Բելառուսը եւ Վրաստանը համագործակցության նոր ուղիներ են փնտրում

Բելառուսի իշխանությունները շահագրգռված են մասնակցելու այն նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Օգորոդնիկովը Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: «Մենք գիտենք, որ ձեզ մոտ զարգանում են առողջարանները, եւ, համապատասխանաբար, մեր շինարարական ծառայություններն ենք առաջարկել՝ դրանք ձեր երկրո ւմ իրականացնելու համար»,-ասել է Օգորոդնիկովը: 

Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, տրանսպորտը եւ զբոսաշրջությունը:

Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունը 2016 թվականին կազմել է ավելի քան 76,2 մլն դոլար, այդ թվում՝ Վրաստանից արտահանումը կազմել է մոտավորապես 18,3 մլն դոլար, իսկ Բելառուսից ներմուծումը՝ մոտավորապես 58 մլն դոլար, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում