«Վրացական երազանքի» պատգամավորը չի վճարել իր նախընտրական քարոզչությունն իրականացնողների աշխատավձերը

Վրաստանի հայկական Ադիգենի շրջանում խորհրդարանի պատգամավոր Բիձինա Գուջաբիձեի հայտնվելը տեղի «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներին բաժանեց երկու մասի:

Ինչպես հաղորդում է akhaltskha.net կայքը,մի մասը պատգամավորի նախկին թեկնածուին հանդիպեց մշակույթի տանը, իսկ մյուսը սպառնում էր փակել ճանապարհը:Ակտիվիստների միջեւ դիմակայությունը սկսվեց, երբ Բիձինա Գուջաբիձեն որոշեց այցելել Ադիգենի շրջան:

Տեղական «Վրացական երազանք» կոալիցիայի կողմնակիցները մեկը մյուսին վիրավորեցին: Նրանց մի մասը փորձեց փակել ճանապարհը եւ չթողնել նրան քաղաքապետարան: Միջադեպը փորձում էր մեղմել տեղի ոստիկանությունը:

Չնայած այս ամենին, Բիձինա Գուջաբիձեն ծածուկ կերպով մշակույթի տանը հանդիպեց բնակչությանը եւ խոսեց երկրի նոր ղեկավարության ու ապագա ծրագրերի մասին:

Ինչպես նշեցին տեղի բնակիչները’ Ադիգենում նոր ղեկավարությունից հետո էլ ոչինչ չէ փոխվել եւ այն խնդիրները որոնք եղել են, այսօր էլ մնացել են չլուծված:

Բնակչությունը այս ամենի պատճառ անվանեց այն փաստը, որ տեղի ղեկավարությունում դեռ մնացել են Ազգային շարժման ներկայացուցիչները:

Մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո Բիձինա Գուջաբիձեի հետ հանդիպել փորձեցին Վրացական երազանքի ակտիվիստները: Մոտ 20 հոգի Ադիգենի կենտրոնում դիմավորեցին պատգամավորին եւ պահանջեցին հարցազրույց, բայց նա դուրս չելավ մեքենայից, որը առաջացրեց ակտիվիստների դժգոհություն:

Ինչպես նշեցին նախկին «Վրացական երազանքի» ակտիվիստները ‘ նրանք պատգամավորին օգնում էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց մինչեւ այսօրս էլ չեն ստացել իրենց աշխատավարձերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում