AM | RU
USD
EUR
RUB

Բեյրութում եզրափակվել են Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները

 

Մարտի 4-ին Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսությունը:

Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերը լսելուց հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անունից ելույթով հանդես եկավ Հակոբ Հավաթյանը: Նա անդրադարձավ Արցախյան շարժման սկզբնավորմանը եւ ընթացքին, այդ պայքարում հայ ժողովրդի մասնակցությանը: Բանախոսը կարեւորեց Արցախի անվտանգության հարցում հայության միասնականության անհրաժեշտությունը, որի նպատակը պետք է լինի հայության ջանքերի նվիրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի զարգացմանը եւ պետականության ամրապնդմանը:

Այնուհետեւ ելությով հանդես եկավ գլխավոր բանախոս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ելույթի սկզբում նա ներկայացրեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը լիբանանահայությանը՝ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության առթիվ: Փոխվարչապետն իր ելույթում ներկայացրեց մանրամասներ արցախյան ազատագրական պայքարի, ներկա մարտահրավերների, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի մասին: Նա նշեց, որ ռազմադաշտում տարած հաղթանակներին պետք է հետեւեն հաղթանակներ Արցախի տնտեսության զարգացման ոլորտում: ԼՂՀ փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ զարգացող եւ բարգավաճող Արցախին կարելի է հասնել միասնական ջանքերով, անձնուրաց աշխատանքով եւ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Մենք ենք Արցախը» տեսաերիզը, ելույթ ունեցան Համազգայինի «Այգ» երչախումբն ու ժողովրդական գործիքների նվագախումբը՝ Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ: Հնչեցին նաեւ հարենասիրական երգեր արցախցի ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտիչյանի, Լուսինե Դեմիրճյանի եւ Ալիս Իփրաճյանի կատարմամբ:

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված տոնակատարությունն ավարտվեց Արցախի օրհներգով:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգեւոր հայրերը, Լիբանանի հայազգի նախարարները, Լիբանանի խորհրդարանի ներկա եւ նախկին անդամներ, Բուրջ Համուտի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանը, Մերձավոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, ինչպես նաեւ կուսակցական կառույցների եւ լիբանանահայ հայրենակցական միությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Լրահոս
Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին» 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը» «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Երբ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արեւիկ Պետրոսյան «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan