AM | RU
USD
EUR
RUB

Քաղցկեղը երկրորդ տեղում է հիվանդացության ցուցանիշով. Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը գործարկման փուլում է

 

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանում չարորակ նորագոյացությունների հետ կապված առկա իրավիճակն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

-Տիկին Վարդանյան, չարորակ նորագոյացությունների հետ կապված հանրապետությունում ինչպիսի՞ իրավիճակ ունենք: Հիվանդացության ի՞նչ տվյալներ կներկայացնեք:

-Չարորակ նորագոյացությունների հիվանդացության հետ կապված ասեմ, որ կայունացման միտում է նկատվում: Նախորդ տարի կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 8 հազար 372 է: Իսկ ընդհանուր առմամբ, 2015 թվականի տարեվերջին ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 40 հազար 862 է: Նույն տարվա տվյալներով՝ չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերի թիվը կազմել է 6 հազար 069: Պետք է ասեմ, որ այս ցուցանիշները 2014 թվականի համեմատ շատ չեն տարբերվում: Ընդհանուր առմամբ, կայունացում է նկատվում:

Ի դեպ, ասեմ, որ չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին: Այսինքն՝ այս հիվանդությունը երկրորդ տեղում է և՛ մահացության, և՛ հիվանդացության ցուցանիշներով: Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա ասեմ, որ թվերն ավելի խտացված են 40-60 տարեկանների սահմաններում, չնայած ասեմ, որ հիվանդացության երիտասարդացում նկատվում է, որն ուղիղ համեմատականի մեջ է ռիսկի գործոնների հետ՝ ծխախոտ, ալկոհոլ, քաշի ավելացում:

-Ուռուցքային ո՞ր հիվանդություններն են առավել տարածված:

-Այստեղ մենք կտարանջատենք տղամարդկանց և կանանց շրջանում տարածված ուռուցքային հիվանդությունները: Արական սեռի մոտ ամենատարածվածը թոքերի, բրոնխների, կոկորդի, շնչառական համակարգի գոյացություններն են: Դրանց հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը: Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, այնուհետև արգանդի վզիկի, սեռական օրգանների հետ կապված գոյացություններն են:

-Երեխաների շրջանում ի՞նչ միտում է նկատվում: Արդյո՞ք այստեղ էլ կայունացում կա:

-Այո, երեխաների շրջանում հիվանդացության տարածման տեսանկյունից իրավիճակը կայուն է, ակտիվացում չի նկատվում: Ասեմ, որ այս դեպքում առավել տարածված են արյան հիվանդությունները: Ես կցանկանայի այս համատեքստում ընդգծել մեր ձեռքբերումը՝ Արյունաբանական կենտրոնի վերազինումը, միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության տրամադրումը, փոխպատվաստման իրականացումը: Շատ մոտ ապագայում ունենալու ենք առաջին փոխպատվաստումը: Մասնագետները վերապատրաստվել են եվրոպական լավագույն առաջատար կլինիկաներում:

-Սովորաբար հիվանդությունները ո՞ր փուլում են հայտնաբերվում: Եվ, դուք խոսեցիք ռիսկի գործոնների մասին, կմանրամասնե՞ք:

-Ցավոք սրտի, հիվանդության հայտնաբերման գործում միայն 47 տոկոսն է բացահայտվում է առաջին և երկրորդ փուլում: 50 և ավելի տոկոսի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է վերջին փուլերում: Այս դեպքում կանխարգելելու մասին խոսք լինել չի կարող: Այստեղ ապրելիության ցուցանիշը նվազում է: Այս առումով նախարարությունը առաջնահերթ է համարում կանխարգելումը: Նախ ռիսկի գործոնների վերահսկում և դրանց բացառում մեր ապրելակերպում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ ուռուցքային որոշ հիվանդություններ կարելի է կանխել 40-60 տոկոսով, եթ ե պահպանենք առողջ ապրելակերպի չափանիշները: Համար առաջին ռիսկի գործոնը ծխախոտի օգտագործումն է, որը հատկապես տղամարդկանց է վերաբերում: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն երկրորդ չափահաս տղամարդն ակտիվ ծխող է, և տեսնում ենք, որ առաջին տեղում են շնչառական համակարգի ուռուցքները: Ալկոհոլի չարաշահումը նույնպես խնդիր է, ինչպես նաև ավելորդ քաշը, ճարպակալումը:

-Ծխելու դեմ պայքարի գործընթացում ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում, արդյո՞ք խիստ մոտեցումներ կլինեն:

-Միանշանակ, մենք պետք է հասնենք մի իրավիճակի, երբ ծխելն այդքան էլ պատվաբեր չէ: Ծխելու դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը նախատեսել է կտրուկ շեշտադրումներով ծրագրեր: Ընդհուպ, բժշկական օգնության տրամադրման գործում լինելու է առանձնացում՝ ծխողների և չծխողների: Խնդրում եմ դա չհամարել մարդու նկատմամբ բացասական վերաբերմունք, բայց եթե մենք միջոցներ են ծախսում մարդուն ստենտավորում ենք, իսկ հիվանդը շարունակում է անխնա ծխել, ապա այս դեպքում գտնում ենք, որ չծխողները պետք է ունենան մեծ արտոնություններ: Քայլեր են ձեռնարկվելու, որ հանրային վայրերում հստակ առանձնացվեն ծխողների և չծխողների սրահները:

-Դուք նշեցիք, որ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման խնդիրը համար առաջինն է: Ի՞նչ է անում նախարարությունն այդ ուղղությամբ:

-Այդ ուղղությամբ քայլեր իրականցվում են, մասնավորապես, բոլոր սկրինինգային ծրագրերում ուռուցքային բաղադրիչն առկա է: Ինչպես գիտեք, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սկրինինգային ծրագրի մի բաղադրիչը վերաբերում է արգանդի վզիկի քաղցկեղի, տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերմանը: Կարծում եմ՝ այս ծրագիրը լինելու է շարունակական: Ծրագրին մասնակցած կանանց 6.8 տոկոսն ունի շեղումներ արգանդի վզիկի հետ կապված: Նրանք ստացել են համապատասխան բուժօգնություն, ցուցումներ: Ինչ վերաբերում տղամարդկանց, ապա ծրագրին մասնակցե լ է 2 հազարից ավելի մարդ, և ստացվել է այնպես, որ ամեն երկրորդ տղամարդն ունի շարունակական հսկողության կարիք: Իհարկե, այս քայլերը բավարար չեն, պետք է շարունակվի առողջ ապրելակերպի քարոզչությունը, նոր մակարդակի բերել առաջնային օղակում իրականացվող միջոցառումները: Այստեղ մենք ունենք շատ անելիքներ:

-Տիկին Վարդանյան, երևի թե ձեր պրակտիկայում շատ եք հանդիպել այնպիսի դեպքերի, երբ քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդի հարազատները հենց սկզբից ձգտում են նրան տանել արտերկիր: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կան ախտորոշիչ ծառայություններ, որոնք առայժմ Հայաստանում չեն տրամադրվում, և շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում հիվանդին տանել դուրս: Այդ խնդրի լուծմանն է միտված Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծումը: Այն արդեն գործարկման փուլում է: Ի՞նչ է այն մեզ տալու: Ինչպես գիտենք, առաջնահերթ խնդիր է համարվում ախտորոշումը: Այնպիսի հետազոտություններ կան, որոնք միջազգային չափանիշներով պարտադիր են, որի արդյունքում ստանում ենք ավելի ճշգրիտ ախտորոշում: Այո, շատ քաղաքացիներ որոշ դեպքերում ստիպված գնում են այլ երկրներ այդ ախտորոշման համար: Ահա այս կենտրոնն այդ բացը լրացնելու է: Սա համարում եմ ձեռքբերում:

Մենք ոլորտում խնդիրներ ունենք: Ես կասեի, երևի թե ամենախնդրահարույց ոլորտն է առողջապահության համակարգում: Այն բավական ծախսատար է, մենք բողոքներ ենք ստանում՝ կապված ճառագայթային բուժման հերթագրումների, դրանց ֆինանսական ծախսերի հետ: Խնդիր ունենք, չենք հերքում, այդ ամենը վերլուծում ենք, առաջիկայում գործնական քայլերը տեսանելի կլինեն:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Լրահոս
Չհամարձակվես այլեւս պղծության քարոզը քողարկես մեր սուրբ Եռագույնի պաշտպանությամբ Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել սեռական փոքրամասնությունների ներկայությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ` Շիրակի մարզում Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը Հրե առյուծը՝ մարզադաշտում (Տեսանյութ) Խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են. Մելիք-Շահնազարյան Երկրորդ զորամիավորումը անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժություն Այլևս սպառված են այն բոլոր հեքիաթները, թե այս ամենը պատահականության կամ անփորձության հետևանք է. Միհրան Հակոբյան ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ նախարարության շենքի դիմաց հանրահավաք է․ ուղիղ Փաշինյանն՝ իր և Պուտինի նախնական պայմանավորվածությունների մասին Հանկարծ թող չթպրտան, բառիս բուն իմաստով կտանք պատերին, կպառկեցնենք ասֆալտին. Փաշինյանը զայրացավ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ Իրավիճակն աղետալի է. Վենետիկի հայկական կղզին անցնում է ջրի տակ (լուսանկարներ) ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan