Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը բանակցություններ Է վարում Վրաստանում

Վրաստանը տպավորիչ առաջընթացի Է հասել վերջին տարիների ընթացքում: Այդ մասին հայտարարել Է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը՝ ելույթ ունենալով Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ Թբիլիսիում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Յագլանդը հունվարի 30-ին Վրաստան Է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, որի ընթացքում նա պետք Է հանդիպում ունենա հանրապետության իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

«Առաջին հերթին ես ցանկանում եմ Վրաստանին շնորհավորել այն առաջընթացի առթիվ, որին նա հասել Է վերջին տարիների ընթացքում: Եվրոպական ինստիտուտները պաշտպանում են Վրաստանի կողմից անցկացված բարեփոխումները: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի կառավարությունը հաշվի Է առնում մեր հանձնարարականները»,-ասել Է Յագլանդը:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն Է հատկացվել մարդու իրավունքների պաշտպանությանը կենտրոնական իշխանությունների կողմից չվերահսկվող Վրաստանի տարածքներում՝ Աբխազիայում եւ Ցխինվալի տարածաշրջանում: «Ես պարոն Տուրբյոռն Յագլանդին տեղեկատվություն տրամադրեցի այնտեղ ստեղծված իրադրության վերաբերյալ»,-ասել Է Ջանելիձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում