերն ու խնդիրները ու՞մ են վստահելու առաջիկա ընտրություններին:

-«Ազատամարտի մասնակիցների միավորումը» կրթական կառույց է, քաղաքական գործընթացներին անմասն է, բայց անշուշտ բոլորն էլ ունեն իրենց տեսլականները՝ ազատ իրենց ընտրության և կարծիքի մեջ. Ես անձամբ առաջիկա խորհրդարանում տեսնում եմ այն մարդկանց, որոնք ոչ միայն ցանկություն այլև քաղաքական կամք և համարձակություն կունենան հետևողականորեն կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք որպես նախընտրական ծրագիր, իսկ ժողովրդի լեզվով ասած խոստում, ներկայացնելու են հանրությանը; Այսօր եկել է անցյալի բացթողումներն ու սխալները սրբագրելու ժամանկը, խելամիտ կլինեն, եթե այդ հնարավորությունը խելամտորեն, քաղաքական ճկունությամբ և իմաստությամբ օգտագործեն, վերականգնեն հասարակության վստահությունը, սա է մեր երկրի զարգացման գլխավոր բանալին. Իսկ ժողովրդի հավատն ու վստահությունը ուժ է, միասնականություն է, երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար պարարտ հող է:

-Բայց ժողովրդի մեջ էլ կան մարդիկ, ովքեր ընտրակաշառք են վերցնում, բազմիցս խոսվել է այն մասին, որ ձայներն են վաճառում, ամենևին էլ չեն առաջնորդվում առաջարկված այս կամ այն ծրագրով:

-Ձայներ վաճառել կամ ընտրակաշառք միշտ էլ եղել են ու կլինեն, և դա միայն մեր ընտրական համակարգին չէ հատուկ, հարցն այն է, որ քաղաքական դաշտը պետք է առողջ լինի, այսպես ասած գաղափարակիրներ լինեն, կամքով և համարձակությամբ. Հավատ, հավատն է պետք վերականգնել մարդկանց, որ ժողովուրդը ռեալ՝ առանց պոպուլիզմի, պարզապես տեսնի, որ պատգամավորի, պաշտոնյաի, պետական ծառայողի համար առաջնային է պետությունը, որպես ինստիտուտ, այդ պետության շահը, ոչ թե իր անձնական շահն ու հարցերը; Ժողովուրդը պետք է տեսնի , որ իր թիկունքին ամուր պետական համակարգ ունի, օրենքներն են գերակա, պաշտոնյան ծառայում է պետությանը, հետևապես ժողովրդին, ոչ թե հակառակը:

Այսօր այդ վստահությունը չկա, խնդիրներից ամենամեծագույնը դա է այսօր: Եկեք պարզ հաշվարկ կատարենք. օրինակ այսօր մարդկանց սոցիալական խնդիրները այնքան շատ չեն, որքան 10 տարի առաջ, բայց այսօր մարդիկ ավելի դժգոհ են, դժգոհ են որովհետև արդարության պակաս կա, դժգոհ են որովհետև մարդիկ հոգնել են հուսադրվելուց և հուսախաբվելուց; Եվ հենց դա է պատճառը, որ ցանկացած նորելուկ կարողանում է մարդկանց փողոց հանել,մարդիկ շատ հաճախ առանց ճանաչելու, առանց իմանալու, ով ինչի համար է հանրահավաք կամ բողոքի ակցիա կազմակերպում, դուրս են գալիս իրենց ցասումն արտահայտելու. Ինձ համար ամենացավալին այն է, որ այդ ամենն էլ որոշ ուժեր օգտագործում են , որպես ակտիվ քաղաքականություն մտնելու տրամպլին, իսկ իրականում, մեղմ ասած՝ ոչ մեկին չի հուզում ժողովրդի ձայնը: Ին՞չ է ստացվում. արդյունքում մարդիկ դարձյալ մնում են մեն մենակ իրենց բողոքի հետ:Եկեք հենց սրա մասին մտածենք:

-Սա կո՞չ է ուղղված ընդդիմությանը:

-Ինչու միայն ընդդիմությանը , բոլորին, բոլոր քաղաքական ուժերին: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է, մեր միասնականությունը մեր ուժն է:

-Ո՞րն է իրավիճակից ելքի Ձեր տեսլականը:

-Իրատեսական ծրագրեր, դրանք կյանքի կոչելու կամք, համարձակություն ունեցող մարդիկ, մաքուր կենսագրություն ունեցող անհատներ, գաղափարակիրներ, որնց համար երկիրն ու պետականությունը միայն հայրենասիրական սրտաճմլիկ ելույթներ չեն, այլ իրական ուղի, քայլեր: Իհարկե իրատեսական էլ չէ, որ կարծենք, թե այս ամենը հնարավոր է ամբողջովին իրագործել, պատճառները և օբյեկտիվ են և սուբյեկտիվ, դա այլ մի զրույցի թեմա է, բայց գոնե այսպիսի մարդկանց առաջիկայում խորհրդարանում և գործադիրում տեսնելը, իմ կարծիքով առաջընթաց կլինի, իսկ որքան շատ լինեն այդպիսինները՝ այնքան իրատեսական և իրագործելի կլինեն երկրի զարգացման մեր տեսլականները: Իսկ ավելի համառոտ՝ մարդիկ են հարկավոր, որոնց ժողովուրդը կհավատա, մարդիկ ովքեր չեն կղզիացել հասարակությունից ու պատսպարվել իրենց դղյակներում, մարդիկ ովքեր գալու են ժողովրդին ծառայելու ոչ թե ծառայեցնելու...

Հարցազրույցը վարեց Արման ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Լրահոս
Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել սեռական փոքրամասնությունների ներկայությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ` Շիրակի մարզում Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը Հրե առյուծը՝ մարզադաշտում (Տեսանյութ) Խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են. Մելիք-Շահնազարյան Երկրորդ զորամիավորումը անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն Այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է. Միհրան Հակոբյան ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ նախարարության շենքի դիմաց հանրահավաք է․ ուղիղ Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկեցնենք ասֆալտին. Փաշինյանը զայրացավ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ) ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan