Կիևում բացվել է Մարինա Սարգսյանի հեղինակային ցուցահանդեսը

Կիևում փետրվարի 3-ին տեղի ունեցել Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների միության անդամ Մարինա Սարգսյանի «Ուկրաինական հոգին հայկական սրտով» խորագիրը կրող հեղինակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը փոխանցել է միության համանախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը՝ շնորհավորելով տաղանդավոր նկարչուհուն առաջին ցուցահանդեսի բացման առթիվ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկ Հովհաննեսյանը, վաստակավոր նկարիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2017 թվականի մարտի 3-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում